Պարկինսոնի հիվանդություն. ովքե՞ր են հիվանդանում
Պարկինսոնի հիվանդություն. ովքե՞ր են հիվանդանում

Շարժումների դանդաղում, մկանային լարվածություն, քայլվածքը` մանրաքայլ:  Նկատվում է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դող, որը մեծ մասմաբ սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, իսկ քնած ժամանակ` անհետանում է:  Փորկապությունը, միզարձակման հետ կապված խնդիրները, թքահոսությունն ու անքնությունը եւս բնորոշ են այս հիվանդությանը, այն կարող է հանգեցնել նաեւ թուլամտության:

   Հիվանդությունը, սովորաբար, մեծահասկաների մոտ է նկատվում, բայց կարող է հանդիպել  նաեւ երիտասարդների մոտ: Ժառանգականությունը ցածր ցուցանիշ է կազմում: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել արտաքին գործոնները:

   Պարկինսոնի հիվանդությունը բուժում չունի, նյարդաբան Գայանե Թորոսյանն ասում է՝ աշխատում են ախտանիշները վերացնելու ուղղությամբ: Դեղորայքի արդյունավետությունը հիվանդները զգում են մեկ-երկու տարի, որից հետո օգտակարությունը նվազում է, ավելանում են դեղորայքի կողմանակի ազդեցությունները:  Բժշկուհին հորդորում է լինել ակտիվ, զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, մարզել ոչ միայն մարմինը, այլ նաեւ միտքը:

   Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը, ե՞րբ  են ի հայտ գալիս ախտանիշները, ե՞րբ դիմել բժշկի, ինչպե՞ս կառավարել հիվանդությունը: Այս ու շատ այլ հարցերի պատասխանում է Գյումրի ԲԿ նյարդաբան Գայանե Թորոսյանը: