Radio Mariam | Ուղղիր հարցդ - Radio Mariam
4442
page,page-id-4442,page-template-default,ajax_fade,page_not_loaded,

Ուղղիր հարցդ

Հարց

Անունը: Ծովիկ Դավթյան
Հաղորդագրություն: Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին.
Անունը: Ռադիո Մարիամ
Հաղորդագրություն: Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, որոշ նյութեր ժամանակավորապես հեռացրել ենք: Ձեր նշածը նույնպես այս պահին կայքում չկա: Աշխատանքներն ավարտելուց հետո նորից կտեղադրենք:
Անունը: Ծովիկ Դավթյան
Հաղորդագրություն: Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակում նկարած էր մեկից մինչև քառասուն թիվը ամեն օրվա համար, ես վերնագիրը չեմ հիշում ցավոք: Արդյոք վերցրել եք կայքից:
Անունը: Ռուզաննա
Հաղորդագրություն: Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված նրան ընդունի։ Նախապես շնորհակալություն։
Անունը: Արթուր
Հաղորդագրություն: բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտություններով բայց կոնկրետ հարցիս առումով։ Կյանքում կարող են պատահականություններ լինել թե ոչ,արդյոք կա կյանքում այդպիսի պահեր որ քեզ հանդիպում են մի քանի տարբեր տարբերակներ կապված հետագայիդ հետ և դու կարող ես չհասկանալով սխալ ընտրություն կատարել,եվ վերջին հարցս ,ես լինում են դեպքեր երբ կրոնական առումով խոսելիս աչքերս լցվում են եվ շունչս էլ մի տեսակ կտրվում է դա ինչի հետ է կապված կարող է արդյոք այդ ամենը չարի կողմից լինել,նախապես շնորհակալություն
պատասխան : Սիրելի՛ Արթուր,

Ասեմ, որ հարցիդ նախաբանը ինձ հետաքրքրեց: Ցանկանում ես պատասխաններ ստանալ Աստվածաշնչից: Շատ բարի: Ասեմ, որ վարդապետի գիտելիքները հիմնված են Աստվածաշնչի վրա, որը և ավելի հասկնալի է դարձել կյանքի փորձառությամբ:
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում տիեզերքում, միշտ Աստծո կամքով է պատահում:
Աստվածաբանները բացատրում են, որ այն, ինչ լինում է, աստծո ցանկությամբ է կամ թույլտվությամբ: Ի վերջո, ոչ ոք չի կարող Աստծո ծրագիրը խափանել:
Երբ Ադամը և Եվան մեղանչեցին, Աստված մի մեծ բարիք գործեց մեզ համար՝ իր Միածին Որդուն Աշխարհ ուղարկելով: Սատանան կարծեց, որ կարող է խափանել Աստծո ծրագիրը՝ իրականացնելով Հիսուսի մահը, բայց պարտվեց Հիսուս Քրիստոսի հարությամբ:
Աստված մարդուն իրապես ազատ է ստեղծել: Սա նշանակում է, որ մարդս կարող է և սխալ որոշումներ կայացնել:
Ի՞նչն է կարևորը: Կարևոր է՝ հասկանանք, թե Աստված որքա՜ն շատ է սիրում մեզ: “Աստված անքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր Որդին, որպեսզի նա, ով հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը”: Մենք կարող ենք “աշխարհ” բառը փոխել և մեր անունը դնել:
Սխալներ հաճախ կարող ենք գործել: Բայց երբեք չմտածենք, որ Աստված մեզ պիտի պատժի: Աստված մեծ համբերությամբ սպասում է մեր վերադարձին: (Անառակ որդու պատմությունը):
Լավ կլինի միշտ Սուրբ Հոգուց խնդրել, որ մեզ առաջնորդի, ուղղություն ցույց տա:
Սուրբ գրքի մեջ իրապես շատ-շատ են այն հատվածները, որտեղ Աստված մեզ սովորեցնում է իրեն վստահելու անհրաժեշտությունը:
Աստծո անունը սեր է: Աստծո անունը ողորմածություն է: Մեր աղոթքների մեջ մենք միշտ դիմում ենք նրան՝ բազումողորմ, մարդասեր, գթառատ …
Ինչ սխալ էլ գործենք, Աստված մեր կողքին է: Նա երբեք չի հեռանում մեզանից: Մենք ենք, որ հաճախ հեռանում ենք նրանից: Աստված ամենուր է, ուրեմն՝ Աստված մեր սրտի խորքում է:

Կարդում էի մի քարոզիչի մասին, որ նա չափահաս տարիքում է դարձի գալիս և հաջորդ վեց տարիներին ամաչում էր, որ ամեն անգամ պատարագի մասնակցելիս այդքան շատ լաց էլ լինում:

Երեկ կարդում է, որ արցունքները սրտի պատուհաններն են մաքրում:

Սուրբ Պետրոսը տարիներ շարունակ լաց եղավ: Նույնիսկ Հիսուսը լաց եղավ Ղասարոսի գերեզմանի դիմաց:
Սուրբ Ներսես Շնորհալին “Առավոտ լուսո” աղոթքում գրում է.
Ջուր շնորհեա աչացս
Ջերմ հեղուլ զարտոսր
Ջնջել զյանցանս:

Մի՛ վախեցիր: Կառչիր Աստծո գթառատ ողորմությունից, որը նրա սիրո ամենամեծ արտահայտությունն է:



Անունը: Նարինե և Գարիկ
Հաղորդագրություն: Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ վաղվա մասին պետք չէ մտածել, այլ ներկայի: Մեր հարցն այս է. մենք հիմա ապրում ենք մի փոքր տան մեջ, ունենք փոքրիկ երեխաներ և երազում ենք մեզ հարմար մի քիչ մեծ տուն գնել, որովհետև երբ երեխաները մի քիչ մեծանան, այս տանն արդեն խիստ նեղվածք կլինի: Եվ այդ նպատակով գումար ենք հավաքում՝ «վաղվա» համար: Արդյոք սխա՞ ենք անում:
Անունը: Վարդան
Հաղորդագրություն: Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:
Անունը: ԱՆՆԱ
Հաղորդագրություն: Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրանք:
Անունը: Գարեգին
Հաղորդագրություն: Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե դրանք սատանայական բաներ են (պոպ, ռոք կամ ռեպ): Բայց դրանցից շատերը սիրո զգացմունքի, կյանքի անարդարությունների մասին են, մի՞թե չի կարելի լսել:
Անունը: Անժելա
Հաղորդագրություն: Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:
Անունը: Սամվել
Հաղորդագրություն: Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատասխանում, բայց զգում ես, որ իր կարծիքով՝ ինքը քեզ հիմարացրել է խեղճ ձևանալով ու գութդ շարժելով, և դու հիմարաբար ընթացք չես տվել, այլ ոչ թե մեծահոգաբար:
Անունը: Կարեն
Հաղորդագրություն: Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի իմանալ՝ բացի հողին հանձնելու ձեւից, հուղարկավորության այլ տեսակներ եկեղեցին ընդունում է, թե ոչ:
Անունը: Նարեկ
Հաղորդագրություն: Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:
Անունը: Anna
Հաղորդագրություն: Kareli e xostovanel mexcere skypov
Անունը: Վահան
Հաղորդագրություն: Երեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:
Անունը: Մարինե
Հաղորդագրություն: Հայր Անտոն ինչու եկեղեցին չի քաջալերում երեխա ունենալ ամուսնությունից դուրս:
Անունը: Արշակ
Հաղորդագրություն: Հայր Անտոն, ինչո՞ւ է սահմանված, որ խաչակնքման ժամանակ «Հայր» բառն ասելիս մատները դնում ենք ճակատին, «Որդի» ասելով՝ կրծքին, իսկ «Հոգի» ասելիս՝ ձախ ուսին:
Անունը: Մարինե
Հաղորդագրություն: Վարդապետ, իմ շրջանակի որոշ մարդիկ, որ բուսակեր են, ինձ հետ հաճախ վիճում են միս ուտելուս պատճառով, և ասում՝ մի՞թե չեմ խղճում կենդանիներին, որոնց սպանում են: Այս մասին սկսեցի ավելի շատ մտածել, երբ բնության գրկում խնջույքի էինք գնացել և երեխաների ներկայությամբ գառ մորթեցին, որից հետո տղաս հրաժարվեց ուտել նրա միսը: Այս պարագայում ինչպե՞ս վարվել:
Անունը: Մհեր
Հաղորդագրություն: Հայր Անտոն, Առաքելական եկեղեցում Սուրբ Հաղորդության ժամանակ, կանայք զիջում են տղամարդկանց: Եվ տղաները կատակում են, թե սա միակ դեպքն է, որ աղջիկներն ու կանայք մեզ առաջ են թողնում: Դա ինչո՞վ է բացատրվում:
Անունը: Անի
Հաղորդագրություն: Հայր Անտոն, եթե մարդը միս և կաթնամթերք շատ չի օգտագործում, ուրեմն ի՞նչից պետք է հրաժարվի Մեծ Պահքի ընթացքում:
բեռնել Ավելին

Ուղղեք ձեր հարցը

ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...