20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.
— Երանի՜ հոգով 969 աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է:
21 — Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան:
— Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն:
22 — Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ: