Radio Mariam | Միքելանջելո Բուանարոտի մաս 2 - Radio Mariam
5593
single,single-post,postid-5593,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Միքելանջելո Բուանարոտի մաս 2

12180993_961645483878471_487339146_oՊիետան այնքան լիավարտ էր, որ քչերն էին հավատում, որ դա կարող է լինել մի քսանամյա երիտասարդի ստեղծագործություն: Երբ Միքելանջելոն լսեց, թե ինչպես են երկու անհատ դա ներկայացնում որպես մեկ այլ արտիստի ստեղծագործություն, նա կատաղեց:  Գիշերվա կեսին նա ներխուժեց եկեղեցի և իր անունը կոպտորեն քերթեց Մարիամի կրծքի վրա՝ ի ցույց ամբողջ աշխարհին:

Միջադեպը տիպիկ էր Միքելանջելոյի բնավորության համար: Երիտասարդ տարիքից սկսած նրան կոչում էին «բարդ», «կամակոր» և «մոլեռանդ»:

Արձանի մարմարե սպիտակությունը կաթնագույն փայլ էր սփռում և ճառագում:

Այս քանդակը Հռոմում, անշուշտ, մարմարե ամենագեղեցիկ քանդակն էր:

Երբ Միքելանջելոն պատանուց վերաճեց հասուն տղամարդու, իր ամբողջ կյանքը կենտրոնացավ իր աշխատանքների շուրջ այն աստիճանի, որ նա հաճախ ամիսներով չէր լվացվում և օրերով հաց չէր ուտում: Միքելանջելոն երեք ամիս դադարից հետո որոշեց մարմարից կերտել  Հերկուլեսին նրա մեջ մարմնավորելով Լորենցոյի որոշ գծեր:

Միքելանջելոն հիմնակմախք կանգնեցրեց , մոմ գնեց և սկսեց մոմից նմուշօրինակ ծեփել: Բայց այն, ինչ ստացվեց, չբավարարեց նրան: Նրան հարկավոր էր անատոմիա ուսումնասիրել, հարկավոր էր նայել մարդու օրգանիզմի ներսը: Պետք է մի քանի դիակ հերձել: Բայց դա ինչպե՞ս անել: Ֆլորենցիայում դիահերձումը համարվում էր սրբապղծություն և հատուցվում էր մահապատժով: Նա մտածեց եվ գտավ լուծումը: Սանտո Սպիրիտո վանքում կար դիահերձարան, և նա իր մտքերը փոխանակեց այդ տեղի վանահոր հետ: Սակայն վանահայրը կտրականապես մերժեց նրան, և մի գիրք տվեց, որպեսզի փնտրի և ավելի ճշգրիտ իմանա, թե հնում ինչպես էին պակերացնում Հերկուլեսին: Ամեն անգամ գիրքը տալուց նրան հարկավոր էջերի մեջ դնում էր մի բրոնզե մեծ բանալի:

Միքելանջելոն, տեսնելով այդ բանալին, փորձեց վանքում իրեն հետաքրքրող միայն մի դուռ բաց անել` դիարան: Եվ այնպես էր ստացվել, որ բանալին դիահերձարանի դռան բանալին էր:

Նա այնտեղ տղամարդու փաթաթված մի մարմին տեսավ և չտեսավ, թե ինչպես անցավ  ժամանակը, մինչ նա վճռականորեն վերցրեց դանակը և կատարեց առաջին ճեղքումը և անցավ հերձմանը:

Ապա շտապելով փաթաթեց մարմինը. պատանքը նրա վրա պտտեց, ինչպես ընդունված էր հինգ անգամ և շտապեց տուն:

Եվ այսպես շարունակ, մինչև իր գիշերային արշավանքների հաշիվր կորցրեց: Վերջ ի վերջո նա հասավ իր նպատակին: Այժմ լավ էր հասկանում մարդու կառուցվածքը, գիտեր գրեթե բոլոր ներքին օրգանների կազմությունը, և այդ ամենն այնքան հստակ էր պատկերացնում, որ ցանկացած պահի կարող էր կատարյալ ճշգրտությամբ նկարել դրանք: Եվ արդեն սկսեց աշխատել Հերկուլեսի արձանի վրա: Մարմառը, որից նա կերտում էր   սերավելյան   էր հանած բարձր Ալպերի լեռնային քարհանքներից: Եվ մարմարը կամաց-կամաց սկսեց երևալ հզոր կուրծք, ուժեղ ձեռքեր, դյուցազնական ուսեր ու հպարտորեն պահած գլուխ:

Միքելանջելոն դրանից հետո մեկնեց Բոլոնիա քաղաքը: Այստեղ նրան առաջարկվեց քանդակել հրեշտակի, Պետրոնիուսի և Պրոկլեսի արձանները:

Նա Պրոկլեսի քանդակի մեջ առանց տատանվելու մարմնավորեց իրեն` տափակ այտեսկրորով, ջախջախված քթարմատով, ճակատին թափվող չափազանց խիտ մազերով, լայն բացված աչքերի սևեռուն հայացքով և դեմքի հաստատուն վճռականությամբ: Արձանը հիացմունքի արժանացավ:

1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է Սուրբ Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սուրբ Հովհաննես» և «Քնած Կուպիդոն» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ` աշխատելու։ 1501 թվականին Միքելանջելոն կրկին վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ՝ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ Տեղացի բրդավաճառների համքարությունը որոշել էր պատվիրել արձանների շարք՝ խորհրդանշելու Ֆլորենցիայի զորությունը: Արձաններից մեկն արդեն սկսվել էր կերտել և լքել էր մի տեղացի արվեստագետ:  Մարմարի բեկորն արդեն քսան տարեկան էր, երբ առաջին փորձն էր արվել, ևս քսան տարի դրան չէին դիպել դրանից հետո: Միայն Միքելանջելոն էր, որ կարող էր այդ աղքատիկ քսանամյա քարը վերածել գլուխգործոցի: Նրան հանձնարարեցին դա անել, և նա ուրախությամբ ընդունեց պատվերը:

Արդյունքը եղավ շատ ավելի լավը, քան ֆլորենցիայում ցանկացած ոք կարող էր ակնկալել: Հինգ մետր բարձրությամբ՝ արձանը տղամարդկային մարմնին անաղարտ ձոներգ էր, կատարյալ՝ բոլոր առումներով: Բամբասանքներ էին պտտվում, որ արձանն իրականում Միքելանջելոյի բնորդներից մեկի պատկերն էր՝ Դավիթ անունով, և որ Աստվածաշնչյան վկայակոչությունն արվել էր թաքցնելու համար գեղեցիկ կերպարի ծագման իրական պատմությունը: Այնուամենայնիվ, սա երբեք չի ապացուցվել որպես փաստ:

Նրան զուգահեռ Ֆլորենցիայում ապրում և մեծ գործունեություն էր ծավալում Լեոնարդո դա Վինչին, որին Միքելանջելոն այդպես էլ չսիրեց: Լեոնարդոն ուներ գեղեցիկ պճնագեղ արտաքին, հագնված էր կատարյալ և բարձրաշխարհիկ տեսք ուներ: Միքելանջելոն  հանդիպման ժամանակ սուր կերպով զգաց, թե ինչքան աղքատ ու տգեղ է ինքը` իր մաշված, վրան վատ նստած էժանագին հագուստով: Իր անբարյացակամությունը Լեոնարդո դա Վինչիի նկատմամբ ավելի ուժգնացավ, երբ արվեստագետների հասարակության մեջ Լեոնարդոն բարձրացնում էր, թե ինչու հրաժարվեց Դուչչոյի` մարմարի մեծաբեկորի համար կազմակերպված մրցույթին մասնակցելուց: Բանն այն է, որ քանդակագործությունը դա մեխանիկական արվեստ է և զգալիորեն զիջում է գեղանկարչությանը:

Հաջերդ օրը Միքելանջելոն Դուչչոյի մեծաբեկորը քարշ տվեց եկեղեցու բակի հեռավոր անկյունը և տեղավորեց սաղարթախիտ, ծեր կաղնու տակ:

Այս ժամանակ Ֆլորենցիայում էր Լեոնարդո դա Վինչին, և նրան 10 հազար ֆլորին են առաջարկում, որպեսզի որմնանկար ստեղծի Սինյորիայի նիստերի դահլիճի պատի վրա: Այս ամենը ամենևին դուր չի գալիս Միքելանջելոյին: 1504թ.-ին նա ավարտեց իր հսկայի արձանը և այն կանգնեցրեցին Սինյորայի շենքի առջև: Հսկայի արձանը մեծ տպավորություն թողեց Սինյորիայի վրա և շատ սիրվեց ժողովրդի կողմից: Անմիջապես որոշվեց սկսել Միքելանջելոյի համար տան և ստուդիայի կառուցումը:

Այդ ամիսները նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակներն էին: Նա ստեղծել էր մի արձան, որը դարձել էի Ֆլորենցիայի նոր խորհրդանիշը:

Սակայն դա հարատև չէր:

Ամեն ինչ փոխվեց, երբ Լեոնարդոն ավարտեց իր որմնանկարը: Շուտով բոլորն էին խոսում դրա մասին, և Միքելանջելոն զգաց,որ ինքը երկրորդական պլան էր մղվում: Եվ որոշեց, որ նա էլ պետք է որմնանկար ստեղծի և այդ ժամանակ նա կապացուցի, որ Լեոնարդոյից շատ ավելի բարձր է: Նա մոտեցավ և դրա մասին ասաց Սոդերինին: Խնդրեց, որ նա տրամադրի պատի ձախ մասը, քանի որ աջ կողմում Լեոնարդոյի որմնանկարն էր:

Մտորումների երկար շաբաթներ անցան, թե ինչպիսին պետք է լինի հսկայի ֆիգուրը: Նա պատրաստվում էր բիբլիական Դավիթին պատկերել այն պահին, երբ նա որոշում է մարտնչել Գողիաթի դեմ: Հինգ ամիս աշխատելուց հետո խորհուրդը հավաքվեց, հավանեց աշխատանքը և որոշեց Միքելանջելոյին վճարել չորս հարյուր ոսկե ֆլորին, բայց այն պայմանով, որ նա աշխատանքն ավարտի երկու տարում:

1503-05 թվականներին նա ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սուրբ Մատթեոսը», կերտում  է «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործություններ:

Ասում են՝ բնության կողմից արտաքնապես ոչ շռայլորեն պարգևատրված Միքելանջելոն մեծ նախանձով էր լցված իր գեղեցկությամբ հայտնի Դա Վինչիի նկատմամբ, նա նաև չէր սիրում Դա Վինչիին, որովհետև վերջինիս գրեթե ամեն ինչ հեշտությամբ էր տրվում, այնինչ ինքը՝ Միքելանջելոն, ստիպված էր այդ նույն բաներին հասնել մեծ տառապանքների և ծանր աշխատանքի միջոցով (այնուամենայնիվ, վերջին տեսակետը կարող է լինել սուբյեկտիվ, նույնիսկ հնարավոր է՝ մեր ժամանակակիցների վերլուծության արդյունք): Նրանց մեջ կար նաև բնավորությունների տարբերություն. Միքելանջելոն կրքոտ էր, հաճախ էր տրվում երկրային վայելքների, իսկ Դա Վինչին՝ ոչ: Նրանց փոխհարաբերությունների վրա դրական ազդեցություն չթողեց նաև Դա Վինչիի որոշումը՝ Դավթի արձանը տեղադրել ոչ թե մայր տաճարում, ինչպես որ նախատեսված էր, այլ, «մարմարի վատ որակի պատճառով»՝ քաղաքից դուրս:

Հռոմի Պապ Հուլիոս IIը նրան կանչեց Հռոմ՝ ստեղծելու քանդակներ իր շիրիմը զարդարելու համար: Սակայն ֆինանսավորումը շուտով ավարտվեց: Հուլիոս IIը մտածեց՝ քանի դեռ երիտասարդ քանդակագործը «քաղաքում էր», նրան կարող էր հանձնարարվել Սիստինյան Կապելլան նկարազարդելու գործը: Իմանալով, որ Միքելանջելոն մասնագիտացված էր քանդակների ոլորտում, և ոչ թե՝ նկարելու, Հռոմում նրա հակառակորդները Հռոմի Պապին դրդեցին նրան այդ աշխատանքն անհապաղ հանձնարարելուն՝ հուսալով, որ Միքելանջելոյի հեղինակությունը կոտնահարվեր տգեղ աշխատանքով: Միքելանջելոն սկզբում մերժեց առաջարկը, սակայն Հուլիոս II-ը համոզված էր՝ Միքելանջելոն տվյալ աշխատանքը կատարելու համար ամենահամապատասխանն էր: Իմանալով, որ իր թշնամիներն իր ետևում են, դանակները ձեռքներին, Միքելանջելոն ռիսկի դիմեց և Պապից խնդրեց «carte blanche»: Հուլիոս II-ը համաձայնեց և Միքելանջելոն սկսեց ծրագրել պատմության մեջ գրանցված ամենաաշխատատար ներսակողմային (ինտերիերին առնչվող) դիզայնի աշխատանքը:

Սիքստինյան մատուռում նա սկսեց գործը՝ արվեստագետների խմբի հետ: Այնուամենայնիվ, գործը հարթ ձևով չէ, որ առաջ էր ընթանում: Քիչ անց՝ նա բացթող արեց իր խմբին և աշխատում էր միայնակ՝ պահելով միայն մի օգնական: Հինգ տարի շարունակ, երկրի մակերեսից 20 մ բարձրության վրա, նա, պառկած լինելով մեջքի վրա, զօր ու գիշեր նկարում էր որմնանկարներ՝ իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա միայն: Այդ գործը նրան սահմանափակեց՝ ստեղծագործելու, էմոցիոնալ և ֆիզիկական առումներով: Իմանալով, որ վերջնական տեսքը կշլացներ աշխարհին՝ նա համառորեն թաքցնում էր իր աշխատանքը օտար աչքերից՝ թույլ տալով, որ միայն Պապն այն հետաքննի: Երբ առաստաղը դարձավ հանրությանը բաց, ոչ ոք չէր հավատում, որ դա միայն մի մարդու գործ է: Շատերը կարծում էին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը: Այսօր ամսական 50 միլիոն այցելու է հավաքվում այդտեղ: Այսօր մարդկային պատմության մեջ այն իր արժանի տեղն է զբաղեցնում որպես ստեղծագործ աշխարհի հրաշքներից մեկը:

Երբ արդեն ծեր էր, նրան նորից կանչեցին Հռոմ՝ ստեղծելու մեկ այլ որմնանկար Սիքստինյան Կապելլայի համար՝ Ահեղ Դատաստանի պատկերը: Միքելանջելոն ստիպված էր այս անգամ էլ համաձայնել և այդպես էլ արեց: Ութ ամիս անց նա պապին առաջարկեց, որ նկարազարդի Սիքստինյան մատուռի առաստաղը: Նա որորշեց մի շարք նկարներ ստեղծել աշխարհի արարչագործության օրերի վերաբերյալ` բիբլիական լեգենդի թեմաներով: Կենտրոնում պետք է գտնվեին երկրից ջրի բաժանման, արգեկաի և լուսնի ստեղծման, Ադամի և Եվայի հայտնվելու և դրախտից նրանց արտաքսելու նկարները: Ապա դրան հետևելու էր համաշխարհային, առասպելական ջրհեղեղի և Նոյի տապանի նկարը, իսկ որմնանկարի շուրջ պետք է լինեին մարգարեների և գուշակուհիների ֆիգուրները: Նա այս ամենը ավարտեց միայն չորս երկար ու ձիգ տարիներից հետո:

Արդյունքը եղավ երբևէ ստեղծված ամենամեծ որմնանկարը և մեծ իրարանցման պատճառ հանդիսացավ, հատկապես մերկությունն արբշիռ կերպով ներկայացնելու համար (իր որմնանկարների պատկերներից շատերին իր մահվանից մի քանի տարի անց «հագցրել են» «ներքնազգեստներ»):

Տարիների գլորվելու հետ Միքելանջելոն դառնում էր ավելի առույգ և ավելի ուժեղ, քան իր տարիքի շատ տղամարդիկ: Այնուամենայնիվ, իր երկարակեցությունը և՛ օրհնանք էր, և՛ անեծք: Չնայած դա նրան թույլ տվեց ստեղծել արվեստի նույնիսկ ավելի շլացուցիչ գործեր, նա շատ ավելի երկար ապրեց, քան իր բոլոր ընկերները և շուտով դարձավ շատ միայնակ մարդ: Հաջորդիվ նրան անհարմարություն սկսեցին պատճառել իրեն չենթարկվող ձեռքը և հետզհետե թուլացող տեսողությունը, չնայած ժամանակակիցները պնդում են, որ նա կարող էր երիտասարդ պատանու հետ համեմատած կրկնակի արագությամբ աշխատել (քարը մշակել), նույնիսկ երբ արդեն ութսուն տարեկան էր: Երբ այցելուն առաջին անգամ է գլուխը վեր բարձրացնում Սիքստինյան Կապելլայում, միայն փայլուն աշխատանքը չէ, մարդկային ձևերի ճշտակերպությունը կամ նույնիսկ լայնատարած գեղեցկությունը չէ, որ աչքի է զարնում միանգամից. այն փաստն է զարնում, որ դա մի մարդու աշխատանք է, որ աշխատել է պառկած իր մեջքի վրա՝ հինգ տարի: Սա ավելին է, քան ստեղծագործական հանճար. նա հասել է ակնհայտորեն անհնարին: Միքելանջելոն զանց արեց մարդկային ունակությունները և ինքն իրեն ստիպեց հասնելու մի այնքան մեծ բանի, որ շատերը կարծեցին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը:

1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Պապի  պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Նրա մասին պատմում են, որ մի անգամ Միքելանջելոյին  աշակերտները գտան ն իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս…

-Ուսուցիչ , ինչու եք արտասվում,-հարցրին նրանք:

-Ես չեմ տեսնում սխալներ, թերություններ իմ աշխատանքում ,-պատասխանեց նա

«Չէ, որ դա լավ է »-զարմացան աշակերտները…

-Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ իմ աշխատանքներում , նշանակում է արդեն անկում է ապրում իմ տաղանդը:

Այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց սոնետներ գրել…

1564 թվականի փետրվարին նա մահացավ «դանդաղ տենդից»: Չնայած նրա մարմինը հողին էր հանձնվել Հռոմում, բայց նրա հեռատես եղբորորդին գողացավ այն և օրեր անց բերեց Ֆլորենցիա, այն տեղը, որը միշտ հարազատ էր Միքելանջելոյին:

Նա թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում: Մահից առաջ նա թելադրել է իր կտակը՝ իրեն բնորոշ քչախոսությամբ. <<Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս` հողին, ունեցվածքս` բարեկամներիս>>։



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...