Radio Mariam | Նպատակաուղղված կյանք - Radio Mariam
7134
page,page-id-7134,page-template,page-template-custom-page,page-template-custom-page-php,ajax_fade,page_not_loaded,

Նպատակաուղղված կյանք

Նպատակ ունեցող ճանապարհորդություն
Առավելագույնը քաղել այս գրքից

Սա ավելին է, քան գիրք: Այն 40-օրյա հոգևոր ճանապարհորդության ուղեցույց է, որը հնարավորություն կտա քեզ բացահայտել կյանքի ամենակարևոր հարցի պատասխանը: Ինչի՞ համար եմ ապրում երկրի վրա: Այս ճանապարհորդության ավարտին կիմանաս, թե Աստված ինչ ծրագիր ունի քո կյանքի համար և կհասկանաս մեծ պատկերը. ինչպես են կյանքիդ մասերը փոխկապակցված: Այս հեռանկարը կթուլացնի սթրեսը, կպարզեցնի որոշումներդ, կավելացնի բավարարվածությունդ և ամենակարևորը կպատրաստի քեզ հավիտենության համար:

Քո հաջորդ 40 օրերը
Այսօր կյանքի միջին տևողությունը 25550 օր է: Ահա թե որքան կապրես, եթե սովորական մարդ ես: Չե՞ս կարծում, որ ժամանակի ճիշտ օգտագործում կլինի, եթե այդ օրերից 40-ը տրամադրես՝ հասկանալու, թե Աստված ինչ է ուզում, որ անես մնացած օրերին:
Աստվածաշունչը պարզ ասում է, որ Աստված 40 օրը համարում է հոգեպես կարևոր ժամանակաշրջան: Երբ Աստված ուզում էր պատրաստել ինչ-որ մեկին իր նպատակի համար, 40 օր էր վերցնում.
• Նոյի կյանքը փոխվեց 40-օրյա անձրևից:
• Մովսեսը փոխվեց 40 օրվա ընթացքում Սինա լեռան վրա:
• Լրտեսները փոխվեցին 40 օրվա ընթացքում Խոստացված երկրում:
• Դավիթը փոխվեց Գողիաթի 40-օրյա մարտահրավերից:
• Եղիան փոխվեց, երբ Աստված նրան մի ճաշից 40 օրվա ուժ տվեց:
• Ամբողջ Նինվե քաղաքը փոխվեց, երբ Աստված 40 օր տվեց փոխվելու համար:
• Հիսուսն իր զորությունը ստացավ անապատում 40 օր մնալուց :
• Առաքյալները փոխվեցին Հիսուսի հարությունից հետո 40 օրվա ընթացքում:

Հաջորդ 40 օրերը կփոխեն քո կյանքը:
Գիրքը բաժանաված է 40 կարճ գլուխների: Կոչ եմ անում ամեն օր միայն մեկ գլուխ կարդալ, որպեսզի ժամանակ ունենաս մտածելու կյանքիդ իմաստի մասին: Աստվածաշունչն ասում է. «Թող Աստված ձեւափոխի քեզ՝ փոխելով քո մտածելակերպը: Այդժամ կիմանաս, թե ինչ է Աստված ուզում, որ անես»: [1] Պատճառներց մեկը, թե ինչու շատ գրքեր չեն փոխում մեզ, այն է, որ շատ ենք ուզում հաջորդ գլուխը կարդալ,մենք դադար չեն տալիս՝ լուրջ մտածելու հենց նոր կարդացածի մասին: Վազում ենք դեպի հաջորդ ճշմարտությունը՝ առանց անդրադառնալու նրան, ինչ սովորել ենք:
Պարզապես մի կարդա այս գիրքը: Ակտիվ եղի՛ր: Ընդգծի՛ր այն:
Գրիր սեփական մտքե՛րդ լուսանցնքերում: Այն քո՛ գիրքը դարձրու: Անհատականացրո՛ւ այն: Գրքերը, որոնք ամենաշատն են օգնել ինձ, նրանք են, որոնց արձագանքել եմ, ոչ թե պարզապես կարդացել:

