Radio Mariam | ՄԵՐ ՄԱՍԻՆ - Radio Mariam
4440
page,page-id-4440,page-template-default,ajax_fade,page_not_loaded,

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ռադիո Մարիան ռադիոկայանների ընտանիք է, որը հիմնադրվել է Իտալիայում եւ գործում է Հռոմի Պապի հովանավորությամբ: Ռադիո Մարիան այսօր արդեն շուրջօրյա եթեր ունի 70երկրում: 2012 թվականին  Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիքի անդամ դարձավ նաեւ Հայաստանը:

 

«Ռադիո Մարիամ»  մշակութային հիմնադրամի նպատակն է հայությանը համախմբել հոգեւոր արժեքների ու Հայաստանի շուրջ, Աստծո խոսքը հասանելի դարձնել աշխարհի բոլորանկյուններում ապրող հայերին:

 

Մեր հաղորդումները բաժանվում են  երեք խմբի.

Մեկ երրորդը՝ հոգեւոր.

Մեր եթերում կարող եք լսել Սուրբ Պատարագ, Սուրբ հաղորդության երկրպագություն, աղոթքներ տարբեր նպատակների համար, սրբերի կյանքի մասին պատմող զրույցներ, լուրերհոգեւոր աշխարհից, ընթերցումներ Սուրբ Գրքից, մեկնություններ, քարոզներ, հոգեւոր երաժշտություն:

Մեկ երրորդը ՝ մշակութային.

Ռադիո Մարիամը ներկայացնում է համաշխարհային արվեստի, ճարտարապետության, գրականության կարևորագույն ձեռքբերումները, թանգարանները, հայ մանրանկարչության,գրչության ու կերպարվեստի պատմական ընթացքը, մշակութային կոթողներն ու գրական գոհարները, թատրոնը, կինոն, պատկերասրահները, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքիհանրության համատեղ պայքարը ցեղասպանության  համաշխարհային ճանաչման, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության, կրթական, հոգևոր-մշակութային, ազգայինինքնության պահպանության  գործնթացների լուսաբանման ուղղությամբ:

Ռադիո Մարիամը վերականգնեց նաեւ ռադիոբեմադրության ավանդույթը: Մեր եթերից կարող եք լսել նաեւ դասական ստեղծագործություններ մեծանուն դերասանների մատուցմամբ՝Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Գուրգեն Ջանիբեկյան, Սոս Սարգսյան եւ այլք:

Մեկ երրորդը ՝ հասարակական ուղղվածության.

 

Ռադիո Մարիամը հնարավորություն է տալիս ուղիղ եթերում զրուցելու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ, տարբեր մասնագետներ իրենց աշխատասենյակներիցկարող են ուղիղ կապի միջոցով պատասխանել մեր ունկնդիրների հարցերին: Հաղորդաշարը կամուրջ է հայրենիքի եւ արտերկրում ապրող հայերի միջեւ:

 

Մեր եթերից խոսել եւ ձեր փորձառությունը փոխանցել կարող եք յուրաքանչյուրդ: Ձեր հարցերով, ձեր քննարկումներով դարձեք Ռադիո Մարիամ ընտանիքի անդամը: Ռադիոն կարիքունի նաեւ անձերի, ովքեր եթերից տարբեր թեմաներով դասախոսություններ կկարդան:

Միացեք մեզ՝ միասին կառուցելու Գեղեցիկ Մի Բան Աստծո Փառքի Համար: