Radio Mariam | Հակոբ Հովնաթանյան Կրտսեր - Radio Mariam
5327
single,single-post,postid-5327,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Հակոբ Հովնաթանյան Կրտսեր

1533_b

,,Բոլոր մեծ նկարիչները թե գծանկարը, թե գույնը օգտագործել են իրենց հակումներին համապատասխան և դա նրանց երկերին հաղորդել է այն բարձրագույն հատկությունը, որը չի կարելի սովորեցնել. դա ձևի ու գույնի պոեզիան է։ Սրան են հանգում բոլոր գեղանկարչական դպրոցների բոլոր մեծ վարպետները,,։

Այսպես է գրել բարձր գեղանկարչության մասին, ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան, որի խոսքը շատ հարմար է հայ կերպարվեստի բացառիկ դեմքերից մեկի՝ Հակոբ Հովնաթանյանի արվեստը բնութագրելու համար:

Իբրև, գեղանկարիչ և դիմանկարի վարպետ Հակոբ Հովնաթանյանը, իրոք, բացառիկ երևույթ է ոչ միայն ազգային, այլև, կերպարվեստի պատմության մեջ,  րնդհանրապես: Նրա փոքրաչափ դիմանկարները, որոնք օժտված  են գունագծային անօրինակ հմայքով, կարող են ամեն մի թանգարանի զարդը դառնալ:

Նկարչի կենսագրական տվալները, ինչպես իրեն նախորդող մյուս վարպետներինը,  շատ սուղ են: Ծնվել է Թիֆլիսում, կովկասյան բազմազգ մի քաղաքում, որր 18-րդ դարում դարձավ հայ մշակույթի խոշոր կենտրոն: Պատկերել Է իր ժամանակակիցներին, հիմնականում ունևոր խավի մարդկանց։

,,Ում դիմանկար էր պետք, վազում էր Հովնաթանովի մոտ և նա միշտ հաջողությամբ բավարարում էր բոլորի պահանջները,, նկարչի մասին գրել է պետերբուրգյան ,,Իլյուստրացիա,, ամսագիրը՝  1845 թվականին:

Զարմանալի չէ, որ երբ Թիֆլիսում հայտնվում է լուսանկարչությունը, Հովնաթանյանր հետզհետե մոռացության է տրվում: 1860-ական թվականների վերջերին նկարիչը մեկնում է Պարսկաստան, ուր շարունակում է աշխատել մինչև իր կյանքի ավարտը:

Արվեստասեր հասարակայնությանը հայտնի նրա միակ լուսանկարը, գտնվել է  ընդամենը 40 տարի առաջ, նկարչի գործունեության պարսկական շրջանը ուսումնասիրելու նպատակով արվեստաբան Մանյա Ղազարյանի Թեհրան ուղևորվելու ընթացքում։

Հակոբ Հովնաթանյանի  գործերը, ինչպես իր նախորդներինը,  մասամբ անստորագիր են և անթվագիր։

1829-ին, արդեն որոշ դիմանկարների հեղինակ, նա դիմում է ներկայացնում ընդունվելու Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, սակայն տարիքր մեծ լինելու պատճառով մերժում է ստանում: Եթե պայմանականորեն ընդունենք, որ Հովնաթանյանը 1830-ից սկսած, տարին գոնե տասը դիմանկարի պատվեր է կատարել, ուրեմն ստեղծած պիտի լիներ առնվազն հինգ հարյուր գործ։ Մինչդեռ այսօր հայտնի է հինգ տասնյակ դիմանկար։

,,Թիֆլիսյան Ռաֆայելի,, հռչակ ձեռք բերած Հովնաթանյանի արվեստը վերածնունդ ապրեց խորհրդային օրերում: Հայտնաբերված գործերր հանգրվան գտան Հայաստանի ազգային պատկերասրահում և Վրացական արվեստի պետական թանգարանում: Որոշ դիմանկարներ էլ պահվում են անհատական հավաքածուներում:

Արվեստագետի ու նրա հերոսների կյանքը անհայտ լինելու պարագան առավել խորհրդավոր են դարձնում կառուցվածքային առանձնահատկությամբ իրար այնքան մոտ Հովնաթանյանական դիմանկարները։ Նրա գործերին հատուկ են մի քանի նույնություններ՝ կանայք հիմնականում պատկերված են բազկաթոռին նստած, տղամարդիկ՝ մեկ ձեռքը գոտկատեղին, պատանիները՝ գիրք բռնած:

Հովնաթանյանի գործերը ուշադիր դիտելիս թվում է, թե պատվերի կատարումը՝ մարդու դեմքն ու արդուզարդը նման նկարելու խնդիրը, ամեն անգամ երջանիկ առիթ է ընձեռում նկարչին՝ իրեն զգալու տարերքի մեջ, դրսևորելու իր վերաբերմունքը նյութական աշխարհի իրերի նկատմամբ, ներկայացնել այն ոսկերչական նրբությամբ մշակված, բանաստեղծականացված:

Արվեստագետին հետաքրքրում է ոչ այնքան մարդու հոգեբանական գծերը, որքան ինքը՝ մարդը: Նա միշտ ուշադրության կենտրոնում է պահում նրանց դեմքերն ու ձեռքերը ու առանձնապես՝ աչքերը:

Այն, ինչին հպվում է հպվում է Հովնաթանյանի վրձինը, պետք է գույնով ու ձևով հնչի մաքուր, նրբագեղ, դառնա ներքին տեսողության արտահայտություն, դառնա գեղանկարչական գոհար։ Այսպիսին է Հովնաթանյանի ստեղծագործական հավատամքը:

Անվանի արվեստաբան Մանյա Ղազարյանը ժամանակին խորությամբ զբաղվել է նկարիչ Հակոբ Հովնաթանյանի գործերի հայտնաբերմամբ ու մեկնաբանմամբ: Նկարչի մասին, գրավոր աղբյուրները բավականին սուղ են։ Արվեստաբանը մեջբերում է դրանցից մեկը, որը կրում է ,,Ի՛նչ է կատարվում Թիֆլիսում,, խորագիրը: Դա նկարչի կենդանության օրոք գրված միակ հոդվածն է, որտեղ բնորոշվում է Հակոբ Հովնաթանյանի դերը  Թիֆլիսի գեղարվեստական կյանքում: Այդ հոդվածում նշվում Է նաև, որ նա նկարել Է Կովկասի փոխարքա Գոլովինի դիմանկարը: Հայտնի է, որ 1840 թվականին Գոլովինի գեղանկարչական դիմանկարը Հակոբ Հովնաթանյանն ուղարկել Է Պետերբուրգ և Գեղարվեստների ակադեմիայի կողմից արժանացել «դասական նկարչի» կոչման:

Գոլովինի մեկ այլ դիմանկարի հանդիպում ենք Մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի նշանավոր հավաքածուում, որն իր ոճական բոլոր առանձնահատկություններով կապվում Է նկարչի մյուս դիմանկարների հետ։ Հայտնի Է, որ Գոլովինի վերոհիշյալ դիմանկարից պատրաստվել Է վիմագիր աշխատանք և ուղարկվել Թեհրանի ու Թավրիզի ռուսական միսիաներին՝ այնտեղ վաճառելու նպատակով: Մինչ այժմ անհայտ Էր այդ վիմագիր դիմանկարի տեղը, սակայն նման նկարներին նվիրված հետաքրքիր աշխատություններից մեկում նշված Է նաև Հակոբ Հովնաթանյանի այդ աշխատանքի վիմագրության մասին, որը քարի վրա փորագրել Է Կոնստանդին Ուլրիխը, իսկ Վորոնցովի չորս դիմանկարներն ու գեներալ Զասի ղիմանկարը քարի վրա էր փոխադրել նկարչի եղբայրը՝ Աղաթոնը: Այն տպագրվել Է Պետերբուրգում, նշանավոր Պոլի արվեստանոցում: Գնալով Ադերյոլկովի վիմագիր դիմանկարների հավաքածուի հետքերով, Հակոբ Հովնա֊թանյանի աշխատանքի մեկ օրինակ հնարավոր է եղել գտնել Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի գրավյուրայի բաժնում:

Գոլովինը պատկերված Է Թիֆլիսի հազիվ ընդգծվող բնանկարի ֆոնի վրա, հանդիսավոր համազգեստով։ Չինական սպիտակ թղթի վրա հետաքրքիր լուծված է դիմանկարի կառուցման հովնաթանյանական արտահայտիչ ուրվագիծր։ Սակայն, գեղանկարչական աշխատանքին բնորոշ փափկությունր, դեմքի որոշակի արտահայտությունը, այն ամենը, ինչ որ Հակոբ Հովնաթանանի դիմանկարներին տալիս է լիրիկական հնչողականություն և հեռու պահում իր ժամանակի մոդայիկ հանդիսավոր դիմանկարներից, վիմագրության մեջ կորել է  և բավական հեռացել բնագրից։

Բյուզանդիայի անկումից հետո, 15-րդ դարում, Հայաստանը բաժանվում է Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ու հայ ժողովրդի համար սկսում է պատմական ծանր ու երկարատև մի շրջան: Մոխիրների ներքին շերտերում երկար ժամանակ չհանգչող կրակի նման հայ ժողովուրդը պահպանեց ստեղծագործելու իր հավատը, իր հոգևոր արժեքները  և նոր  ժամանակներ  հասցրեց արվեստի առողջ, չխաթարված ավանդներ։

Նկարչության մարզում անգնահատելի դեր ունեցավ Հովնաթանյանների տաղանդավոր սերունդը։ Բանաստեղծ ու նկարիչ՝  էջմիածնի մայր տաճարի որմնանկարների հեղինակ Նաղաշ Հովնաթանյանից սկսած, այդ սերունդը երկու դար արվեստագետներ տվեց հայ մշակույթին, Հակոբը Հովնաթանյանների սերնդի վերջին ներկայացուցիչն է, Նաղաշի թոռան թոռը։ Նա նկարել սովորեց հորից,  եկեղեցական նկարիչ Մկրրտումից:

Նրա մուտքը ստեղծագործական կյանք համընկավ պատմական  նշանակալից մի իրադրության հետ։ Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ, որը նպաստեց ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։

Հայ գրականությունն ու արվեստը դուրս եկան զարգացման նոր ուղի, որը հատկանշվում է եվրոպական և ռուսական արվեստների հետ սերտ մերձեցմամբ։

Հովնաթանյանը այգ պրոցեսից դուրս մնաց, թեև նմանության որոշակի եզրեր կարելի է տեսնել նրա ստեղծագործության և եվրոպական կամ ռուսական նկարչութեան միջև։ Նրա դիմանկարներր երբեմն Հիչեցնում են  Գոյային, երբեմն Կիպրենսկուն: Բայց հիշեցնում են միայն։

Արվեստաբան Շահեն Խաչատրյանը չի ժխտում, որ Հովնաթանյանը կարող է տեսած լինել դիմանկարչական արվեստի դասական նմուշներ: Սակայն առանց սեփական արմատների ու սեփական կարողության թվում է անհնարին էր հասնել այնպիսի ինքնատիպ կատարելության, ինչպիսին նրա գեղանկարչությւնն է։

Հովնաթանյանի ստեղծագործական մտածելակերպի ու գեղանկարչական լեզվի գլխավոր ակունքր միջնադարյան հայկական գեղանկարչության ու ժողովրդական արվեստի ավանդներ են: Հովնաթանյանը բարձրացրեց ազգային նկարչությունր, դառնալով հայ կերպարվեստի հին շրջանի վերջին ու նոր շրջանի առաջին նկարիչը:

