Վարդարանի տրտմության խորհուրդները (Չորեքշաբթի և ուրբաթ)
Վարդարանի տրտմության խորհուրդները (Չորեքշաբթի և ուրբաթ)

Ա. ՅԻՍՈՒՍ՝ ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՊԱՐՏԷԶՈՒՄ

Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ´ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե´ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ´ք»: Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա´յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու» (Մտթ. 26, 36-46):

Կարճ խորհրդածութիւն
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

Բ. ՅԻՍՈՒՍԻ ԽԱՐԱԶԱՆՈՒՄԸ

Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում.
«Խա´չը հանիր դրան»: Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց: Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի (Մրկ. 15, 14-15)։

Կարճ խորհրդածութիւն
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Գ. ՅԻՍՈՒՍԻ ՓՇԵՊՍԱԿՈՒՄԸ

Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին: Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին: Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛յն, հրեաների´ թագաւոր»։ Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին: Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու (Մտթ. 27, 27-30)։

Կարճ խորհրդածութիւն
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

Դ. ԽԱՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա... (Յովհ. 19, 17-18) ... բռնեցին Սիմոն Կիւրենացի

անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից: Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան: Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց.
«Երուսաղէմի´ դուստրեր, ինձ վրայ լաց մի´ եղէք, այլ լա´ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՛ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին (Ղկ. 23, 27-29):

Կարճ խորհրդածութիւն
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

Ե. ԽԱՉԵԼՈՒԹԻՒՆ

Երբ հասան «Գագաթ» կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին: Եւ Յիսուս ասաց.
«Հա´յր, ների´ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում» (Ղկ. 23, 33-34):

Կարճ խորհրդածութիւն
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին: