Լսի՛ր հեծեծանքս, ո՛վ Աստված, ականջ դիր աղոթքիս:
Իմ տնից հեռու և հուսահատ՝ քո օգնությանն եմ դիմում:
Դու կարող ես ինձ դեպի փրկության ժառն առաջնորդել,
Որին հասնելն իմ ուժերից վեր է:
Արդարև, իմ ապավենն ես դու,
Թշնամու դեմ՝ իմ հզոր աշտարակը:
Կուզենայի հավիտենապես քո հարկի տակ բնակվել,
Եվ թևերիդ հովանուն ապավինել:
Դու լսեցիր իմ աղոթքը, ո՛վ Աստված,
Եվ ինձ տվեցիր այն ժառանգությունը,
Որ վերապահում ես քեզանից ակնածողներին:
Երկար կյանք տուր թագավորին,
Երկար տարինե սերնդից սերունդ:
Թո՛ղ ահեվտ գահակալի Քո՝ Ասծուդ ներկայությամբ,
Քո սերն ու հավատարմությունը միշտ պահապան լինեն նրան:
Ես նվագով անդադար Քեզ եմ ներբողելու,
Եվ օր օրի կատարելու եմ իմ ուխտերը: