Radio Mariam | Հռոմի Պապը մի քանի ժամով հանգստանալու է Գյումրիում - Radio Mariam
6286
single,single-post,postid-6286,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Հռոմի Պապը մի քանի ժամով հանգստանալու է Գյումրիում

32-1-8

Մայրապետը, ով Պապին հյուրընկալելու է Հայաստանում, խոսում է նախապատարստություններից, իրենց ծառայություններիրց
Հունիս 23, 2016, Զենիթ, Պապական ճամփորդություն
Գյումրի, Հայաստան — Քույր Արուսյակը հպարտորեն ցույց է տալիս Տիրամայր Հայաստանի կենտրոնի ննջարանային բաժինը. սա այն տեղն է, ուր մի քանի ժամով հանգստանալու է Ֆրանցիսկոս Պապը, Հայաստան այցելության՝ հունիսի 24-26, 2016 թ., երկրորդ օրվա ընթացքում:

«Սա մեր ունեցած լավագույն սենյակն է»,- վստահեցրեց քույրը «Օգնություն Կարիքավոր Եկեղեցուն» համաշխարհային կաթողիկե բարեսիրական կազմակերպության ներկայացուցչին, որը տարիներ ի վեր աջակցում է այդ կենտրոնին:
Հետեւում երեխաների խումբը երգում է հայերենով, նրանք երգչախմբի փորձեր են կատարում՝ Պապը ժամանումին պատրաստվելով: Երեխաները թվով 37-ն են, նրանք ապրում են քույրերի մանկատանը: Պապին արդեն իսկ ծանոթ է նրանց երգեցողությունը՝ 2015թ.-ի ապրիլից, երբ Սուրբ Պետրոսի Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց հայկական ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
ՕԿԵ կազմակերպությունը 1997-ից ի վեր օգնում է քույրերի՝ այս կենտրոնի աշխատանքներին: Նրանց ծառայության մեջ ընդգրկվում է նաեւ ծերերի ցերեկային խնամքի կենտրոնը եւ որբերի ու աղքատ երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը: Անցած տարի ոչ պակաս, քան 890 երեխա մասնակցել է ամառային ճամբարին, այդ թվում՝ 40 սիրացի փախստական երեխաներ:
Քույրերի կենտրոնի վերնահարկում, ուր ապրում են երեխաները, Անահիտը, ով 16 տարեկան է, պատանիներին պահում է իր թեւերի մեջ: Նրա հայրը մահացել է շատ տարիներ առաջ, իսկ մայրը անկարող է նրան պահել: Նա ասում է, որ կենտրոնի պատանի բնակիչները «շատ ուրախ են Պապի գալստյան առիթով, նրանք երկար են սպասել այդ պահին»:
Անարատ Հղության միաբանության քույրերը Հայաստանում յոթն ենք: Նրանք աշխատում են երկրի տարբեր կենտրոններում: ֆրանցիսկոս Պապը՝ Գյումրիի կենտրոնական հրապարակում Սուրբ Պատարգ մատուցելուց հետո, գալու է այս կենտրոն: Գյումրին մեծությամբ երկրորդ քաղաքն է Հայաստանում է, որը դեռեւս կրում է 1988 թվականնի սարսափելի երկրաշարժի հետեւանքները, որին զոհ գնաց ավելի քան 25,000 մարդ:
«Այցելություն առաջին քրիստոնյա երկիր»՝ սա է Պապի՝ Հայաստան այցելության թեման: Ասել Հայաստան, նույնն է, թե ասել քրիստոնյա, եւ սա հայերի հպարտության մեծագույն առիթն է: 301 թվականին Տրդատ Գ արքան առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես Հայաստանի պետական կրոն, այսպիսով դարձնելով այն առաջին ազգը աշխարհում, որը պաշտոնապես ընդունեց Քրիստոնեությունը՝ 12 տարի առաջ, քան Կոտանդիանոս կայսրը այն պաշտոնական կհայտարարեր Հռոմեական կասրությունում:
Այսօր Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն, մինչ հայ կաթողիկեները փոքրամասնություն են կազմում: Սակայն Քույրերի համար, համայնքում տարբերություն չկա առաքելական կամ կաթողկե լինելու հարցում: «Սա մի բան է, որ մենք երբեք չենք հարցնում, որովհետեւ դա մեզ չի մտահոգում, մենք ուզում ենք օգնել մարդկանց հավասարապես»,- վստահեցնում է քույր Արուսյակը:
«Անչափ շնորհակալ ենք ՕԿԵ կազմակերպությանը՝ բազմաթիվ տարիներ օգնություն ցուցաբերելու համար: Մեր գործունեությունը կախված է տարբեր կազմակերպությունների աջակցությունից, իսկ ՕԿԵ –ն մեր լավագույն բարերաներից է»,- բացատրեց քույրը երբ մենք կենտրոնի խոհանոցում էինք: Մի քանի մղոն այն կողմ ուշադրությամբ մեզ էր նայում Ռոզան, 72-ամյա կինը, ով անդադար շոշափում էր վզից կախված խաչը: « Անչափ շնորհակալ եմ այն ամենի համար, որ քույրերն անում են մեզ համար»,- ասաց նա: -Իմ երեք որդիներից եւ ոչ մեկը չի կարող հոգ տանել իմ մասին, որովհետեւ նրանք ապրում են հեռվում, հետեւաբար, ես ունեմ միայն քույրերին»: Ծերերի ցերեկային կենտրոնում քույրերը նրանց ապահովում են երեքանգամյա սննդով, ինչպես նաեւ նրանց տրվում է տաք բաղնիքի հնարավորություն, մի բան, որ նրանք սովորաբար չունեն, որովհետեւ տարածքում շատ տներ տաք ջուր չունեն:
ՕԿԵ կազմակերպության բարեգործության շնորհիվ Անարատ Հղության քույրերը ամառային ճամբարում հնարավորություն են ստեղծել որբ երեխաներին քրիստոնեական ուսմունք դասավանդելու եւ ծերերի ցեկային կենտրոնը պահելու համար՝ մաս կազմելով այն երկրին, որտեղ նրանք ապրում են:

«Օգնություն Կարիքավոր Եկեղեցուն» կազմակերպությունը Սուրբ Աթոռի կողմից առաջնորդվող համաշխարհային կաթողկե բարեգործական ընկերություն է, որը օգնություն է տրամադրում ավելի քան 140 երկրներում տառապող եւ հալածվող Եկեղեցուն: www.churchinneed.org (USA); www.acnuk.org (UK); www.aidtochurch.org (AUS); www.acnireland.org (IRL); www.acn-aed-ca.org (CAN) www.acnmalta.org (Malta)



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...