Չորս առանձնահատկություններ քեզ օգնելու համար

Յուրաքանչյուր գլխի վերջում հատված կա, որը կոչվում է «Մտածելով իմ նպատակի մասին»: Այնտեղ կգտնես.
• Կետ դրա շուրջ խորհելու համար: Դա ճշմարտության հատիկ է, որն ամփոփում է նպատակաուղղված կյանքի սկբունքը, որի շուրջ կարող ես մտածել օրվա ընթացքում: Պողոսն ասաց Տիմոթեոսին. «Մտածի՛ր նրա մասին, ինչ ասում եմ, քանի որ Տերը քեզ պատկերացում կտա այս ամենի մասին»: [2] • Հատված հիշելու համար: Դա աստվածաշնչյան հատված է, որ ճշմարտություն է սովորեցնում այդ գլխից: Եթե իսկապես ուզում ես բարելավել կյանքդ, անգիր անելը Սուրբ Գրքից լավագույն սովորությունն է քեզ համար: Կարող ես այդ հատվածները փոքր քարտերի վրա գրել…
• Հարց դրա շուրջ խորհելու համար: Այդ հարցերը կօգնեն քեզ խորհելու կարդացածիդ մասին, և թե ինչպես է դա անձնապես քեզ վերաբերում: Թույլ տուր խրախուսեմ քեզ՝ գրելու քո պատասխանները այս գրքի լուսանցքներում կամ նոթատետրում: Մտքերդ գրելը դրանք պարզաբանելու լավագույն տարբերակն է:
Հավելված 1-ում կգտնես
• Քննարկման հարցեր: Կոչ եմ անում մեկ կամ մի քանի ընկերների մղել միանալ քեզ՝ կարդալու այս գիրքը հաջորդ 40 օրերին: Ճանապարհորդությունը միշտ ավելի լավ է, եթե այն կիսվում են: Ընկերոջ կամ ընթերցող փոքր խմբի հետ կարող ես քննարկել կարդացածդ, և միասին քննարկեք ձեր գաղափարները: Դա կօգնի քեզ ավելի ուժեղ և հոգեպես խորքային դառնալ: Իրական հոգևոր աճը երբեք մեկուսացված, անհատական նպատակ չէ: Հասունությունը առաջանում է հարաբերությունների և համայնքի միջոցով:
Աստծո նպատակը բացատրելու լավագույն ձևը թույլ տալն է, որ Սուրբ Գիրքը ինքը խոսի, հետևաբար, այս գրքում Աստվածաշունը շատ-շատ է մեջ բերվում՝ օգտագործելով հազարավոր տարբեր հատվածներ անգլիական 15 թարգմանություններից և վերաշարադրանքներից: Խառը տարբերակներ եմ օգտագործել մի քանի տարբեր պատճառներով, ինչը կբացատրեմ Հավելված 3-ում:

Ես աղոթում էի քեզ համար

Այս գիրքը գրելիս հաճախ աղոթել եմ, որ ունենաս հույսի և էներգիայի անհավանական փորձառությունը, որը գալիս է այն բանի բացահայտումից, թե ինչի համար է Աստված քեզ այս մոլորակի վրա դրել: Դրա նման ոչ մի բան չկա: Հուզված եմ, որովհետև գիտեմ բոլոր մեծ բաները, որոնք կատարվելու են քեզ հետ: Դրանք կատարվել են ինձ հետ, և ես այլևս նույնը չեղա այն բանից հետո, երբ բացահայտեցի կյանքիս նպատակը:
Քանի որ գիտեմ օգուտների մասին, ուզում եմ մարտահրավեր նետել քեզ՝ հաջորդ 40 օրը հետևելու այս հոգևոր ճանապարհորդությանը՝ առանց բաց թողնելու ամենօրյա անգամ մեկ ընթերցումը: Քո կյանքն արժե, որ ժամանակ տրամադրես դրա մասին մտածելուն: Դա ամենօրյա կետ դարձրու քո օրակարգում: Եթե ստանձնես սա, ուրեմն՝ եկ միասին համաձայնություն ստորագրենք: Եթե ընկեր գտնես սա քեզ հետ կարդալու համար, թող նա ևս ստորագրի այս համաձայնությունը: Ե՛կ, սկսենք միասին:

Իմ համաձայնությունը

 

Աստծո օգնությամբ կյանքիս հաջորդ 40 օրերը նվիրում եմ կյանքիս համար Աստծո նպատակի բացահայտմանը:

Անուն (*)

Էլ-փոստ(*)

Հեռ․(*)

Հասցե