Radio Mariam | Մանասների գերդաստանի նկարիչներ - Radio Mariam
5445
single,single-post,postid-5445,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Մանասների գերդաստանի նկարիչներ


ruben_manansԻնչպես Արևելյան Հայաստանում  Հովնաթանյանների գերդաստանը տվեց նկարիչների մի ամբողջ սերունդ, որի ներկայացուցիչները երկու դար շարունակ  կարևոր դեր կատարեցին հայ կերպարվեստի զարգացման գործում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում, 18-րդ դարի սկզբների կերպարվեստում հանդես եկավ Մանասների տոհմը, որի ներկայացուցիչները  գործեցին  մինչև 19-րդ դարի վերջերը, իրենց ստեղծագործությամբ  կապված լինելով  թուրքական պալատի հետ Կոստանդնուպոլսում, նպաստելով Արևմտյան Հայաստանի արվեստի զարգացմանը, որը, ցավոք, գրեթե անհասանելի է մեզ ու իրավամբ դարձել է օտար ժողովրդի մշակույթի մաս:

Գնահատելով Մանասների  գերդաստանի ներդրումը արվեստում, նպատակ ունենք ձեռքի տակ եղած հրապարակումների համադրմամբ համառոտ տեղեկություններ տալ Թոլրքիայում գործող հայ նկարիչների մի գերդաստանի մասին, որը մոտ երկու հարյուր տարի կապված լինելով սուլթանների հետ, նկատելի գործունեություն  է ծավալել արվեստում։

Դա Մանասների գերդաստանն է։ Ինչպես Պալյան գերդաստանի ներկայացուցիչները երկար տասնամյակներ եղել են արքունի ճարտարապետներ, Տատյանները՝ վառոդապետներ, Տյուղյաններր՝ ոսկերիչներ, Մանասներն էլ եղել են սուլթանների պաշտոնական նկարիչները՝ 17-19-րդ դարերում։

Մանասների վերաբերյալ բավականաչափ տպագիր նյութ է պահպանվել։ Մեր օրերում այդ մասին առաջինր գրել է հայտնի արվեստաբան Արմենակ Սագըզյանը, օգտագործելով վավերական մի շարք աղբյուրներ, նաև իր լսած ու դիտած փաստերը։

Ազգային հիվանդանոցի ,,Ընդարձակ տարեցույցի,, 1932 թվականի տարեգրքում նա տպագրել է «ԺԲ դարու սուլթաններու հայ մանրանկարիչները և թուրք իշխանուհիի մը մանրանկարը» հոդվածը, որտեղ աոաջին անգամ խոսում է Մանաս նկարիչների մասին, տալիս որոշ տեղեկություններ։ Նույն տարեցույցի 1933 թվականի գրքում նա տպագրել է «Մանասները-հայ նկարիչներու հարստություն մը ԺԸ-ԺԹ դար» հոդվածը։

Սագըզյանը Մանասների մասին խոսում է նաև 1933 թվականին՝ Արշակ Չոպանյանի «Անահիտում» տպագրած «Հայերու գեղարվեստական գործունեությունը Իկոնիո և Պոլսո սուլթաններու օրոք» հոդվածում: Վերջապես, նա վերոհիշյալ հոդվածների պարունակած փաստերը սեղմ և կուռ մի շարադրանքով զետեղել է իր ,,հայ արվեստի էջեր,, ֆրանսերեն արժեքավոր աշխատության մեջ, դրան հատկացնելով աոանձին մի գլուխ՝ «Մանասներր՝ նկարիչների և մանրանկարիչների մի դինաստիա սուլթանների մոտ 18—19-րդ դարերում» վերնագրով։ Սագըզյանը հրատարակել է նաև Մանասներից մեկի՝ Ռուբենի մի գործը՝ Ֆաթմա Սուլթան դիմանկարը։

Մանաս նկարիչների մասին խոսում է նաև նկարիչ Օննիկ Ավետիսյանը իր «Հալ նկարիչներ և քանդակագործներ» ֆրանսերեն օգտակար աշխատության մեջ:

Այս գերդաստանի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ ենք գտնում թուրքական աղբյուրներում, մանավանդ Չարքի «Հայերը թուրքական պետական ծւսոայության մեջ» գրքում:  Այնտեղ կան կարևոր փաստեր, բացի այդ ՝ Չարքը հրատարակել է Մանասներից մի քանիսի լուսանկարները։

Այս բոլորին եթե ավելացնենք այն, որ Սագըզյանը օգտագործել ոչ միայն իր լսած բանավոր տվյալները, տեսած նկարները, այլև գրավոր երկու շատ արժեքավոր աղբյուր՝ իտալացի հոգևորական գորձիչ Բոդորինիի, և ծագումով հայ հայտնի պատմաբան Մուրադջա Դ՝ Օհսոնի վկայությունները վերոհիշյալ նկարիչների մասին, իսկ Չարքը օգտագործել է արխիվային վավերագրեր, ապա կունենանք բավականաչափ հարուստ նյութ վերոհիշյալ նկարիչների մասին։

Այս գերդաստանը հայ արվեստի պատմությամբ զբաղվողներին հետաքրրում է ոչ միայն նրանով, որ սկսած 17-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի կեսերը սուլթանների նկարիչները եղել են հայեր, սրանց վրձնին է պարտական պատմությունր մի քանի սուլթանների կենդանագրերով, այլև այն պատճառով, որ այդ նկարիչների գործունեությունը չի պարփակվել պալատական պարիսպների մեջ։ Մեծ մասամբ իրենց կրթությունը ստանալով Եվրոպայում և որպես դիվանագետներ ծառայելով Փարիզի, Վիեննայի, Վենետիկի թուրքական դեսպանատներում, նրանք շփվել են աշխարհիկ կյանքի հետ, ներշնչ֊ման աղբյուր ունեցել իրական կերպարներ: Կապված են եղել նաև հայ իրականության հետ, հայ եկեղեցիների, մատուռների, կրոնական հաստատությունների համար ստեղծել են սրբանկարներ, և վերջապես պատրաստել են հայ հարուստների յուղաներկ դիմանկարները։

Մանաս գերդաստանի որտեղից գալու վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունենք, մի վկայության համաձայն նրանց նախահայրը համարվող Արթին Մանասը Կեսարիայից է Պոլիս եկել և այնտեղ հաստատվել։

Չարքը ասում Է, թե թուրքական աղբյուրներում այդ գերդաստանի անվան տարբեր ձևերով Մանաս, Մինաս, Մենաս գրվելն արդյունք է  հին թուրքերենի՝ այսինքն արաբերեն տառերի ձայնավոր չգործածելուն։ Կարելի էր գուցե կասկածել, որ այդ անունը առաջացել Է Մինաս բառից, եթե նկարիչներից մեկը չստորագրեր Մանաս:

Մանասների գերդաստանի գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի՝ 1600-ական թվականների սկզբներից մինչև 19-րդ դարի քսանական թվականները և  այդ թվականներից  մինչև դարավերջը։

Աոաջին շրջանի մասին խոսում են Արբա Թոդերինին և Դ՚ Օհսոնը։

Թոդերինին, որը հինգ տարի գործել Է Պոլսում, ուսումնասիրել թուրքական գրականությունն ու արվեստը, վերադառնալով Վենետիկ՝ 1787 թվականին հրատարակում Է «Թուրքական գրականությունը» աշխատությունը, որտեղ խոսում Է նաև սուլթանների պալատական նկարիչների մասին։ Հենց այդտեղ Է, որ նա ասում է,որ սկզբում սուլթանների պալատական նկարիչները եղել են պարսիկ մանրանկարիչները, որոնք աշխատել են փղոսկրի վրա, հետագայում այդ գործը իրենց ձեռքը վերցրին հայերը և հետևելով եվրոպական ոճին, սկսեցին պատրաստել նաև յուղաներկ կտավներ։

Ահա թե ինչ է գրեք նա. «Հայազգի Բարսեղը նկարեց սուլթան Ահմետը, հայազգի Ռափայելը՝ Մահմուդ, Օսման և Մուստաֆա երեք կայսրերուն կենդանագիրներն էր: Վերջապես Մենասե, որդի Ռափայելի, շինեց իշխող սուլթան Աբդյուլ Համիդի  բնական մեծությամբ  քանի մը կենդանագիրները»:

Թոդերինին անձամբ ծանոթ Է եղել նկարիչ Ռափայելին, այցելել է Պոլսի Ֆեներ թաղամասում գտնվող նրա աշխատանոցը, տեսել մի քանի նկարներ։ Ռաֆայել Մանասի մասին ուշագրավ տեղեկություններ Է հաղորդել Մուրադջա

Դ՚ Օհսոնը:

Ըստ նրա՝ Ռաֆայել Մանասը եղել Է Բարսեղի որդին, հաջորդել է այդ պաշտոնում իր հորը և մասնագիտական կրթությունն Էլ ստացել Է Իտալիայում։ Նա վկայում Է, որ «հայազգի այս նկարիչը այնքան հռչակավոր Է եղել, որ համեմատվել Է վերածննդի դարաշրջանի  մեծ նկարիչ  Ռաֆայելի հետ՝ «իր դարուն Ռաֆայելը կը նկատվեր»։

Իհարկե այս չափազանցություն է, հենց նույն պատմիչը, խոսելով Մանասների արվեստի մասին, ասում Է, թե այն հեռու էր իտալական և ֆլամանդական արվեստից, և դա բացատրում Է նրանով, որ մահմեդական Թուրքիայում նկարիչները հնարավորություն չունեին օգտագործելու իրենց արվեստը, հարկադրված էին զբաղվել սրբեր նկարելով, քանի որ նկարվելու և նկար պահելու սովորությունր հազվադեպ Էր այդ երկրռւմ, սակայն, այս բոլորով հանդերձ՝ գիտակ ուսումնասիրողների վկայությամբ , որոնք տեսել են նրանց նկարներից  նմուշներ, գտնում են, որ Մանասները եղել են կարող արվեստագետներ։

Սրանք են Մանասների գերդաստանի այն սերնդին վերաբերող փաստերը, որոնց գործունեությ ունը հասնում է մինչև 18-րդ դարի վերջերը։

Որոշակի տվյալներ չկան Աբդուլ Համիդ Ա-ին հաջորդող Սուլթան Սելիմ  Գ-ի և սուլթան Մուստաֆա Դ-֊ի ժամանակաշրջանի պալատական նկարիչների մասին։ Սագըզյանը հիշատակում է Զենոբ Մանասին, որն ունեցել է չորս որդի, չորսն էլ նկարիչ՝ Ռուբեն, Սեպուհ, Գասպար և Աղեքսանդր: Եթ ճիշտ ընդունենք այս վկայությունը, ապա կարող է ստացվել, որ սուլթան Սելիմի և Մուստաֆայի օրոք աշխատել Է Զենոբը, քանի որ նրա որդիներից Սե֊պուհը արդեն գործում էր հաջորդ սուլթանի՝ Մահմուդ Բ-ի ժամանակ։ Սակայն Չարքը Զենոբին հիշում Է որպես 1850—60-ական թվականների նկարիչ։ Կամ սխալ պետք Է համարել Սագըղյանի տվյալները, կամ պետք Է ընդունենք, որ եղել է երկու Զենոբ, որոնցից մեկը ապրել Է 18-րդ  դաքրի  վերջին տասնամյակներում, մյուսը՝ 19-րդ դարի 50—60-ական թվականներին։ Սագըդյանի այն հավաստիացումր, թե Զենոբը եղել Է Վիեննայի օսմանյան դեսպանատան աոաջին քարտուղար, կարող Է վերաբերվել 1850-ական թվականներին ապրող Զենոբին, քան Սելիմի օրերին, երբ դեռ հայերր դիվանագիտական նման պաշտոններ չէին վարում։

Փաստերն ավելի վավերական են Մանասների այն սերնդի մասին, որը գործել է 19-րդ դարի առաջին կեսին՝ սուլթան Մահմուղի, սուլթան Մեջիդի, սուլթան Ազիզի գահակալության տարիներին։

Սուլթան Մահմուդը, որը վերացրեց ենիչերիությունը և որոշ ռեֆորմներ հռչակեց, մասնակի հարաբերություն սկսելով Եվրոպայի հետ, որպես պալատական նկարիչ պահում էր Սեպուհ և Մաքսուտ Մանասներին, որոնց նա ուղարկել էր Իտալիա՝  մասնագիտական կրթություն ստանալու։ Մահմուդը արհամարհելով կրոնական նախապաշարումները, որոնց համաձայն նկարվելը համարվում էր սրբապղծություն, հրապարակ է հանում մի շքանշան զարդարված իր նկարով, որ կոչվում էր «Կայսերական նկար»։ Այդ շքանշանով, որը պատրաստել էր Սեպուհ Մանասը, պարգևատրվել են բարձրաստիճան մի շարք գործի չների, այդ թվում Հարություն ամիրա Պեզճյանը:

Սեպուհ Մանասը 30 տարի եղել է Փարիզի թուրքական դեսպանատան առաջին քարտուղարը։ Նա 1858 թվականին սուլթանի նկարը Շվեդ-Նորվեգիայի կայսրուհուն տանելու պատվին է արժանացել և այդ պետությունից ստացել է Հատուկ շքանշան։ Արխիվային մի փաստաթղթից, որը մեջ է բերում Չարքը, պարզվում է, որ 1859 թվականին Ֆուատ փաշան Փարիզ՝ թուրքական դեսպանատան աշխատակիցներից Հակոբ Կրճիկյանին ուղղած մի նամակով առաջարկում է Սեպուհ Մանասին՝ նույն պաշտոնում, նույն ռոճիկով տեղափոխվել Պոլիս:

Սեպուհից Պոլսի հնությունների թանգարանում կա Աբդուլ Մեջիդի և Արդուլ Ազիզի մանրանկարները, մեկը ստորագրված Մանաս, մյուսը՝ Սեպուհ Մանաս։ Ըստ երևույթին նա Փարիզում թուրքական դեսպանատանն աշխատելիս է պատրաստել սուլթանների նկարների կրկնօրինակները։ 1854 թվականի վերջերին Պոլսից՝ Փարիզ, Սեպուհ Մանասին ուղղված մի հեռագրով գոհունակություն հայտնելով Արգուլ Մեջիդի մանրանկարի համար՝ նկարչին պարգևում է մի շքանշան և նույն նկարից հինգ օրինակի պատվեր է տալիս, յուրաքանչյուրի համար որպես նվեր խոստանալով 1500 ղուրուշ։

Սագըզյանը և Չարքը խոսում են նաև մի քանի այլ Մանասների մասին, որոնք դիվանագիտական գործունեությանը զուգահեռ, զբաղվել են նկարչությամբ։ Դրանք են Ռուբեն, Գասպար, Ալեքսանդր, Ժոզեֆ Մանասները։

Սրանց մեջ ամենից նշանավորը Ռուբեն Մանասն է, որը  եղել է Թուրքիայի ընդհանուր հյուպատոսը Միլանում։

Չարքը՝ նշելով, որ սուլթան Մեջիդի օրով կրոնական մոլեռանդության հետևանքով միառժամանակ դադարեց սուլթանների նկարները զանազան տեղեր ուղարկելու սովորությունը, բայց շարունակվեց ուղարկվել թուրքական դեսպանատներին, ասում է, թե «այս նկարների մի մասը Փարիզում թուրքական դեսպանատան քարտուղար Ռուբենն էր պատրաստում»։ Նա է պատրաստել ոչ միայն Փարիզի, այլև Բեռլինի և Վիեննայի թուրքական դեսպանատների համար կայսերական նկարի՝ «Թասֆիրի հումայունի», մեկական օրինակ:

Մյուս Մանասների վերաբերյալ ավելի քիչ փաստեր են հասել մեզ։ Սրանցից Աղեքսանդր Մանասը 1839 թվականին ավարտել է Վիեննայի նկարչական ակադեմիան։

Սագըգյանը այս գերդաստանի վերջին շառավիղն է համարում Ժոզեֆ Մանասին, որը եղել է Ռուբենի և Սեպուհի հորեղբորորդին։ Սա թողել է ավելի մեծ թվով գործեր, այդ թվում Գերմանիայի Օգուստա Վիկտորիայի մեկ մանրանկարը։

Բարեկամներ, այս համառոտ ակնարկում մենք ձեզ ծանոթացրինք սերնդե սերունդ գործող մոտ տասը Մանասների։ Արքունի այդ նկարիչները ունեցել են բեղուն գործունեություն և երկու հարյուր տարվա ընթացքում պետք է որ ստեղծեին մի քանի տասնյակ կտավներ, էլ չենք խոսում մանրանկարչական արվեստի մասին։

Մեր հիշատակած Թոդերինին Ռաֆայել Մանասի արվեստանոցում տեսել է մի փոքրիկ Վենյուս «լավ գծագրված և լավ ներկված»։ Բացի այդ, նա գրում է. ,,Տեսա ևս պալատական աղջիկ մը, մեծադիր, որ ափսեի մեջ կկրեր կտրված ձմերուկ մը, գույները և գծագրությունը լավ էին, աղջիկը զարդարված էր գոհարեղեններով, մանյակներով ու ապարանջաններով, եղունգները կարմիր ներկված էին ըստ թուրք կանանց սովորության»։

Մանասների վրձնին պատկանող մի քանի նկարներ էլ տեսել է Արմենակ Սագըզյանը։ «Ես ալ բախտը ունեցա տեսնելու Ռաֆայելին վերագրված չորս նկարներ»,-գրում է նա:

Ռաֆայել Մանասի այդ չորս նկարները մեզ համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քանի որ նրանք պալատի կենցաղից դուրս՝ իրական կյանքն են արտահայտում։ Նկարներից մեկը ներկայացնում է մի երիտասարդի՝ հագին շալվար, ձեռքին վարդի ջրաման։

Նկարներից երկուսը կանացի կերպարներ են՝ անթերի հագած։ Ինչպես վերևում ասացինք, Ռաֆայելը իր ուսումը ստացել էր Իտալիայում, ծառայել էր Եվրոպայում, շփվել աշխարհիկ կյանքին։ Հասկանալի է, որ նրա վրձինը չէր կարող կաշկանդվել միայն պալատով ու պալատականներով և դժվար թե նա նման մի քանի նկարների համար համարվեր «իր դարուն Ռաֆայելը»։

Մանասների ստեղծագործությունների մեջ բացառիկ արժեք ներկայացնող մի գործ է սուլթան Մեջիդի դուստր Ֆաթմայի դիմանկարը, որր փղոսկրի վրա պատրաստել է Ռուրեն Մանասը։ Նկարիչների այս գերդաստանի գործունեությունը անշուշտ աղերս ունի հայ կյանքի հետ։ Դեռևս Թոդորինին վկայում է, որ նրանք հիմնականում պատրաստում էին սրբապատկերներ, եկեղեցիների և մատուռների համար: Բացի այդ՝ նրանք անշուշտ պատրաստել են հայ հարուստ ամիրաների յուղաներկ դիմանկարները: Մեզ հասել են 18-րդ դարի վերջերի և 19-րդ դարի առաջին քառորդի մի շարք ամիրաների, նույնիսկ նրանց րնտանիքի անդամների յուղաներկ նկարները: Հնարավոր Է, որ դրանց գեթ մի մասը պատրաստված լինի Մանասների կողմից:

Մենք թվարկեցինք այն բոլորը, որ մեզ հասել են նկարիչ Մանասներից:  Տարակույսից վեր Է, որ հետագա որոնումները Պոլսի թանգարաններում և հարուստ ընտանիքներում, կարող են ի հայտ բերել այս ուշագրավ նկարիչներին պատկանող այլ նկարներ։ Համենայն դեպս սա մի առիթ էր, անդրադարձ դեպի  նկարչության պատմության ուշագրավ էջերից մեկը։



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...