Առավոտյան ժամերգություն
Առավոտյան ժամերգություն

Առավոտյան Ժամերգությունը նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց՝ ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները: Ժամերգությունը կազմված է Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: