Շները վաղուց ոչ միայն մարդու չորքոտանի, կրտսեր բարեկամն են, այլև՝ հայտնի են նրանով, որ հիանալի պահապան ու ծառայողական ընկերներ են։ Ուստի՝ այսօր խոսելու ենք այն մասին, թե շներն ի՞նչ ազդեցություն են թողնում ընտանիքում՝ ոչ միայն մեծահասակների, այլև՝ հատկապես երեխաների հոգեբանության, զարգացման ու անձնային աճի վրա, ինչ հանգամանքներ է պետք հաշվի առնել՝ նախքան մեր պատասխանատվության տակ շուն վերցնելը, որն է ծառայողական շների դերը շարժունակության կամ տեսողական խնդիր ունեցող անձանց պարագայում, ինչպես նաև՝ ինչպես է ձևավորվում շան վարքագիծը, և որ գործոններն են, որ բացասաբար են անդրադառնում կենդանու վարքագծի վրա, ինչը, երբեմն, դառնում է շան ագրեսիվ պահվածքի պատճառ։ Ռադիո Մարիամի տաղավարում է շների հոգեբան, վարժեցնող Ռոլանդ Պողոսյանը։