Ինչպե՞ս կանխարգելել բուլինգը դպրոցներում
Ինչպե՞ս կանխարգելել բուլինգը դպրոցներում

Ուսուցիչների դերը չափազանց կարեւոր է աշակերտների դաստիարակության եւ արժեհամակարգի ձեւավորման գործում, հետեւաբար մանկավարժի կողմից կա այդ բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ վեր հանելու պարտականություն որպեսզի բացառվեն աշակերտին շեղող եւ ուսման գործընթացը խոչընդոտող հանգամանքները:

«Նոր լույս» ՀԿ-ն իրականացրել է «Պայքար ընդդեմ բուլինգի» դասընթաց-վերապատրաստում Շիրակի մարզի տարբեր համայնքների 50-ից ավելի ուսուցիչների համար:

Ո՞րն է բուլինգի էությունը, ովքե՞ր են դառնում բուլինգի զոհ, ինչքանո՞վ է այն տարածված ՇՄ դպրոցներում, ինչպե՞ս  կանխարգելել  այն եւ ինչո՞ւ է այդքան կարեւոր ուսուցիչների դերն այս հարցում եւ արդյո՞ք ուսուցիչներն իրենք երեխաներին երբեմն բուլինգի չեն ենթարկում:

Հարցազրույց «Նոր լույս» ՀԿ գործադիր տնօրեն, հոգեթերապեւտ Շողեր Միքայելյանի հետ: