Radio Mariam | Նաղաշ Հովնաթան մաս 1 - Radio Mariam
5487
single,single-post,postid-5487,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Նաղաշ Հովնաթան մաս 1

NaxashHovnatan117-18-րդ  դարերում  Երուսաղեմը   եղել է հայկական աչքի ընկնող գաղթավայրերից մեկը, որտեղ կառուցվել են վանքեր, եկեղեցիներ:

Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի ուսումնասիրությամբ Երուսաղեմի սուրբ֊ Հակոբյանց տաճարր 18-րդ դարի առաջին քառորդին պատկերազարդվել է մեծաքանակ նկարներով։ Ըստ նրա նկարագրության, ,,տաճարի պատերը ծածկված են երկու շարք պատկերներով. ներքևի շարքում հայ և օտար եկեղեցական հայրերի, սրբերի և մարտիրոսների պատկերներ են,,:

Նկատի ունենալով, որ հիշյալ նկարները տարբեր ոճի են, Հովսեփյանը եզրակացնում է, որ դրանք կատարված են տարբեր նկարիչների ձեռքով։ Դրանց մեջ գեղարվեստական լուրջ արժեք տեսնելով նա տալիս է նրանց նկարագրությունը, հայտնաբերում է դրանց հեղինակին, լույս աշխարհ բերելով 18-րդ դարի ևս մի հայ նկարչի՝ Տիրացու Հովհաննեսին, որի ապացույցը պատկերներից մի քանիսի տակ եղած ստորարագրությունն է, ուր հիշատակված է՝ «Նկարեցավ ձեռամբ տիրացու Հովհաննեսի», և ինչպես  ցույց   են տալիս նրա նկարներր, հավանաբար,     սովորել   է   որևէ եվրոպացի նկարչի մոտ, ինչպես այդ դարերում ապրող հայ նկարիչներից շատերը։ Ասենք, որ ժամանակաշրջանի կերպարվեստում բազում են այսպես կոչված անհայտ նկարիչները, որոնց անունը թեև անհայտ է, սակայն նրանք թողել են մնայուն ու արժեքավոր ժառանգություն, հաստացնելով հայրենի մշակույթը: Այդ նույն շրջանում արդեն գործում էին Հովնաթանյանները, որոնց արվեստը նի նոր էջ է հայ մշակույթի պատմության մեջ:

Հովնաթանյանները հինգ սերունդ իրար հաջորդելով շարունակում են զարգացնել հայկական ռեալիստական գեղանկարչության ավանդույթները, պահպանելով իրենց տոհմի առաջնությունը այդ բնագավառում մինչև 19-րդ ղարի երկրորդ կեսը, շուրջ երկու հարյուր տարի։

Հովնաթանյանների դերը և նրանց ար֊վեստի նշանակությունը 18-֊րդ դարի հայկական գեղանկարչության զարգացման գործում մեծ է նրանով, որ նրանց արվեստում ոչ միայն պահպանվել, այլև ավելի է աշխարհականացվել իր ժամանակի արվեստր, դրանով ամրապնդելով հայկական գեղանկարչության նախորդ շրջանից ժառանգած ռեալիստական ավանդությունը։ Ամբողջ երկու դար նրանց սերնդի ներկայացուցիչները հանդիսացել են կենտրոնական Հայաստանի արվեստի առաջավոր ներկայացյուցիչները, չունենալով իրենց հավասար մրցակից։

Հովնաթանյանների ջանքերով է սկիզբառելհայկականդիմանկարը, որը հաջորդ հարյուրամյակում, նրանց տոհմի վերջիններկայացուցչի՝Հակոբ Հովնաթանյանիշնորհիվ ձևավորվելէորպես առանձին ժանր։

Այդ տաղանդավոր սերնդի նախահայրը և տաղանդավորագույն ներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանն է՝ Հովնաթան Հովնաթանյանը, որին ընդունված է եղել անվանել Նաղաշ֊ նկարիչ։

Նաղաշը բազմապիսի ընդունակություններով օժտված էր, եղել է բանա֊ստեղծ, երաժիշտ-աշուղ և նկարիչ։ Եթե նրա բանաստեղծական կարողությունների մասին ամբողջական պատկերացում տալիս են մեզ հասած վաթսունից ավելի տաղերը, ապա նրա գեղանկարչական տաղանդի մասին այդչափ լրիվ պատկերացում չեն տալիս պահպանված քիչ թվով պատկերները։ Նաղաշիկենսագրականտվյալները ևս քիչ են։

Հայտնիէ,որնածնվելէ Սյունիքի ԵրնջակգավառիՇոռոթ գյուղաքաղաքում։

17-րդդարումՇոռոթը հանդիսացելէՍյունիքիկարևոր առևտրական կենտրոններիցմեկը,կապունենալով ոչ միայնՀայաստանինահանգների, այլև օտարերկրների՝Ռուսաստանի, Հնդկաստանի,Իտալիայի,Հոլանդիայի հետ։

Ըստ պատմականվկայություններիՇոռոթի վաճառականներըարտահանումէին գյուղատնտեսականմթերքներև արհեստագործականարտադրանք,ներմուծելով անհրաժեշտ սպառմանապրանքներ:Այնտեղ զարգացած ենեղելբազմատեսակարհեստներ՝ կավագործություն,մետաղագործություն, ջուլհակություն,ներկարարությունևայլն։ Գյուղաքաղաքնունեցելէլավշենքեր, եկեղեցիներ, շուկա՝ իր բազմաթիվ խանութներով, իջևաններ, բնակելի հարուստ տներ, խնամքովկառուցվածաղբյուրներ, հրապարակներ,հիանալիգերեզմանատուն՝ զարդաքանդակտապանաքարերովև, վերջապես, կանոնավորհիմքերիվրադրված դպրոց,որտեղ ուսուցանել են գրականություն, մանրանկարչություն և այլ գիտելիքներ։

Նաղաշ Հովնաթանը նախնականկրթությունն ստացել է Շոռոթում, հետո Թովմաս Առաքյալի վանքում։Այնտեղ նա սովորել է աստվածաբանություն,գրաբար, քերականություն, երգեցողություն,մանրանկարչություն, պարսկերեն լեզու։Հիշյալվանքում եղել է դպիր, ապա՝ սարկավագ։ Բանաստեղծելու և նկարելու բնածինտաղանդը,ինչպես նաև դպրոցումստացած անհրաժեշտգիտելիքներըՆաղաշին վստահությունեններշնչումթողնելու եկեղեցական սպասավորությունըև բացառապես նվիրվելու գրականությանն ու նկարչությանը։ Նաղաշի որդու՝ Հակոբի մի ոտանավորը, որն ամբողջությամբնվիրվածէհորր ևողբէ նրա մահվանառթիվ,պարունակումէ Նաղաշի անձնավորությունըբնութագրող բազմաթիվ որակումներ,որոնքթվումեն հավանական և կարելիէընդունել որպես կենսագրական տվյալներ։

Ողբիմեջորդինհորըորակումէ որպես գովասանքիարժանացած,անունով հռչակված, շնորհալի վարպետ նկարիչ,որը զարդարելէբազմաթիվեկեղեցիներ,նկարել է սրբերիպատկերներ: Հիշատակվածէ նաև, որ շատ երկրներ է շրջել, տարբեր վարպետներից զանազանշնորհքսովորել: Վկայություն,որրգալիսէհաստատելու այն ենթադրությունը,որնահայ վաճառականների հետ արտասահման է մեկնել և այնտեղ եվրոպացի նկարիչներից շատ բան ուսանել։ Ոտանավորիմեջ  բավականին երկարաշունչ հիշատակություն կա  նաև Նաղաշիբանաստեղծականշնորհքի մասին:Նաղաշը հավասարապես հռչակվածէեղելև որպես նկարիչ, և որպեսբանաստեղծուաշուղ, նույնիսկ դժվար է ասել, թե որ ասպարեզում է նա ավելիգերազանցելի եղել՝ նկարչության, թե՝ բանաստեղծության մեջ:  Մեզ հասածնրա տաղերը ապացույց են այն բանի, որ հայ «քնարերգությունը կատարելապեսաշխարհականացելէրև նա արդեն նոր ժամանակի, խրախճանքի ամենից նուրբ և ազնիվ ուճաշակավորերգիչնէր»: ԲանասերԳարեգինԼևոնյանը Նաղաշին համարում է անցման շրջանի մեծ դեմքը, ինչպես վերջինտաղասացների, այնպեսէլ առաջին աշուղների շրջանում:

Նաղաշ Հովնաթանի ասպարեզ գալը և նրա գեղարվեստական գործունեությունը թեպետ համընկնում է Հայաստանում պարսկական տիրապետության շրջանի հետ, բայց այդ ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ էր և ավելի բարվոք՝ հայ ժողովրդի նյութականկյանքիևհոգևորմշակույթի զարգացման համար։

Ժամամանակը և պայմանները նպաստավոր չեն եղել Նաղաշի գունանկար աշխատանքները պահպանելու համար։ Դա, իհարկե, ամենից ավելի վերաբերում է ոչ կրոնական թեմաներով գործերին կամ դիմանկարներին, որոնք առ այսօր հայտնի չեն։ Նրա ստեղծագործության մասին, առայժմ, որոշակի չափով պատկերացում կարող են տալ մի քանի որմնանկար,զարդանկար աշխատանքներ և հոգևոր թեմայով պատկերներ, պահպանված էջմիածնի և մի քանի այլ եկեղեցիներում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ։

Նաղաշ Հովնաթանը նախնական գեղարվեստականկրթությունր ստացել է Թովմաս առաքյալի վանքում, որտեղ ուսուցանում էին մանրանկարչության արվեստը, ապա հոր՝ Հովհաննեսի մոտ, որր մանրանկարիչ էր: Նաև հայտնի է, որ 1680-1681 թվականներին նա արդեն նկարում էր Երևանում։

1679 թվականին Երևանում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով քաղաքում և նրա շրջակայքում ավերվում են բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ։ Երևանի Զալխանը, ծագումով վրացի, բարեխոսում է պարսից շահին, որի թույլտրվությամբ սկսվում է եկեղեցիների վերա֊շինությունր։

Վերակառուցվում են՝ Երևանի բերդր, կամուրջր, եկեղեցիներր, աղբյուրները, շենքերը։ Ահա այդ վերակառուցվող երեք եկեղեցիների՝ Պողոս֊Պետրոսի, Զորավորի և Կաթուիկեինկարազարղումներր վերականգնելուհամարԵրևանէհրավիրվում Նաղաշր։Երևանքաղաքիննվիրած մի ոտանավորիմեջնա խոստովանումէ, որ իր աշխատանքնայստեղերկարէտևել.հավանական է, բացի հիշյալ եկեղեցիներից, պատկերազարդելէնաևԵրևանի շրջակայքի ուրիշ եկեղեցիներ։

Եկեղեցիներր պատկերազարդելու համար Նաղաշը կարող էր Երևան հրավիրվելմիայն կաթողիկոսի գիտությամբ, ուրեմն նրա համբավը արդեն մինչ այդ հայտնի է եղել էջմիածնին:

Երևանիեկեղեցիներում Նաղաշի կատարած որմնանկարներից մեզ հասել են միայն Պողոս֊Պետրոսեկեղեցուցառանձին հատվածներ։ Եկեղեցինթեպետ5-րդդարի հուշարձանէրև հետագադարերում վերակառուցված,բայցտարբեր ժամանակներում նրաորմնանկարներրենթարկվելեն վերափոխությունների։ Դա հայտնի դարձավ 1931 թվականին, երբքաղաքի վերակառուցման նկատառումովայդեկեղեցին թյուրիմացաբարքանդվեց,համարվելովուշ շրջանի, արժեք չներկայացնող հուշարձան։ Այժմ դրա տեղում ,,Մոսկվա,, կինոթատրոնի շենքն է, ժամանակ առաջ քննարկվեց նաև դրա ամառային կինոդահլիճի տեղում եկեղեցին վերականգնելու հարցը:

Պողոս ֊Պետրոս եկեղեցին քանդելու ժամանակէլ պատի ծեփի տակից հայտնաբերվեցին տարբեր դարերի որմնանկարների չորս շերտեր, որոնցից նախավերջինը վերաբերում է 17-րդ դարին և պատկանում ՆաղաշՀավնաթանյանի վրձինին։ Քանի որ պատմականորեն հիշատակվում է, որ Նաղաշր Երևանի եկեղեցիներում նկարել է և՛որմնազարդեր, և  սրբապատկերներ,  պետք է ենթադրել, որ նա հիշյալ եկեղեցու համար նկարել Է նաև սրբերի պատկերներ, մանավանդ որ եկեղեցու որմերին, զարդանկարների միջև, հատուկ տեղեր են թողնված դրանց համար։

Նաղաշին վերագրվող Պողոս-Պետրոս եկեղեցու որմնազարդերր տեղավորված են եղել բեմի երկու կողքի սյուներին:

Այղ զարդանկարներից մեկի վերևի մասը շրջագծված Է վերևից իջնող ծաղկանկարով, կենտրոնում նկարված Է մի սափոր, մեջը պսակաձև ծաղիկների փունջ, իսկ նրանցից դեպի ձախ և աջ տեղավորված են սոճիներ, որոնց ճյուղավորված ծայրերին նստած են մի֊մի կարմրագույն թռչուն:

Սրանցից ներքև ընկած շերտր ծածկված Է ոճավորված ծաղկանկարներով։ Ամբողջ զարդանկարը կառուցված Է բացարձակ ներդաշնակության սկզբունքով,բավականռեալիստորեն են նկարված ծաղիկներր.ոճավորման միտումը աննշան Է։ Գույները վառ չեն.նույնիսկ որոշ մասերում դժգույն են։ Բայց դա արված է, ըստ երևույթին, առնչելու համար պատի մոնումենտալ ամբողջականության հետ:

Բուսական զարդանկարի այդպիսի առատ օգտագործում հայկական եկեղեցական որմնանկարում, նույնպես պետք Է բացատրել աշխարհիկ ոգու ներթափանցումով նույնիսկվանքերիպատերից ներս։

Ինչպես տեսնում ենք, Պողոս Պետրոս եկեղեցու զարդանկարներն ունեն աշխարհիկ բովանդակություն, և հոգում զարթեցնում են կենսուրախության, երկրի վայելքներով հրապուրվելու կարոտի զգացում։

Գարեգին Լևոնյանը հաստատում է, որ Երևանի Պողոս-Պետրոս, Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների որմնանկարներն ու սրբերի պատկերները ունեցել են միատեսակ ոճ։ Դա հավանական է, քանի որ 18-րդ դարի յոթանասունական թվականներին Երևանում ուրիշ նկարչի անուն չի հիշատակվում։ Իսկ Նաղաշի Երևանում լինելու փաստը անհերքելի է։ Հետևապես, հավանական է և հնարավոր  դրանք նույնպես վերագրել Նաղաշին։

Մեր հաջորդ հանդիպմանը ևս կշաունակենք ծանոթացնել ձեզ՝ Նաղաշ Հովնաթանի կյանքին ու ստեղծագործությանը:

 

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...