Ատելությունը չի կարող խաղաղություն բերել ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին: Ատելությամբ չենք կարող երջանկանալ, այլ սիրելով, ներելով: Աստված մեզ ներում է ամեն օր, ուրեմն՝ մենք էլ պետք է ներենք ամեն օր: Դժվար է, բայց հնարավոր է: Հիշենք, որ Աստված տառապում է ամեն տառապողի հետ, քանի որ մենք բոլորս նրա զավակներն ենք: