Բրոնխիալ ասթմա. ինչի՞ց զգուշանալ
Բրոնխիալ ասթմա. ինչի՞ց զգուշանալ

 Բրոնխիալ ասթմա կամ բրոնխային հեղձուկ. հիվանդություն, որն ավելի շատ բնորոշ է ալերգիկ մարդկանց:  Գեր եւ ճարպակալում ունեցող մարդիկ էլ կարող են հայտնվել այս հիվանդության թիրախում:  Ժառանգական նախատրամադրվածությունը եւս պատճառներից մեկը կարող է հանդիսանալ:

 Ծանր շնչառություն, դժվարաշնչություն, խեղդոց. կլինիկական այս նշաներն են  խոսում բրոնխիալ ասթմայի մասին: Շնչահեղձուկի նոպաների առկայությունը հիմնական ու պարտադիր ախտանշան է համարվում:  Նոպաների ժամանակ տեղի է ունենում բրոնխոսպազմ:

 Հիվանդությունը կարելի է կանխարգելել ալերգիկ գործոնի հետ առնչությունը բացառելու դեպքում, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Օդի աղտոտվածությունը, ընտանի կենդանիների՝ կատու, շուն, ծովախոզուկ, թռչունների՝ թութակ, դեղձանիկ. սրանց ալերգեններն ուժեղ ազդեցություն ունեն եւ կարող են նպաստել  բրոնխոսպազմի առաջացմանը: Բժիշկ-մասնագետը հորդորում է մեծ ուշադրություն դարձնել կենցաղային մաքրող եւ քիմիական միջոցներին, չօգտագործել անհայտ ծագման ու որակի կոսմետիկ պարագաներ, օծանելիք:  Կենդանական ծագման անկողնային իրերը եւս ալերգիկ հատկություն ունեն:

   Ինչպես կանխարգելել կամ բուժել հիվանդությունը. հարցազրույց Գյումրի ԲԿ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ: