Հուզական ինտելեկտը՝ հաջողության գրավական
Հուզական ինտելեկտը՝ հաջողության գրավական

Ինչպես հասկանալ հույզերն ու կառավարել դրանք :  Մինչեւ 1950 ական թվականները կար պատկերացում, թե բանականության զարգացման գործակցի բարձր լինելը ավելի կարեւոր ու առաջնային է, քան հուզական գրագիտությունը: Հետո ամերիկացի հոգեբանների ուսումնասիրությունները փաստեցին, որ բարձր բանականությունը դեռեւս հաջողության գրավական չէ, կարեւոր է նաեւ հուզական ինտելեկտը:

Ինչպես ճանաչել հույզը : Հոգեբան Մարինե Եղիազարյանն ասում է չափազանց կարեւոր է ներքին երկխոսությունը : Իսկ եթե կարողանանք կառավարել էմոցիայից մինչեւ գործողության պրոցեսը, ապա կդնենք հիմնաքարը հուզական գրագիտության :

Ինչ է պետք է հասկանալ  հուզական բանականություն ասելով, ինչն է դժվարացնում, խանգարում, հույզերը ճիշտ հասկանալուն, երբ, ինչպես է հուզական ինտելեկտը ձեւավորվում, հետո նաեւ դրսեւորվում, ինչու է կարեւոր հուզակնորեն կրթված լինելը:

Այս ու մի շարք այլ հարցերի շուրջ զրույց հոգեբան Մարինե Եղիազարյանի հետ: