Հավանաբար, շատերս ենք լսել, թե ինչպես է թղթի վերամշակումը օգնում շրջակա միջավայրին: Հատկապես օգնում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Թուղթը վերամշակելու համար 70%-ով ավելի քիչ էներգիա և ջուր է պահանջվում, քան ծառերից նոր թղթե արտադրանք ստեղծելու համար: Ընդամենը մեկ տոննա թղթի վերամշակումը խնայում է 17 ծառ։ Ռադիո Մարիամի տաղավարում հյուրընկալել ենք Էկոթուղթ կազմակերպության համահիմնադիր Գուրգեն Միրզոյանին, ում հետ զրուցել ենք թղթի թափոնների վերամշակման, դրա կարևորության ու էկոկրթության մասին։