Շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը: Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված. բոլոր մահճակալները զբաղված են:
Ջերմություն, քթից արտադրություն, հազ, փռշտոց: Վիրուսային հիվանդությունների հետեւանքով առաջանում են մի շարք բարդություններ, այդ թվում՝ միջին ականջի բորբոքում: Հիմա առավելապես այս ախտորոշմամբ երեխաներն են ստացիոնար բուժում ստանում: Մանկաբույժ Դոնարա Հակոբյանի հավաստմամբ առավել խոցելի համարվում են մինչեւ մեկ տարեկան երեխաները:
Մասնագետները մեկ անգամ եւս հորդորում են չչարաշահել ջերմիջեցնող դեղամիջոցները, առանց բժշկի ցուցումի չօգտագործել հակաբիոտիկներ, կողմնակի հետեւանքներից խուսափելու համար:
Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ ջերմիջեցնողների անտեղի օգտագործումը, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է օգտագործել հակաբիոտիկները, ի՞նչ ընթացք կարող է ունենալ հիվանդությունը եւ ինչպե՞ս կանխարգելել այն. այս ու շատ այլ հարցերի պատասխանում է մանկաբույժը:
Հարցազրույց Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Դոնարա Հակոբյանի հետ: