Radio Mariam | Ջոտտո դի Բոնդոնե - Radio Mariam
5584
single,single-post,postid-5584,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Ջոտտո դի Բոնդոնե

12178103_961644947211858_1413239905_nՋոտտո դի Բոնդենեն կամ ինչպես  ընդունված է կոչել նրան՝ Ջոտտոն, իտալական վաղ Վերածծնդի խոշորագույն ներկայացուցիչն է:

Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույս և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրությունը: Նրա կյանքի  վաղ շրջանի մասին քիչ տեղեկություններ կան: Ծնվել է  Վեսպիանյանոյում, 1266 թվականին և  հավանաբար ուսանել է ժամանակի իտալացի հայտնի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո) արվեստանոցում, իսկ հետագա տարինների ստեղծագործական ուղու մասին գրեթե տեղեկություններ չեն պահպանվել մինբչև 1298 թվականը: Դա էլ  Հռոմի Սուրբ Պետրոսի հին տաճարի խճանկարի համար իրեն վճարված հոնորարի մասին վկայող փաստաթղթից: Ցավոք, այդ խճանկարը ժամանակ անց տեղափոխվել  է ու կորցրել նախնական գրավչությունը:

Նկարչի վաղ շրջանից մեզ հասած ստեղծագործությունները հիմնականում Ֆրանցիսկ Ասսիզացու՝ Ֆրանցիսկյանների միաբանության հիմնադիրի, վարքագրությունների թեմաներով Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցու Պերուցցի  և Բարդի  կապելլաների որմնանկարներն են, որոնք խաղաղ հանդիսավորությամբ, կուռ հորինվածքով և զուսպ գունաշարով օրգանապես միահյուսված են կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին: Ոմանք կասկածներ ունեն, որ դրանց հեղինակը Ջոտտոն է, իսկ մասնագետների մի մասն էլ վստահաբար դրանք վերագրում է նկարչին:

Ջոտտոն առաջինը հրաժարվեց միջնադարյան իտալա-բյուզանդական արվեստի կանոններից ու ավանդույթներից և աշխարհիկ երանգներ մտցրել կրոնական սյուժեներում. աշխարհը ներկայացրեց իրականին համարժեք՝ ըստ նրա հիմնական հատկանիշների՝ նյութեղենության և տարածականության:

Ջոտտոն մշակել է գունային լուսաստվերի հնարքներ, որոնք նրա գործերին հաղորդել են քանդակին բնորոշ ծավալայնություն՝ միաժամանակ պահպանելով գույնի մաքրությունն ու դեկորատիվությունը:

Վարպետի ստեղծագործական անհատականությունն ու ուրույն ոճը հասունացել և առավել ցայտուն է դրսևորվել Պադուայի Սկրովենյիի կապելլայի (փոքր կառույց կամ առանձնացված սենյակ/՝ ընդհանուր կառույցում) եռաշարք որմնանկարներում: Ճակատային պատի վրա պատկերված է Ահեղ դատաստանը, իսկ կողային պատերի վրա  Մարիամի և Քրիստոսի երկրային կյանքի ուղին: Դրանք առանձնանում են կառուցվածքի պարզությամբ ու շարժումների արտահայտչականությամբ, տոնական գուներանգով: Վաղ Վերածննդի պատմության մեջ դրանք ընդունված է անվանել  մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության եզակի գլուխգործոցներ:

Որոշ փաստաթղթերում հիշատակվող և Ջոտտոյին վերագրվող  որմնանկարներից պահպանվել են  Ֆրանցիսկ Ասսիզացու  եկեղեցու Սուրբ Մագդաղինայի կապելլայում, և Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցու Բարդիի և Պերուցիի կապելլայում: Ենթադրվում է, որ այս աշխատանքները կատարվել են մոտավորապես 1314-ից 1330 թվականներին:

