Հնարավո՞ր է արդյոք փոխել մասնագիտությունը և աշխատողի կարգավիճակից անցնել բիզնեսի ղեկավարի կարգավիճակի։ Ի՞նչ է անհրաժեշտ նոր ոլորտ մուտք գործելու համար։ Եթերային յուղերի արտադրությունը, դրանց օգտագործումը՝ կոսմետիկ արտադրության մեջ և սեփական ջանքերով շուկայի ձևավորումը։ Վարդի յուղի արտադրության վերականգնումը Հայաստանում։ Մտածելակերպի ու կենսակերպի փոփոխության անհրաժեշտությունը։ Բիզնեսի զարգացումը և ապագայի ծրագրերը։
Զրուցում ենք «Նաիրյան» ընկերության հիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ։