Radio Mariam | Ուրախություն, որը հեղեղում է ամբողջ կյանքը - Radio Mariam
8238
single,single-post,postid-8238,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Ուրախություն, որը հեղեղում է ամբողջ կյանքը

0000-sfo9436-800x533-740x493

Հանրային ունկնդրության ժամանակ քրիստոնեական վարդապետության սկզբում Պապը կենտրոնացավ  Մարիամ Մագդաղենացու կերպարի վրա և  գովաբանեց «բազմաթիվ կանանց», ովքեր  հավատարմորեն ու սիրով շարունակում են հոգ տանել մահացածների հիշատակի և նրանց գերեզմանների համար:

Իրապես, Մարիամ Մագդաղենացու՝ դեպի գերեզման անցած ճանապարհը  «արտացոլում է բազում կանանց հավատարմությունը, ովքեր տարիներ շարունակ  նվիրաբար  քայլում են գերեզմանների ճանապարհով»՝ ի հիշատակ մեկի, ով  այլեւս չկա:   «Իսկական կապերը չեն  քանդվում նույնիսկ մահվամբ. կա մեկը, ով շարունակում է սիրել, նույնիսկ եթե սիրված  անձը հեռացել է մեկընդմիշտ»,- բացատրեց Պապը՝ նկատել տալով, որ Մարիամ Մագդաղենացին երկու անգամ  ուղղորդվեց  գերեզման, որովհետեւ  «համառ էր»: «Գնաց, հետ եկավ …քանի որ չէր համոզվում»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

Ինչպես պատմում է Հովհաննեսի Ավետարանը (20,1-2.11-18), Մարիամ Մագդաղենացին   գերեզման վերադառնալիս այնքան տարված էր  Հիսուսի մահվան  ցավով եւ Նրա մարմնի  գողացված լինելով, որ նույնիսկ չի  անդարադռնում երկու հրեշտակների ներկայությանը, եւ ոչ էլ կասկածում է, երբ տեսնում է   իր թիկունքում կանգնած մարդուն՝ մտածելով, որ այգու պահակն է:

Մինչ  նա տառապում է, «Աստված նրան հանկարծակիի է բերում ամենաչսպասված ձևով»,- շարունակեց Քահանայապետը,-   Մարիամին հասկանալ է  տալիս «մարդկային պատմության ամենահուզիչ իրադարձությունը»՝ կոչելով նրան անունով՝ Մարիամ:

«Որքան գեղեցիկ է մտածել, որ Հարուցյալի առաջին հայտնությունը, ըստ ավետարանների,տեղի է ունեցել այդքան անձնական ձևով»,-ասաց Պապը և բացատրեց, որ սա է Աստծո գործելաոճը. մեր կյանքում «կա մեկը, ով մեզ ճանաչում է, ով տեսնում է մեր տառապանքներն ու հիասթափությունները, ով հուզվում է մեզ համար, և   մեզ կանչում է անունով»:

Հանդիպումը Աստծո հետ, Հարուցյալ Հիսուսի հետ, հիմնովին փոխում է մեր իրավիճակը: Մեր վիշտը, մեր տառապանքը  փոխակերպում է երջանկության, ուրախության, որը «կաթոցիկով տրված ուրախություն չէ, այլ ջրվեժ, որ հեղեղում է ողջ կյանքը»,- պնդեց Պապը:

Պապն իր խոսքն ուղղեց  Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին. «Փորձեք դուք եւս մտածել, «հուսահատության ու պարտությունների» պաշարով, որ մեզանից յուրաքանչյուրը կրում է իր սրտում,  որ կա Աստված մեր կողքին, ով կանչում է մեզ մեր անունով և ասում. « Վե՛ր կաց,  դադարի՛ր  լացել,    որորվհետեւ  եկել եմ քեզ ազատելու»: Ի՜նչ գեղեցիկ է, շարունակեց Պապը, եւ նկարագրեց մեր Աստծուն  իբրեւ  «երազող» մեկը, քանի որ « երազում է  աշխարհի կերպարանափոխումը, և այն իրականացրեց Հարության խորհրդի միջոցով»:

«Մարիամ Մագդաղենացու  կենսափորձը,  ով նախքան Հիսուսին հանդիպելը չարի ազդեցության տակ էր,  ով  հիմա դարձել է նոր և ավելի մեծ հույսի առաքյալ»,  պետք է լինի նաև մերը՝  լացի եւ լքվածության ժամին: Լսել Հարուցյալ Հիսուսին, ով մեզ կանչում է անունով, և  լիասիրտ ուրախությամբ գնալ՝  «Տիրոջը տեսա» ուրախ  լուրը տալու: «Սա՛ է մեր ուժը,  սա՛ է մեր հույսը»,-իր խոսքը եզրափակեց Սրբազան Հայրը:

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...