Ֆրանսախոս զբոսաշրջիկներին Հայաստանը կներկայացվի մայրենիով
Ֆրանսախոս զբոսաշրջիկներին Հայաստանը կներկայացվի մայրենիով

2014 թվականից ի վեր «ԿԱԶԱ հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։ Զբոսավարը պետք է մշտապես թարմացնի իր գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի միշտ կարողանա հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ։ Հետևաբար Կազան անհրաժեշտ է համարում պարբերաբար անցկացնել զբոսավարների վերապատրաստման դասընթացներ՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։ Անցած տարի դասընթաց է անցկացվել ֆրանկոֆոնների համար, այնպես որ մենք մարզում ունենք նաեւ ֆրանսալեզու զբոսավարներ:

Ուսուցչից՝ զբոսավար. ինչո՞ւ Կազան որոշեց ֆրանսալեզու զբոսավարներ պատրաստել:
Հարցազրույց Կազա հիմնադրամի սոցիալ-ուսուցողական եւ զարգացման կենտրոնի համակարգող Աստղիկ Նիկոլյանի հետ: