Մայիս ամիսը նվիրված է Աստվածամորը: Հայ ժողովուրդը միշտ էլ հատուկ սեր և ջերմեռանդություն է ունեցել Տիրամոր հանդեպ, ում նվիրված բազմաթիվ շարականներ ու աղոթքներ կան: Ի՞նչ պետք է սովորենք Աստվածամորից այսօր, ինչու՞ պետք է խնդրենք հենց նրա բարեխոսությունը: Զրույց Աստվածամորը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ Լիբանանի Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ: