Radio Mariam | Նաղաշ Հովնաթան մաս 2 - Radio Mariam
5499
single,single-post,postid-5499,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Նաղաշ Հովնաթան մաս 2

Naghash_Hovnatan1Երևանի եկեղեցիների պատկերազարդումն ավարտելուց հետո, Նաղաշը վերադառնում է իր ծննդավայրը՝ Շոռոթ։

Հավանաբար, 1680-ական թվականներին է նա նկարել Ագուլիսի Թովմաս առաքյալի եկեղեցու մուտքի վերևի պատկերներըԿենտրոնական պատկերում Քրիստոսը պատկերված է կանգնած, խաչա¬փայտը գրկին, աջ ձեռքը վեր բարձրացրած, գեղարդով խոցված իր կողի վերքի հետքը Թովմասին ցույց տալիս, վերջինս ձեռքով շոշափում է, հավաստիանալու համար Քրիստոսի իսկության մասին.

Պատկերի կոմպոզիցիան թեպետ ինքնատիպ մտահղացման արդյունք չէ և հիշեց¬նում է եվրոպական դասական արվեստի գործերը, բայց կատարման եղանակի մեջ նկատվում է պարզ, միամիտ անկեղծություն, ավետարանական սյուժեին հարազատ մնալու անմիջականությամբ։

Ակնհայտ է նաև, որ Նաղաշը դեռևս հմուտ չէ մարդկա¬յին մարմնի համաչափ և գրագետ կառուցմանը, որի պատճառով հիշյալ պատկերները թվում են ոչ կատարյալ: 17-րդ դարի հայկական արվեստում գունանկարչության անջատումը ճարտարապետությունից դառնում է սովորություն, ընդհատելով նախորդ ծաղկման ժամանակաշրջանի որմնանկարի և ճարտարապետության միացական արվեստի հիանալի ավանդականությունը։

Հիշյալ եկեղեցու մուտքը, որպես նմուշ, դեռ պահպանում է քանդակի և ճարտարապետության միացությունը, խորացող կամարների զարդաքանդակները օրգանապես կապված են տեղի հետ, մուտքին տալիս են հանդիսավորություն և գեդեցկությոձն։

Ելակետ ընդունելով Նաղաշի որդու՝ Հակոբի ոտանավորում հիշատակված վկայությունն այն մասին, որ Նաղաշը օտաը երկրներ շատ է շրջել, մնում է ենթադրել, որ նա հայ վաճառականների հետ ճանապարհորդել է արտասահման 1680-ական թվականներին և վերադառնալով, արդեն ծանոթ եվրոպական արվեստին, պատկերազարդել է իր ծննդավայրի մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև Էջմիածնի մայր տաճարը։ Թե ո՞ր երկրներում է եղել, ստույգ հայտնի չէ, բայց հավանական է այն երկրներում, որոնց հետ Ագուլիսի և Ջուղայի առևտրականները կապեր են ունեցել:

Գրականագետ Մանիկ Մկրտչյանը, ճանապարհորդած լինելով Ագուլիսի շրջանի բնակավայրերը, հաստատում է, որ Շոռոթի, Երնջակի, Ապրակունիսի վանքերում ու եկեղեցիներում դեռևս պահպանված են Նաղաշի զարդանկարները, որոնք, պետք է ենթադրել, կատարված են եղել 1680-1690-ական թվականներին:

Ղևոնդ Ալիշանը իր «Սիսական» աշխատության մեջ հաղորդում է, որ 1708 թվականին նորոգված Շոռոթի սուրբ Լուսավորիչ եկեղեցում եղել են որմնանկարներ: Նա եզրակացնում է, որ դրանք Նաղաշ Հովնաթանի և նրա որդիների ճարտար վրձինի արդյունքն են հանդիսանում։

Նաղաշին են պատկանում նաև Ագուլիսի սուրբ Քրիստափոր եկեղեցու գմբեթի զարդանկարները։ Դրանք կազմված են երկրաչափական և բուսական զարդերից, բաշխված գմբեթի գագաթին և թմբուկի վրա, գորգային զարդանկարի առանձին ձևերի օգտագործումով։

Լինելով բազմակողմանի րնդունակության տեր նկարիչ, Նաղաշը Ագուլիսում զբաղվել է նաև մանրանկարչությամբ։ Նրա վրձինին են պատկանում Երևանի մատենադարանի մի ձեռագրի առաջաթերթի զարդանկարները:

Նաղաշի գործունեության հաջորդ շրջանր նշանավոր է վրացական կյանքի հետ ունեցած իր կապով։ Դրա շարժառիթը հանդիսացել է 18-րդ դարի սկզբին հայ և վրաց ժողովուրդների միջև ստեղծված բարեկամական համագործակցությունը:

Հայ մտավորականների հետ մեկտեղ, ամենայն հավանականությամբ, Նաղաշը ապրել ու աշխատել է Թիֆլիսում, այնտեղ էլ ձեռք է բերել բանաստեղծի, երգչի ու նկարչի այնպիսի համբավ, որ վրաց Վախթանգ 6-րդ թագավորը նրան հրավիրել է իր մոտ որպես պալատական երգիչ ու նկարիչ։ Սա վկայում է այն մասին, որ 18-րդ դարի սկզբներին Անդրկովկասի մշակութային կենտրոնում՝ Թիֆլիսում, նկարիչ Հովնաթանյանների տոհմը աչքի է ընկել, իսկ նրա մի քանի ներկայացուցիչներ, իրենց տաղանդով եզակի տեղ են գրավել։

Նաղաշը Վախթանգի պալատ է հրավիրվել ոչ թե Թիֆլիսում ապրած ժամանակ, այլ դրանից հետո, հավանաբար Շոռոթում կամ մի այլ վայրում գտնված տարիներին։

Դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ նա Վախթանգի պալատում է եղել մինչև 1715 թվականը:

Նաղաշը պալատում զբաղվել է նկարչական տարբեր աշխատանքներով, հիմնականում դիմանկարչությամբ, ինչպես այդ ժամանակ բնորոշ էր մեր պալատական նկարիչների համար։ Իսկ Նաղաշի դիմանկարիչ լինելու հավաստիացումը կարելի է գտնել հենց իր իսկ ոտանավորներում.

«Ասել ես թե նա որ նաղաշ է,

Գիտե որ ունքերս ղարաղաշ է.

Ասեք սուրաթիս նման քաշե.

Քաշել եմ, զալում, զալում,

Մաշվել եմ, զալում, զալում»:

Չի բացառվում նաև, որ Նաղաշը Վախթանգի պալատում նկարած լինի և կենցաղային պատկերներ, ինչպես նաև զբաղված լինի պալատի դահլիճների նկարազարդումով:

18-րդ դարի սկիզբը համարվում է Վրաստանի տնտեսական ու մշակութային վերելքի, բարգավաճման շրջան, որով պայմանավորել է վրացական պալատի ճոխ ապրելակերպը, վայելչասիրությունը, նպաստավոր պայմաններ ստեղծելով արվեստների զարգացման համար։ Վախթանգը բարձր է գնահատել Նաղաշի տաղանդը:

Հայտնի է, որ Վախթանգի պալատում աշխատած տարիներին Նաղաշն ազատություն ունեցել դրսից կողմնակի պատվերներ ընդունելու, ինչպես և իր ստեղծագործություններն ազատորեն վաճառելու: Նա հաճախ է մերժել իր գործերը շուկա դուրս բերել: Ահա նրա ինքնախոստովանականը իր գործերի մասին.

«Իմ քաշած պատկերն, որ լավ ըռանկ է,

Բանն բարակ է, դեղն ֆռանկ է.

Հենց պատկեր կառնեն, որ քոռ ու լանկ է,

Կասեն. «Աժան է, քոնն խիստ թանկ է»՝*

Այս քառյակով տեղեկանում ենք նաև, որ Նաղաշը նախընտրել է նկարելու նուրբ եղանակը, աշխատել է արտասահմանյան ներկերով և մեծ նշանակություն է տվել դիմանկարի կերպարային արտահայտչականությանը։

Ցավոք սրտի, Վախթանգի պալատում Նաղաշի կատարած աշխատանքները մնում են անհայտ:

Նաղաշի գեղարվեստական գործունեութեան վերջին շրջանը էջմիածնում աշխատած տարիներն են՝ 1715-1720 թվականները, երբ նա Աստվածատուր Ա Համատանցի կաթողիկոսի հրավերով այնտեղ է գնացել, ծաղկազարդելու և պատկերազարդելու մայր տաճարը:

Նկատի ունենալով Նաղաշի ամբողջ գործունեությունից պահպանված գեղանկարչական գործերի քանակը, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այդ տարիների՝ հատկապես էջմիածնի շրջանի նրա գործունեությունը ամենից ավելի բեղմնավորն է: Նա այնտեղ ստեղծել է մեծաթիվ բարձրորակ թեմատիկ պատկերներ:

Ժամանակներից անցել է համարյա երկու հարյուր հիսուն տարի, որի ընթացքում տեղի են ունեցել շատ էական փոփոխություններ, առիթ տալով էջմիածնի տաճարում գտնված Նաղաշի դեղանկար գործերի զգալի մասի ոչնչացմանը, 18-րդ դարում գահակալած որոշ կաթողիկոսների օրով տաճարից հաճախակի հանվել են հնացած պատկերները, փոխարինելով նորերով, որոնք նկարվել են Նաղաշի որդիների ու թոռների ձեռքով:

Հին նկարներից մի քանիսը վերանորոգվել են Նաղաշի թոռ Հովնաթանի ձեռքով, ստեղծելով այնպիսի դրություն, որ հետագայում դժվար է եղել որոշել, թե դրանք ում վրձինին են պատկանում: Իսկ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի օրով տաճարից ընդհանրապես են հանվել բոլոր պատկերները, անհանդուրժելի համարելով մայր տաճարում պատկերներ ցուցադրելու երևույթը:

Ավելի քան 100 տարի է ինչ տաճարից հանված են 17-18-րդ դարերին վերաբրվող Նաղաշի, նրա որդիների ու թոռների գրեթե բոլոր պատկերները, և միայն մի փոքր մասն է ցուցադրվում:

Այդ գործերի անստորագիր վիճակը տեղի է տվել զանազան սխալ ենթադրությունների: Ընդհանրապես կասկածի տակ է առնվել նույնիսկ Հովնաթանյանների նախահոր՝ Նաղաշի և նրա որդիներ Հակոբի ու Հարությունի Էջմիածնի տաճարում աշխատելու փաստը։

Գյււրեգին Լևոնյանը Նաղաշին է վերագրել միմիայն տաճարի գմբեթի որմնազարդերր։ Ստեղծվել է նույնիսկ այնպիսի կարծիք, որ իբր թե Նաղաշի ու նրա որդիների ստեղծագործություններից ոչինչ չի պահպանվել

Հետագայում, 19-րղ դարի հայ պատմաբանասիրական գրական աղբյուրների տեղեկությունների և էջմիածնի տաճարում ու Երևանի պատկերասրահում պահվող բազմաթիվ նկարների ոճական ուսումնասիրությամբ, ինչպես նաև տեխնոլոգիական հետազոտությունների միջոցով հնարավոր եղավ ապացուցված համարել, որ էջմիածնի տաճարում 18-րդ դարում ստեղծագործել են Հովնաթանյանների սերնդի հինգ ներկայացուցիչներ՝ Նաղաշ, Հակոբ, Հարություն, Հովնաթան ու Մկրտում Հովնաթանյանները և լույս աշխարհ հանել տասնյակ տարիներով մոռացության տրված նրանց ստեղծագործությունները։

Անշուշտ, մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում, տարբեր կաթողիկոսների օրով ստեղծված նրանց պատկերները թվով շատ ավելին են եղել, քան մեզ հասած գործերն են, սակայն դրանք էլ բավարար պատկերացում տալիս են Հովնաթանյանների տաղանդավոր սերնդի ունակությունների մասին։

Ինչպես վերևում ասեցինք, 17—18-րդ դարերում հայկական գեղանկարչության զարգացման կենտրոնը դարձել էր Հայաստանը, մասնավորապես էջմիածինը։ Այսպես՝ ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը 1673 թվականի մարտին այցելելով էջմիածին, որպես թե տաճարում չի տեսել ոչ մի նկար և ծաղկազարդ։ 1700 թվականին Տուրնեֆորտն է այցելել էջմիածին, չհիշատակելով թե տաճարում նկարներ են եղել:

Ըստ երևույթին, օտար ճանապարհորդների էջմիածին այցելած ժամանակ այդ պատկերներր կամ ցուցադրված չեն եղել կամ նրանք հարկ չեն համարել պատկերների մասին գրելու:

Հովնաթանյանների տոհմից էջմիածնում աշխատող աոաջին նկարիչը Նաղաշ Հովնաթանն էր: Նրա գործունեությունը համընկնում է Աստվածատուր Ա Համատանցու կաթողիկոսության տարիների հետ:

էջմիածնի կաթողիկոսական գավազանագրքի և դիվանի հրապարակած նյութերը վկայում են, որ Աստվածատուր կաթողիկոսի օրով էջմիածնի տաճարում կատարվել են վերանորոգումներ և նկարազարդումներ,որի անհերքելի ապացույցը՝ տաճարի գմբեթի թմբուկի վրա կաթողիկոսի թողած արձանագրությունն է:

Արձանագրությոունից վերև, գմբեթի ներսում նկարված զարդանկարները հետագա վերանորոգումների ժամանակ մնացել են անվնաս, պատկերացում տալով Նաղաշի և նրա որդու՝ Հակոբի արվեստի ոճի մասին։ Սակայն Նաղաշի գեղարվեստական գործունեությունը էջմիածնում չի սահմանափակվել միայն տաճարի որմնազարդումով։

Ակինյանր Նաղաշին նվիրած իր հետազոտական աշխատության մեջ հաստատում է. ,,Այդ շրջանին եկեղեցիներ ծաղկող և պատկերազարդող համբավավոր անձնավորություն մը ճանչցանք հանձին Հովնաթանյան Նաղաշի,,։ Ինճիճյանը ուղղակի գրում է. «Պատկերք ամենայն խորանացս են գործ նկարչին՝ որ մականվանյալ կոչի Նաղաշ Հովնաթան, հազգես հայոց, ճարտար նկարիչ, և հաջող բանաստեղծ ի ռամկաց լեզու,,:

Այժմ մնում է պարզել, թե պահպանված մեծաքանակ նկարներից որո՞նք են պատկանում Նաղաշի և որո՞նք նրանից հետո այնտեղ աշխատած իր սերնդի մյուս ներկայացուցիչներին:

Ցավոք, այդ պատկերներից ոչ մեկի վրա չկա ստորագրություն, իսկ ոճական նմանողությունր մեկր մյուսին այնքան ակնառու է, որ հաճախ դժվար է լինում դրանք զանազանել րստ հեղինակների։

Բարեբախտաբար, 1778 թվականին, Սիմեոն կաթողիկոսի հրամանով, լուսարար Գրիգոր վարդապետը, գրագիր Երեմիան և կաթողիկոսի սպասավոր Մկրտիչը կազմել են էջմիածնի տաճարում եղած պատկերների ցուցակը։ Համաձայն այդ ցուցակի, տաճարում գտնված պատկերների թիվն հասել է 88-ի: Այս ցանկի մեջ են Լեհացու, Նաղաշի, Հակոբ և Հարություն Հովնաթանյանների, ինչպես և դրսից բերված մի քանի անհայտ նկարիչների գործերը։



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...