Վարդարանի ուրախության խորհուրդները  (Երկուշաբթի և շաբաթ)
Վարդարանի ուրախության խորհուրդները (Երկուշաբթի և շաբաթ)

Ա. ՀՐԵՇՏԱԿԻ ԱՒԵՏՈՒՄԸ ՄԱՐԻԱՄԻՆ

Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց.
«Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի´ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա´ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ,

ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի: Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»: Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի´կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից (Ղկ. 1, 26-39):

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս, առաւել կարօտեալներին:

Բ. ՄԱՐԻԱՄԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՂԻՍԱԲԵԹԻՆ

Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՛լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՛լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին,

մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի՛ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն» (Ղկ. 1, 39-45):

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս, առաւել կարօտեալներին:

Գ. ՅԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար (Ղկ. 2, 1-7):

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 Դ. ՅԻՍՈՒՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ

Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար... Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդն արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ: Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին: Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց.
«Այժմ, ո´վ Տէր, խաղաղութեամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի, որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լոյս, որ կը լինի յայտնութիւն՝ բոլոր հեթանոսների համար եւ փառք Իսրայէլի քո ժողովրդի համար» (Ղկ. 2, 22-32):

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին: