Radio Mariam | Ճանապարհորդություն դեպի Լագյունիկի՝ Աստվածային Ողորմության մայրաքաղաք - Radio Mariam
6487
single,single-post,postid-6487,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Ճանապարհորդություն դեպի Լագյունիկի՝ Աստվածային Ողորմության մայրաքաղաք

IMG_3616-1-711x533-711x493

Քույր Միվիանան կառաջնորդի մեզ դեպի Ողորմության տաճար եւ սբ. Ֆաուստինա Կովալսկայի հետ կապված այլ վայրեր, ուր հուլիսի 30-ին Ֆրանցիսկոս Պապը կգնա աղոթելու:

Լագյունիկում, Աստվածային ողորմության տաճարում, որ լեռան վրա է, մթնոլորտն այլ է, չնայած այն բանին, որ Կրակովում է գտնվում՝ քաղաքի պատմական կենտրոնից մի քանի կմ. հեռու, դեպի հարավ: Այստեղ, քույրերի մոտ, թանձր հոգեւորի, զորավոր հիշողությունների եւ հարատեւ աղոթքի մթնոլորտ է, ովքեր պահում են իրենց միաբանության հիմնադրի սահմանած ուղղությունը եւ ամեն օր այստեղ հարյուր-հազարավոր ուխտավորների հետ միաձայն ընդունում են այն որպես «Ողորմության համաշխարհային մայրաքաղաք»:
Այստեղ է, որ Քրիստոսը հայտնվել է հասարակ լեհ մի մայրապետի՝ քույր Ֆաուստինային մուրացկանի տեսքով՝ կերակուր փնտերելու համար դռան զանգը տալով, երբ քույրը իր դռնապանի պարտականությունն էր կատարում, որպեսզի նրան հաղորդեր պատգամը՝ մարդկությանը տալու համար: Այստեղ էր, որ ծննունդ առավ Աստվածային ողորմության ջերմեռանդությունը, որն այն աստիճան մոտ էր Հովհաննես Պողոս Բ-ի սրտին, որ իր քահանայապետության երկրորդ տարում մի ամբողջ շրջաբերական նամակ նվիրեց դրան՝ Dives in Misericordia-ն, եւ հաստատեց դրա տոնը, որ նշվելու էր Զատկին հաջորդող կիրակի օրը:
Այստեղ է, որ Ֆրանցիսկոս Պապը ցանկացավ Եկեղեցու համար սահմանել Ողորմությանը նվիրված Սուրբ տարի եւ շաբաթ օրը, դեպի Լեհաստան իր առաքելական ուղեւորության նախավերջին օրը, գալու է աղոթելու. այցելություն, որն «ընդգծելու է այս տարածքի պատգամը՝ դնելով այն Տիեզերական Եկեղեցու եւ աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ինչպես քույր Միվիանա Կրզակը բացատրեց Զենիթին: (Այս 32-ամյա քույրը՝ ծնունդով Վարշավայից, միաբանության երիտասարդ քույրերից է):
Իր կապույտ աչքերով, որոնք շրջապատվում են սպիտակ եւ սեւ քողի կազմած քառակուսու մեջ, «սրբուհի Ֆաուստինայի հայացքն առաջին բանն էր, որ գրավեց ինձ»,- բացատրեց քույրը: Նա խիստ լրջությամբ խոսեց այս ամիսներին՝ Հռոմի եպիսկոպոսի գալստյանը նախորդող «հոգեւոր եւ նյութական» նախապատրաստությունների մասին, բայց երկչոտ ժպտաց, երբ հարցրեցինք նրան իր կոչման պատմության մասին. «սիրո պատմություն», Աստծո անսահման սիրո, որը հասկացել էր 14-ամյա աղջնակը, երբ պատրաստվում էր Ս. Դրոշմի խորհուրդն ընդունելուն, որի ժամանակ նվեր էր ստացել սբ. Ֆաուստինային Օրագիրը :
«Այդ պահից սկսեցի ամեն օր աղոթել Տիրոջը»,-հիշեց նա: -Ապա, 18 տարեկանում, ընդհանուր Խոստովանության ժամանակ զգացի մի ցանկություն՝ իմ կյանը Աստծուն տալու, բայց դեռեւս չէի պատկերացնում, որ երբեւիցե քույր կդառնամ: Այն ինձ թվում էր չափազանց անհասանելի բան, առանձնաշնորհ, որին ես արժանի չէի»:
«Սակայն զգացի, որ Աստված ձգում է ինձ: Ուզեցի միսիոներ դառնալ, բայց խոչընդոտների առաջ կանգնեցի, հետեւաբար, մոտեցա «Ողորմության Տիրամայր» միաբանությանը, երբ քույրերը՝ իրենց կոչումը որոշել ցանկացող երիտասարդների համար կազմակերպում էին հոգեւոր կրթություններ: Փակյալ վանքը մնում է փակյալ, բայց վերջում այնպիսի մեծ սեր զգացի, որ որոշեցի ինձ ամբողջությամբ Նրան նվիրել»:
Քույր Միվիանան ասաց, որ դեռ չի կարդացել Պապի նոր առաքելական սահմանադրության գիրքը՝ Vultum Dei Quaerere, որ նվիրված է հայեցողական կյանք վարողներին: «Ես տարված էի կազմակերպչական աշխատանքներով»,-ասաց նա, եւ իրեն ուղեկցող քրոջ հետ արդեն կազմում էր մեզ առաջնորդելու ծրագիրը կամ հրավերը՝ աղոթալի լռության մեջ մտնելու, աղոթելու եւ աշխատելու աղքատի եւ տկարի համար:
Սուրբ Ֆաուստինայի քույրերի աշխատանքը, որ կատարվում էր դարար շարունակ, ամփոփվում է սրանում. «ողորմածությունը ցույց տալ գործողություններով, խոսքերով եւ աղոթքներով»:
«Սա է մեր գործունեությունը» հաստատեց կրոնավորուհին: Մայրապետների գործունեությունը հիմնականում ուղղված է կանանց օգնելուն, ովքեր խնդիրներ ունեն՝ ընտանիք ներսում կռիվներից սկսած մինչեւ թմրամոլություն, հարբեցողություն եւ մարմնավաճառություն: Ներկայում միաբանական տունը պահում է 18 նման խնդիրներ ունեցող աղջիկների, ովքեր գնում են հարեւանությամբ գտնվող վարժարան, ուր քույրերն աշխարհական գործընկերների հետ միասին վերադաստիարակում են նրանց եւ հասարակություն վերադարձնում:
«Մեր միաբանությունը այս աշխատանքն սկսել է 1862 թվականից»,- բացատրեց քույր Միվիանան: – Մայր Թերեզա Պոթոսկան հիմնել է Ողորմության առաջին տունը երիտասարդ մարմնավաճառների համար: Հետո, Երկրորդ համաշխարահային պատերազմի եւ Կոմունիզմի մութ տարիներին այս ծառայությունը զբաղվել է նաեւ պատերազմի փախստականների խնդիրներով, հատկապես այրի կանանց, երեխաներ ունեցող մայրերի եւ պատանի աղջիկների խնամքով»:
«Եղան դարձեր, բայց ոչ կոչումներ»,- ասաց քույրը:
Նա բացատրեց, որ այդ երիտասարդների խումբը Պապին ողջունելու համար իրենց հետ ներկա է գտնվելու վանքի մատռան մեջ: Նրանց հետ ներկա են գտնվելու նաեւ երկու հարյուր քույրեր աշխարհի 400 վայերրից՝ մեծամասնությունը լեհեր, ուրիշներ բրազիլացիներ, ֆիլիպիններ, սլովակներ, ուկարինացիներ: Նրանք բոլորը լինելու են մատռան մեջ՝ «ամբողջ տաճարի սրտում», որը նկարազարդել են, վերադասավորվել այս դեպքի առիթով. այնտեղ են լինելու առավոտյան ժամը 7-ից՝ Քահանայապետի այնտեղ ժամանելուց մեկ ժամ ու կես առաջ, «երգելու եւ աղոթելու» համար:
Նրանք պահելու են լռությունը, մինչ Ֆրանցիսկոս Պապը լռությամբ եւ ծնկաչոք կաղոթի մի քանի րոպե սուրբ Կովալսկայի մասունքներն ամփոփող սպիտակ տապանի առաջ՝ «Ողորմած Հիսուսի» սրբապատկերի ներքո, որ այդ քույրն է նկարել տվել՝ պահելով նույն ինքն Քրիստոսի տված հրահանգները: Դրանց շուրջ դրված են տարբեր երկրների հավատացյալ ուխտավորների բերած ընծաները:
Սրբազան Հայրը մտնել է նաեւ սբ. Ֆաուստինայի սենյակ, որի պատուհանը զարդարված է սպիտակ վարդերով, ուր, ըստ քրոջ խոսքի, ներկայումս պահվում են սրբի մարմնի մասունքները, որոնք հավաքվել են արտաշիրիմման ընթացքում, երբ երանացման գործընթացքի համար այն պահանջել էր Հովհաննես Պողոս Բ-ն,1 992 թ.: Դրանից առաջ մասունքները պահվում են բազիլիկային հարակից գերեզմանոցում, որը Ֆաուստինան էր կառուցել տվել իր ննջեցյալ քույերի համար: Դրա հետեւում, կանաչ մարգագետնում, այժմ 50 խոստովարանների տարածքն է, ուր Պապը լսելու է հինգ երիտասարդների խոստովանանքը երեք լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն:
Քույր Միվիանան ասաց, որ Ֆրանցիսկոս Պապը այնտեղ է ժամանելու պապամոբիլով եւ բազիլիկայում՝ որտեղ հսկայական զանգակատունն է բարձրանում Հովհաննես Պողոս Բ-ի բրոնզյա արձանով՝ Կրակովը օրհնելու պատկերով, ողջունելու է 850 ուխտավորների: Պապը անցնելու է Սուրբ դռնով, որը կառուցվել է ողորմության տարվա առիթով, որի սյուներին պատկերված են ողորմության յոթ մարմնական եւ յոթ հոգեւոր գործերը, որտեղից էլ սկսվում է Ողորմության տարվա համար սահմանված ապաշխարության գործողությունը:
Նախքան, որ Պապը կգնա պատարագ մատուցելու սբ. Հովհաննես Պողոս Բ-ին նվիրված հարակից սրբավայրում, որ կառուցվել է մի քանի տարի առաջ Հովհհանես Պողոսի նախորդ անձնական քարտուղարի եւ նույն այժմյան Կարկովի արքեպիսկոպոս կարդինալ Ջյուիզի ձեռքով, ծրագրաված է այցելություն դեպի փոքրիկ մատուռ, ուր ամեն օր ու գիշեր, բացի այն երկու ժամերից, որոնք հարկավոր են տարածքը մաքրելու համար, տեղի է ունենում Ս. Հաղորդության երկրպագություն: Այն բացվել է լեհ քահանայապետի մահվանից հետո եւ ամեն օր ու ամեն գիշեր հավատացյալների խմբերը՝ այստեղ հավաքված արքեպիսկոպոսական թեմի տարբեր ծխերից, աղոթում են Ամենասուրբ Խորհրդի առաջ:
Այստեղ այժմ հերթափոխություն են սահմանել Համաշխարհային երիտասարդաց օրվա կապակցությամբ Կրակով ժամանած երիտասարդները, ովքեր աղոթքով հանգրվանում են այս վայրը, որ լի է ողորմությամբ: Նրանցից ոմանք գնալու են խոստովանության, քանի որ տարածքում հասանելի քահանա կա, կամ էլ լուսանկարվելու են Հովհաննես Պողոս Բ-ի կամ սբ. Ֆաուստինայի հսկայական նկարների առջեւ: Շատ աղջիկներ դիմում են քույր Միվիանային եւ այլ քույրերի, ովքեր սիրալիր ուղեկցում են նրանց կամ ճանապարհ ցույց տալիս:
«Սա եւս ողորմության գործ անել է, երբ մեկին ժամանակ ես հատկացնում»,-բացատրեց կրոնավորուհին: Սա մի եղանակ է, որով «երիտասարդներն իրենց ընդունված եւ սիրված են զգում, որպեսզի իրենց տներ վերադառնան սիրով եւ ողորմությամբ լի, ճիշտ այնպես, ինչպես սբ. Ֆաուստինան կցանկանար»,- եզրափակեց նա:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...