Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբ: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: