Ինչպե՞ս աղոթել վարդարանը
Ինչպե՞ս աղոթել վարդարանը

Վարդարանի աղոթքը բաղկացած է 20 խորհուրդներից, որոնցից հինգը վերաբերում են Հիսուսի ծննդյան ու մկրտության իրադարձություններին, հինգը՝ Հիսուսի նշաններին ու խաչի ճանապարհին, հինգը՝ Նրա չարչարանքներին, հինգը՝ երկնքում Հիսուսի ու Մարիամի հավերժական փառքին: Այսպիսով, վարդարանը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի հինգ մտորում: Ուստի, այս աղոթքը միաժամանակ խորհրդածություն է և աղաչանք: 

 Վարդարանի խորհուրդները

 

Ուրախության խորհուրդներ. աղոթում ենք երկուշաբթի և շաբաթ օրերին:

Տրտմության խորհուրդներ. աղոթում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Լույսի խորհուրդներ. աղոթում ենք հինգշաբթի օրը:

Փառավորության խորհուրդներ. աղոթում ենք երեքշաբթի և կիրակի օրերին:

Աղոթում ենք հետեւյալ հերթականությամբ. սկզբում՝ «Հավատամք», «Հայր մեր», երեք անգամ «Ողջոյն քեզՄարիամ», «Փառք Հոր…»: Այնուհետև կարդում ենք յուրաքանչյուր խորհուրդը,որից հետո  մեկ անգամ աղոթում ենք «Հայր մեր», տասն անգամ՝ «Ողջոյն քեզՄարիամ» աղոթքները:

 

Վարդարանի աղոթքի գրքույկի PDF-ը՝ Վարդարանի աղոթքը 2020