Աշխատանքի վարձատրությունը միշտ չէ որ չափվում է փողով: Կամավորական աշխատանքը գնալով տարածում է գտնում: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն 80 կամավոր ունի: Ներգրավված լինելով տարբեր ծրագրերում, նրանց ներդրած ջանքն ու ժամանակը փոխարինվում է փորձով, գիտելիքով ու մարդկային ջերմ հարաբերությունների հաստատմամբ:
Ինչո՞վ է կարեւորվում կամավորական աշխատանքը, ե՞րբ է այն դառնում առավել արդյունավետ եւ ինչպե՞ս խթանել կամավորական աշխատանքը մեր մարզում ու քաղաքում:
Հարցազրույց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ կամավորների համակարգող Լիլիթ Մայլամյանի, կամավորներ՝ Արթուր Ենգոյանի եւ Դիանա Նիկոլյանի հետ: