Radio Mariam | Հովնաթան Հովնաթանյան - Radio Mariam
5441
single,single-post,postid-5441,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Հովնաթան Հովնաթանյան

Հովնաթան Հովնաթանյան118-րդ դարի երկրորդ կեսին երկրի քաղաքականդրությունըշարունակումէ մնալանփոփոխ։ Պարսկական գերիշխանությանպայմաններումարվեստի զարգացմանընպաստող հաստատությունները շարունակում ենմնալվանքերը,որոնք էլ հանդիսանումենգրեթեմիակ պատվիրատուները, բացառությամբմասնավոր դեպքերի, երբ առանձին նկարիչներ բախտ են ունեցել այս կամ այն առևտրականի կամ թագավորիկողմից պատվեր ստանալու։ Ահա թեինչու,կրոնականթեմաներով գործերը գերիշխող են եղել։ Այս գործում անգնահատելիծառայությունենմատուցել Հովնաթանյանները, որոնց անվան հետ է կապված գեղանկարչությանզարգացումը արևելյան Հայաստանում18-րդդարում։Այդ տոհմի երրորդ սերունդը Նաղաշի թոռ, Հակոբի որդի Հովնաթան Հովնաթանյաննէ,որինկոչելեն իրպապի անունով։ Շարունակելով ՆաղաշիևՀակոբի ավանդությունը թեմատիկպատկերի զարգացման ուղղությամբ, Հովնաթանրմիաժամանակ և դիմանկարիբնագավառումէիր տաղանդը դրսևորել,հիմքստեղծելով դիմանկարի ժանրիզարգացման համար։

Հովնաթան Հովնաթանյանիկենսագրական նյութերիբացակայությունըհնարավորություն չիտալիսհետևելունրակյանքիու գործունեությանընթացքին։ Նրա ճակատագիրն էլ նման է եղել հոր, հորեղբոր և պապի ճակատագրին,որոնցմասիննույնպես գրականաղբյուրներումոչինչչի պահպանվել:

Մեկ-երկուփաստաթղթերից հայտնի է, որ նա աշխատել է վրաց թագավորԻրակլիերկրորդիպալատում որպես նկարիչ,ապահրավիրվելէ էջմիածին, պատկերազարդելուտաճարը։

Անշուշտ, թե պալատականնկարիչլինելու,թե՛ էջմիածինհրավիրվելուհանդամանքներըշատ բանեն ասում Հովնաթանի տաղանդիև իր ժամանակիայլնկարիչների համեմատությամբունեցածնրանախամեծարդիրքի մասին։Սակայն,ցավոքսրտի,պետք է ասել,որ պալատիհամարկատարած նրա ստեղծագործությունները, բացառությամբ առանձինդիմանկարների,առայժմ մեզ հայտնի չեն։

Գիտենք միայն, որ նա ծնվել է Շոռոթում։ Պետք էենթադրել,որ լինելով ճանաչված նկարիչներ Նաղաշի թոռը և Հակոբի որդին, սովորել է տեղի դպրոցում,բնականաբար, նկարչականգիտելիքներ է ձեռքբերելհոր և հորեղբորմոտ,պատանեկան տարիներիցտեսնելով,սովորելովայնամենը, ինչ պետքէ եղել նկարչին որպես նախագիտելիք։ Հովնաթանի մասնակցությունը հոր աշխատանքներինկարողէրտեղիունենալ ոչ շուտ,քան,երբնա14-15տարեկան էր. ուրեմն կարելի է եզրակացնել, որ նա առաջին անգամ հոր հետ աշխատել է 1739 թվականին, երբհայրըծաղկազարդում էր էջմիածնիտաճարը,այնուհետև 1750 թվականին՝ Ղազարապատի հյուրատունը։ Իսկ թե դրանից հետո,մինչև 1780 թվականը,ինչկերպէընթացելնրա գեղարվեստականգործունեությունը,առայժմ ոչինչ հայտնի չէ ոչ գրական նյութերով,ոչ բնագիրստեղծագործություններով։Առաջինգրավորտեղեկությունընրա գործունեությանմասին վերաբերում է 1784 թվականին, երբ նա արդեն վաթսուն տարեկան էր և ուներ մեծ նկարչի համբավ։ Այդ տեղեկությունը հաղորդված է Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի նամակով՝ ուղղված Հովնաթանին. երբ վերջինս պաշտոնավարում էր վրաց թաղավոր Իրակլի երկրորդի մոտ և որով առաջարկվում էր նրան էջմիածին գալ, տաճարում սկսած պատկերազարդումներն ավարտելու։ Նամակում Հովնաթանին տված «լիաշնորհ», «հանճարեղ» որակավորումներն ապացույց են այն համբավի, որն ուներ նկարիչը էջմիածնում, և վրաց թագավորի պալատում։ Եթե հիշենք այն փաստը, որ Հովնաթանի հետ միասին Իրակլիի պալատն էր հրավիրվել և հանճարեղ Սայաթ-Նովան որպես երգիչ, ապա պարզ կլինի վրաց թագավորի բարեկամական վերաբերմունքրդեպիհայ ժողովուրդը։

Տրամաբանական է, որ Հովնաթանը պալատում զբաղվել է նույնպիսի աշխատանքով, ինչպես իր պապը՝ Նաղաշը Վախթանդ վեցերորդի պալատում, այն է՝ պալատի ձևավորումով և ամենից ավելի՝ դիմանկարով։ Եթե առայժմ հնարավոր չի եղել հայտնաբերել Հովնաթանի վրձինին վերաբերող զարդանկարի կամ որմնանկարի որևէ նմուշ, որպիսիք կարող են լինել վրացական պալատներում կամ եկեղեցիներում, ապա ղրանց փոխարինում է դիմանկարը, որպիսի նմուշներ պահպանվում են Վրաստանի Արվեստի թանգարանում։ Պետք է ասել, որ հիշյալ թանգարանում պահվող 18-19-րդ դարերի մի շարք աշխատանքներ, որոնք վերադրվում են անհայտ նկարիչների, մեր կարծիքով հայտնի են և պատկանում են Հովնաթանյանների տոհմի ներկայացուցիչների վրձնին։ Մասնավորապես Հովնաթան Հովնաթանյանին է պատկանում Իրակլի երկրորդի կին «Դարեջանի դիմանկարը», դատելով ոճից, դա տեղական նկարչի ձեռքի գործ է և հեռու է եվրոպական կամ ռուսական 18-րդ.ղարի արվեստի ազդեցությունից։ Թագուհին պատկերված է դիմահայաց դիրքովնստած։ Հագած է 18-րդ դարի վրացական ազնվական դասի տոնական զգեստ՝ թանկարժեք, կանաչ գույնի, ծաղկավոր, կիսաբաց կրծքով թեթև վերնազգեստ, մեջքին ծաղկավոր գոտի, ուսերին հարուստ սամույր, գլխին թանկարժեք քարերով զարդարված թասակ, որից իջնում է նուրբ թաւիանցիկ շղարշ, գրկելով վիզը, թափվելով ուսերին։ Վզից կախված է վարդազարդերով և թանկագին քարերով դրվագված ոսկյա շղթան, որն իջնում է մինչև գոտկատեղը։ Թագուհին փայլում է վրացական պալատի տիկնոջն արժանավայել շուքով։Չնայած մեծ ուշադրություն Է նվիրված պճնասեր թագուհու արտաքինին, դրանցով մեկտեղ, նկարիչն առաջնությունը տվել է կերպարի կոնկրետ անհատականությանը և նրաներքնաշխարհի դրսևորմանը։

Թագուհու դիրքը հանդիսավոր Է և պատշաճ իր կոչմանը, նա նստած Է մի փոքր ձգված դիրքով, արմունկները հենել Է բազկաթոռին, նրա դեմքը խաղաղ է, բայց այդ հանդարտության մեջ նկատվում է արևելքի թագուհիներին հատուկ ցուցամոլություն:

Դիմանկարը կատարված է կերպարին հարազատ մնալու, նմանողությունը պահպանելու, ձգտումով, անկեղծությամբ ու անմիջականությամբ, որպիսի հատկություն բնորոշ է Հովնաթան յանների ամբողջ տոհմի ստեղծագործությանը։

Համաձայն լինելով Ամիրանաշվիլու հետ այն հարցում, որ Դարեջանի և ճավճավաձե ամուսինների դիմանկարների միջև ընդհանուր նմանություն կա, կարելի է ենթադրել, որ դրանք էլ կարող է նկարած լինել Իրակլիի պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը, քանի որ նրա գեղարվեստական գործունեությունը չէր սահմանափակվում միայն պալատի անձանցդիմանկարները պատկերելով։

Ինչպեսասվեց,1780 թվականին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդող ՂուկասԱ Կարնեցի կաթողիկոսը տեսնելով էջմիածնի տաճարի ոչ այնքան բարվոք վիճակը, որոշում է այն հիմնովին վերանորոգել տալ և ծաղկազարդել։

ժամանակակիցը գրում է , որ հրավիրել են.,,…հույժ անվանի,գեղեցկանկարևքաջավարժ, շնորհալի պատկերահան և ծաղկարար Շոռոթեցի վարպետՀովնաթանՀովնաթանյանին, որը բնակվում էրԹիֆլիսում,խնդրելով վրաց մեծավորարքաՀերակլին, բերինիրաշակերտներովհանդերձ Սուրբ Աթոռ,ընդունեցինհայրականսիրով, մեծ պատվով,լիաձեռնառատությամբռոճիկնշանակելով,,։

Հովնաթանը հրավերն րնդունում է և թույլատվություն ստանալով, 1783 թվականին իր աշակերտների հետ ժամանում է էջմիածին։ Ըստ կաթողիկոսական Դիվանի նկարագրության, Ղուկաս կաթողիկոսը, ձեռնարկելովհիմնովինվերանորոգել տաճարիներսը,քանդելէտալիսպատերի ամբողջ ծեփը՝ սկսած գմբեթամեջ կենտրոնից մինչև հատակը,խորաններովևբեմով հանդերձ, նույնիսկ հետք չթողնելով հին ծաղկանկարներից, ֊որոնք նկարվածէին Հովնաթանի նախորդների՝ՆաղաշիևՀակոբի ձեռքով:

Միայնմիքանիհինորմնանկարներ են փրկվում,որոնքտեղահանվումենև պահվում թանգարանում:

Ինչպես ցույցէտալիս ընթացքը, աշխատանքիծավալն այնքան մեծ է լինում, որ Հովնաթանըչիկարողանումմեկ տարում ավարտելգործը,Դիվանիգրությունը հաստատում է, որտաճարի նկարազարդման վրա Հովնաթանըիրաշակերտների հետ աշխատում է հինգից վեց ամիս։

Ղուկաս կաթողիկոսը հաջորդ տարում՝ 1784 թվականին, նորից նամակ է հղում Թիֆլիս՝ Հովնաթանին, առաջարկելով շարունակելու անավարտ աշխատանքը:

Մոտավոր պատկերացում ունենալու համար  նրա կատարած զարդանկարների մասին, կարելի է ծանոթանալ պահպանված այն զարդերի հատվածներով, որոնք գտնվում են գմբեթի թմբուկի ներքևում, առաջին և երկրորդ դասերն իրար բաժանող կամարների վրա:

Պահպանված մի քանի հատվածներից երևում է, որ զարդանկարի առարկան բույսնէ՝ծաղիկներ, տերևներ, նոճիներ։

Բուսական այդ զարդերի տարրերն, իրենց ներքին կառուցվածքով, նման են հայկական գորգերում ներհյուսված, գերեզմանաքարերի վրա փորագրված, ճարտարապետության ու մանրանկարչության մեջ օգտագործված զարդարվեստի նմուշներին։

Հաշվի առնելով ոճական նույնությունները նրան կարելի վերագրել ևս մի քանի թեմատիկ պատկերներ՝ ,,Գրիգոր Լուսավորչի ճգնությունը Սեպուհ լեռան վրա, «Լուսավորչի մահը», ինչպես նաև առանձին սրբերի ու հոգևորականների պատկերներ։«Ննջումն Աստվածածնի,, պատկերն ըստ երևույթին, Հովնաթանի ավելի վաղ գործերից է:

Պատկերի թեման ավետարանի առավել դրամատիկական-հուզական դեպքերից մեկն է և ծառայել է որպես հավատացյալների զգացմունքների վրա ներգործելու միջոց:Պատկերում զուգորդված են արևելցու անկեղծությունն ու եվրոպականվերածնությանարվեստի արտաքին փայլր։

Եթե պատկերր դիտենք բծախնդրորեն, կտեսնենք կեցվածքների միանմանություն, դեմքերի կրկնվող երեք քառորդ դիրք, աչքերի միատեսակ շեղակի նայվածք, դիմագծերի միօրինակ արտահայտություն: Բնական է, որ Ասավածածնի մահը եկեղեցու կողմից չէր կարող դիտվել որպես սովորական սրբի մահ:

Նրան մի կողմից շրջապատել են Քրիստոսը, որը տրտմորեն խաչակնքում է մորը,հրեշտակներ, կանայք, առաքյալներ, մարգարեներ, որոնք թեպետ չեն արտասվում, չեն ողբում, բայց նրանց վիճակը և ակնապիշ հայացքները արտահայտում են տրտմություն ու վիշտ։Հովնաթանն այս նկարում ձգտել է ստեղծել հուզմունքի ու խոր վշտի տրամադրություն:

«Մոգերի երկրպագությունը» ավետարանի ամենալայն ճանաչում գտած թեմաներից մեկն է, ամենաբազմազան ձևերով շարադրված եվրոպական գեղանկարչության մեջ:

Նկարիչները մեծ մասամբ տիպարներ են ընտրել իրենց ժամանակի մարդկանցից, իրենց ժամանակի միջավայրում։

Հովնաթանի տիպարները նույնպես արևելյան են, իսկ հովիվների ու հրեշտակների տիպարները՝ նույնիսկ հայկական։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում բացօթյա պայմաններում։ Հովնաթանը այս դեպքում ևս կիրաոել է դասական արվեստի պատկերի կառուցման համաչափության կանոնը, կենտրոնում տեղավորելով Մարիամին մանկան հետ, որին երկրպագելու և ընծաներ մատուցելու են եկել մոգերը և հովիվները։

«Երկրպագություն»նկարումբավական է եղելՄարիամի մի փոքր թեքվածգլխի և խոնարհած աչքերի միջոցով ցույց տալ նրա հոգու խաղաղ վիճակըև պարկեշտությունը; Քրիստոսիձեռքըհամբուրողմոգի ազնիվ դեմքը,ծնկաչոք,խոնարհված դրությունը վկայումէնրաջերմեռանդ բարեպաշտությանմասին։

Դասական արվեստին հատուկ գեղարվեստական ընդհանրացումներով ավարտված այս նկարը Հովնաթանի ստեղծագործություններիմեջլավագույններիցմեկն է:

Եկեղեցու գաղափարների քարոզչությունը իր մարմնավորումը գտել է «Աստվածամայրր Գրիգոր Լուսավորչի և Ստեփանոս նախավկայի հետ» ու «Քրիս֊տոսր Մարիամի և Հովհաննես Մկրտչի հետ» մեծադիր պատկերներում:Ամենայն հավանականությամբ, սրանց թեմաները թելադրել է կաթողիկոսը, ամրապնդելու համար հավատացյալների մեջ Տիրամոր ու Քրիստոսի աստվածային կոչման գիտակցությունը, ներշնչելու նրանց հանդեպ հավատի, պատկառանքի, սիրո զգացմունք:,

Իրտոհմիռեալիստական համոզմունքին հավատարիմ՝ նկարիչըչիձգտել աստվա֊ծամորկերպարինտալմիստիկական նկարագիր, այլնրան մարմնավորել է մարդկային հատկություններով։

Մյուս խումբ պատկերները ներկայացնում են մարգարեների, պատկերված են ամբողջ հասակով կանգնած, յուրաքանչյուրի ձեռքքին որևէ նշանակ՝ գիրք, սղոց, հոգևորականի զգեստով՝ ներշնչանքի մեջ, ճգնակյաց մարդուվիճակում։

Մյուս խումբ նկարները ներկայացնում են ականավոր հոգևորական գործիչների պատկերներ՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Ոսկեբերան,Օհան Օձնեցի, Դավիթ Անհաղթ,ԳրիգորԱստվածաբան և ուրիշներ։

Ըստ ժամանակի ըմբռնման, նա նրանց կերպարների մեջ առաջին հերթին տեսել է հոգևորականի, շատ դեպքերում աստվածային ներշնչանքի վերագրելով նրանց ստեղծագործական ընդվզումները։ Այդ շրջանում Հովնաթանը ստեղծել է Ղուկաս կաթողիկոսի դիմանկարը:

Բնագիրը մնում է անհայտ, բայց վերարտդրությունր տպագրված է Գյուտ ավագ քահանա Աղան յանի ,,Դիվան հայոց պատմության,, գրքում։

Կասկածից վեր է, որ դիմանկարը կատարվել է կաթողիկոսի կենդանության օրով, բնականից։ Կաթողիկոսը պատկերված է կիսադեմ, վեղարով։ Նրա դեմքը խաղաղ է, պատկառելի։ Կենդանի մարդու տպավորությունն այնքան ակնառու է, որ կասկած չի մնում նմանողության մասին։ Հովնաթանի գործերի թիվը այսքւսնով չի ավարտվում։

Ըստ գրական հաղորդումների, Հովնաթանի ժամանակ էջմիածնի տաճարում եղել է հարյուր քսան նկար։ Պետք է ենթադրել, որ դրանց նույնն է վիճակվել, ինչ որ Նաղաշի, Հակոբի, Լեհացու պատկերներին։ Եղած գործերը սակայն, բավական են ընդհանուր պատկերացում ունենալու համար նրա մասին։ Նրա գործի շարունակողները եղան նրա որդին ու թոռները, շարունակելով այդ դպրոցի ավանդությունր։

էջմիածնում պատվերն ավարտելուց հետո Հովնաթանը վերադառնում է Թիֆլիս, Իրակլիի պալատը, նրա հետագա կյանքը մնումէառայժմ անհայտ։

Կարելի է ասել, որ Հովնաթանր, թեմատիկ պատկերի զարգացման գործում, իր տոհմիներկայացուցիչներիմեջ հանդիսացավ Նաղաշի ամենաարժանավոր հաջորդը, հաջողությամբ շարունակելով նրա գեղարվեստական ավանդությունները։ Միաժամա¬նակ, Նաղաշից հետո, պահպանեց մոնումենտալ գեղանկարչության սկզբունքները, արժանի բարձրության վրա պահեց գեղարվեստական արտահայտչական միջոցները։ Որոշ գործերով ավելի կատարելության հասցրեց իր տոհմի գեղանկարչական կուլտուրան, նախապայմաններ ստեղծեց դիմանկարի ժանրի զարգացման համար, որի իրականացումը տեսնելու ենք իր հաջորդների, մասնավորապես Հակոբի ստեղծագործության մեջ։



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...