Radio Mariam | Տերը փափկացնում է քար սրտերը - Radio Mariam
8172
single,single-post,postid-8172,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Տերը փափկացնում է քար սրտերը

 c-bsedcxgaatu2e

Պապի քարոզը կենտրոնանում է  այսօրվա առաջին ընթերցման վրա, որտեղ ներկայացվում է Ստեփանոսի  քարկոծումը  տաճարի իշխանությունների կողմից  Երուսաղեմում: Նրանց մասին, ովքեր Ստեփանոսին  սպանում են քարկոծելով,  Քահանայապետը ասում է, որ չէին հասկանում Աստծո խոսքը:   Նա նաեւ նշեց, որ Ստեփանոսը   նրանց անվանեց «սրտի թլպատություն ստացածներ», ինչը համազոր է մեկին հեթանոս կոչելուն:

Պապը դիտարկեց, որ Աստծո Խոսքը չհասկանալու  տարբեր ճանապարհներ կան:

Օրինակ,  երբ Հիսուսը  Էմմաուսի ճանապարհին հանդիպեց երկու աշակերտների   հետ, նրանց կոչեց «խենթեր»:  Պապը  նկատեց, որ  այդ խոսքը գովասանք չէր, սակայն ոչ էլ խիստ արտահայտություն էր, ինչպես Ստեփանոսի արտահայտությունն էր:

Քարե սիրտ

«Նրանք չհասկացան, նրանք վախեցած էին, որովհետեւ չէին ուզում խնդիրներ ունենալ, վախենում էին, բայց լավ մարդիկ էին եւ  ճշմարտության առջեւ բաց էին»,-ասաց Պապը:

Իսկ երբ Հիսուսը կշտամբեց նրանց, նրանք թույլ տվեցին, որ խոսքը մուտք գործի իրենց մեջ եւ նրանց սրտերը բոցավառի, մինչդեռ Ստեփանոսին քարհալած անողները  կատաղած էին եւ չէին ուզում լսել:  Պապը պնդեց, որ սա փակ սիրտ ունենալու ողբերգությունն է:

Պապը այստեղ հիշեցրեց  սաղմոս   94-ը, որտեղ Տերը հորդորում է իր ժողովրդին չքարացնել իրենց սրտերը: Եզեկիել մարգարեն «գեղեցիկ խոստում» է   տալիս՝ փոխելու  քարե սիրտը մարմնեղեն սրտի՝ սիրտ, որը գիտե՝ ինչպես լսել եւ ստանալ հնազանդության վկայություն:

« Փակ սիրտը, քարե սիրտը, որը չի ցանկանում բաց լինել, չի ուզում լսել, սիրտ, որը գիտի միայն դատապարտության լեզուն, Եկեղեցուն  տառապանք է պատճառում»:

«Նրանք գիտեին՝ ինչպես դատապարտել, բայց չգիտեին՝   ինչպես ասել. «Բացատրի՛ր ինձ. ինչու՞ ասացիր դա, ինչի՞ համար է դա: Բացատրի՛ր   ինձ»: Որովհետեւ փակ էին, եւ սա այն ամենն էր, ինչ գիտեին:   Բացատրության կարիք չունեին», -ասաց Պապը:

Փակ սիրտը չի կորող Հոգուն ներս թողնել 

Հիսուսն իր կշտամբանքում   խոսում է  նաեւ մարգարեների սպանության մասին, «որովհետեւ նրանք խոսում մի բանից, ինչը չէիք ուզում լսել»:  Փակ սիրտը չի կարող թույլ տալ, որ Հոգին ներս մտնի:  Նրանց սրտերում Սուրբ Հոգու համար տեղ չկար»,-ասաց Պապը:

Այսօրվա  թղթում խոսվում է  այն մասին, որ Ստեփանոսը   Սուրբ Հոգով հասկանում էր ամեն ինչ եւ վկայում  մարմնացած Խոսքի հնազանդությունը եւ սա կատարում էր Սուրբ Հոգու միջոցով: Նա լի էր Սուրբ Հոգով: «Փակ սիրտը, քարացած սիրտը, հեթանոս սիրտը թույլ չի տալիս, որ Հոգին ներս մտնի եւ իրենով լցնի տարածքը»:

Պապն անդրադարձավ, որ   Էմմաուսի ճանապարհի վրա գտնվող աշակերտները  ներկայացնում  են մեզ՝ «մեր բազմաթիվ կասկածներով եւ բազում մեղքերով»: Շատ անգամ ուզում ենք  փախչել խաչից, ճշմարտությունից, բայց եկե՛ք տեղ բացենք լսելու համար նրան, ով մեր սրտերն է այրում:

 Խորհրդածություն 

 «Այսօր մենք նայում են Հիսուսի քնքշությանը, հնազանդության վկայությանը, այդ մեծ խոստովանությանը՝ Հիսուսին, ով իր կյանքը տվեց, որը մեզ փնտրել է տալիս Աստծո քնքշությունը՝  հակառակ մեր մեղքերի եւ  տկարությունների:

«Եկե՛ք ընդգրկվենք այս երկխոսության մեջ  եւ Տիրոջ շնորհը հայցենք, որպեսզի փափկացնի մեր խստասրտությունը, նրանց խստասրտությունը, ովքեր միշտ փակ են օրենքի մեջ   եւ դատապարտում են օրենքից դուրս գտնվողներին: Նրանք չգիտեն, որ խոսքը մարմին առավ, որ խոսքը հնազանդությունը վկայեց: Նրանք չգիտեն Աստծո քնքշությունը  եւ ունակությունը՝ մեր քարե սրտերը   վերցնելու եւ  փոխարենը մարմնեղեն սիրտ դնելու»:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...