Միմյանց հասկանալու համար պետք է հանենք մեր դիմակները և քաջալերենք, որ դիմացինը նույնպես հանի դրանք: Իսկ դրա համար պետք է միմյանց հետ խոսենք մեր անցյալի ու հատկապես՝ մեր մանկության մասին: Խոսենք անկեղծ: Բայց կարևոր է նաև վստահ լինել, որ մեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կանք, ու կսիրեն՝ անկախ ամեն ինչից: