Radio Mariam | Հնազանդվիր և ուրախություն տուր մարդկանց - Radio Mariam
8230
single,single-post,postid-8230,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Հնազանդվիր և ուրախություն տուր մարդկանց

audience2-1-740x493

Անսահման սեր: Ֆրանցիսկոս Պապը այս թեման արծարծեց այսօր առավոտյան քարոզի ժամանակ,  Սանտա Մարթա մատուռում: “Ինչպես Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի”,- հայտարարեց Պապը՝ մեջբերելով օրվա ավետարանական հատվածը (Հովհ. 15,9-11) :

«Քրիստոնեայի գործելաոճի հիմքը  անկասկած   10 պատվիրաններն են,     իսկ  հետո  նաև այն ամենը,  ինչ Հիսուս սովորեցրեց»,- հաստատեց Ֆրանցիսկոս Պապը, հիշեցնելով, որ կան նաև §այլ սերեր¦, այսինքն՝  նրանք, որոնք աշխարհն է  մեզ առաջարկում, օրինակ՝   դրամի սերը, ունայնության սերը, հպարտության սերը, իշխանության սերը, և այլն: Սակայն այս սերերը ո՛չ Հիսուսի եւ ո՛չ էլ Հոր սիրո նման են, ավելին, սրանք մեզ հեռացնում են  Հիսուսի սիրուց, զգուշացրեց Քահանայապետը:

-Իհարկե, կան սիրելու այլ չափանիշներ,- բացատրեց Քահանայապետը: Կիսատ սիրելը  սիրել չէ: Մի բան է բարին կամենալը, մեկ այլ բան է սիրելը,- ասաց նա՝ ընդգծելով, որ սիրո միակ չափը  առանց չափի սիրելն է, և հետեւաբար՝ առանց § գաղջ ու շահախնդիր սիրո: Հիսուսի ցույց տված սիրո ճանապարհով ընթացող մարդը տարբերվում է  ուրախության իր  որակով,-շարունակեց  Պապը, ով հիշեցրեց նաեւ,  որ   սերն ու  ուրախությունը   պարգեւներ են:

Իր մտածականի վերջում Պապը անեկդոտ պատմեց  մի վարդապետի մասին, ով եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո գնում  է իր հորը այցելության: Նորությունը    հայտնելուց հետո հայրը նրան ասում է. “Հնազանդվի՛ր և ուրախությո՛ւն տուր մարդկանց”:

“Այդ մարդը այսպես էր հասկացել. հնազանդվիր Հոր սիրուն՝ առանց այլ սերերի, հնազանդվիր այդ պարգեւին,  ապա այդ ուրախությունը տուր մարդկանց”,- ասաց Պապը, որն էլ հորդորեց բոլոր մկրտվածներին՝ աշխարհականներին, քահանաներին,  կրոնավորներին, եպիսկոպոսներին: “Քրիստոնեական մեր առաքելությունը մարդկանց ուրախություն պարգևելն է”,- ասաց Պապը իր քարոզի վերջում:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...