Սանտա Կրոչե եկեղեցու որմնանկարներում, որ հայտնաբերվել են 20-րդ դարում, սվաղի հաստ շերտի տակ,պատկերված են Սուրբ Ֆրանցիսկի  կյանքի դրվագները , որոնց կոմպոզիցիոն հորինվածքները, մասնավոր շեղումներով,  նմանեցված են Ֆրանցիսկ Ասսիզացու  եկեղեցու իր իսկ ստեղծած որմնանկարներին: Այստեղ են նաև Ջոտտոյի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Հովհաննես Ավետարանիչի  կյանքի տեսարաններով ստեղծագործությունները:

Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է  Պադուայի Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը: Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին` սկսած նրա նախնիների պատմությունից: Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»: Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից դեպի դիտողն առաջանում են Քրիստոսը և Հուդան: Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ: Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով: Վանելու աստիճան այլանդակ է Հուդան:

Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը:

«Պիետտան» կամ մեզանում ընդունված՝ «Ողբ առ Քրիստոս»-պատկերը, նույնպես լի է դրամատիզմով. Քրիստոսի մահը ողբում են նրա շուրջը հավաքված մարդիկ, իսկ երկնքից նրանց են հետևում արտասվող հրեշտակները:

Այս շրջանում Ջոտտոյին նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար:

Ի դեպ, վերջերս մամուլում հայտնվեց մի հաղորդագրություն, ուր վերականգնող մասնագետները պնդում են, որ Ասիզիի վնասված բազիլիկ եկեղեցում  վերջերս գտնված որմնանկարների հեղինակը իտալական Վերածննդի հիմնադիր Ջոտտո դի Բոնդոնեն է: Նրանք հավատացած են, որ գտել են դրա ապացույցը` նկարչի անվանական սկզբնատառերը, որոնք  հայտնաբերվել են Սուրբ Ֆրանցիսկ բազիլիկի Սուրբ Նիկոլաս ժամատանը իրականացվող վերականգնողական  երկամյա աշխատանքներից հետո, ներկերի շերտի տակ:

Ռեստրավրացիան սկսվել է 1997 թվականին  տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը վնասել էր բազիլիկան:

Պարզվում է, նույնիսկ  700 տարի անց  հնարավոր է լրացումներ կատարել  այնպիսի մի նկարչի կենսագրության մեջ, ինչպիսին աշխարհահռչակ Ջոտտոն է: Մի օր գուցե հայտնաբերվեն  Զոհասեղանի համար արված նրա աշխատանքներից, քանի որ նմանօրինակ կերպարներից Ուֆիցիում պահպանվել է միայն մեկը՝ ,,Տիրամայրը փառքի մեջ,, ստեղծագործությունը:

Կյանքի վերջին տարիներին  Ջոտտոն հասավ փառքի գագաթին:

1330 թվականին թագավորը նրան շնորհեց պալատականի կոչում,իսկ  մի քանի տարի անց նա նշանակվեց Ֆլորենցիայի մայր տաճարի գլխավոր ճարտարապետ: Նույն տարում էլ դրվեցին  տաճարի զանգակատան հիմքերը, որը սովորաբար անվանում են Ջոտտոյի զանգակատու, թեև ոմանք կարծում են, որ վարպետի գծագրերն առանձնապես լուրջ դերակատարություն չեն ունեցել  այդ շինության կառուցման վրա:

Համբավավոր գեղանկարիչը, որ իր արվեստով հեղաշրջեց նախկին պատկերացումները գեղանկարչության մասին, մահացավ 1337 թվականին, Ֆլորենցիայում:

Լեոնարդո Դա Վինչին  նկարչի մասին ասել է .«Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»:

Այսքանը: Հաջորդ անգամ կներկայացնենք  Իտալական Վաղ Վերածննդի դարաշրջանի մեկ այլ խոշոր ներկայացուցիչի Մազաչչոյին: Ջոտտոյից առաջ և նրանից հետո, մինչև Մազաչչոն, Ֆլորենցիայում, Հռոմում, այլուր  գործունեություն են ծավալել ևս մի շարք հայտնի գեղանկարիչներ, որոնցից յուրաքանչյուրն  վառ անհատականությամբ ու  տաղանդով, իր քարն է  դրել Իտալական կերպարվեստի որմին, ձգտելով դեպի կատարելություն ու վարպետություն:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...