Ի տարբերութուն իր նախնիների, Հովնաթանյանր աշխատել է յուղաներկով, սակայն պահպանել է գույնի մաքուր,  հնչեղ հատկանիշր: Սա Հովնաթանյանի գունային մտածողության հիմքն է, գլխավոր խնդիրը:

Ծավալի զգացողություն առաջացնող նրբին, երբեմն հազիվ նկատելի երանգները, ինչպես և արդուզարդի ճոխությունը չեն խանգարում նկարչի հետապնդած խնդրին։

Հովնաթանյանի դիմանկարներում գույնի դերր առաջնային է: Չնայած իր դեկորատիվ հնչողությանը այն օգնում է բացահայտելու բնորդի ներաշխարհը, մի բան, որն արևմտաեվրոպական արվեստում արդեն հաղթանակած ռոմանտիկական գեղանկարչության սկզբունքներից մեկի յուրովի դրսևորումն է։ Նատալիա Թևումյանի դիմանկարում,  օրինակ, մուգ կանաչի, սպիտակի, վարդագույնի ու նրբագեղ գծանկարի ներդաշնակումով նկարիչն ստեղծել է խորապես երաժշտական, պոետիկ մի կերպար։ Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դիմանկարում գեղանկարչական որակի առումով զարմանք հարուցող կարմիրի և մուգ կապույտի համարձակ հակադրությունը կապվում է բնորդի խիստ արտահայտությանր և օգնում «կարդալու» կաթողիկոսի ուժեղ կամային նկարագիրր։ Այս մոտեցումով են լուծված Հովնաթանյանի լավագույն գործերը և հատկապես կանացի դիմանկարներր։

Հովնաթանյանի արվեստի հատկանշական գծերից մեկն էլ մոնումենտալությունն է։ Իր դիմանկարներում, գրեթե անխտիր, նկարիչր հատուկ ուշադրություն է դարձնում մարմնաձևերի եզրագծերին, որոնք պարզեցված են, րնդհանրացված,հասցված զուսպ, ներամփոփ արտահայտչականության։ Կոմպոզիցիաների բրգաձևությունը րնդգծելու նպատակով նկարիչր դիմում է շարժումների պայմանականությանը: Օրինակ, բազկաթոռին նստած նրա հերոսուհիները ասես կիսականգնած են, տղամարդիկ՝ մի ձեռքը մեջքին պահած։ Մի կարևոր առանձնահատկություն ևս. խոսելով Սայաթ-Նովայի երգերի մասին Վալերի Բրյուսովը օգտագործում է ,,միանմանության բազմազանություն,, արտահայտությունը: Այս բնորոշումր կարող է վերաբերել նաև մեր հազարավոր խաչքարերին, մեր տաճարներին, Գրյգոր Նարեկացուն և խոսում է ժողովրդի բանաստեղծական խառնվածքի, նրա աշխարհընկալման մասին։

Հովնաթանյանի դիմանկարներն էլ միանման են, բայց ունեն կոլորիտի զարմանալի բազմազանություն: Նկարիչր նման Է իր բանաստեղծ նախնիներին, նա երգում Է միևնույն երգը՝ մարդու և աշխարհի մասին, բայց ամեն անգամ նորովի:

Սնվելով մայր արվեստի ակունքներից Հակոբ Հովնաթանյանը արարեց ինքնօրինակ մի արվեստ: Նրա անկրկնելի ժառանգությունը հայ գեղանկարչության պատմության ամենագեղեցիկ գագաթներից  է:

Մի առիթով, Շահեն Խաչատրյանի հետ զրույցի ժամանակ, Մարտիրոս Սարյանն ասել է ,,Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան և այն ստեղծվել է  Հակոբ Հովնաթանյանի անմահ վրձնով,,:

1970-ին Փարիզում կազմակերպված «Հայկական արվեստր Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսին մասնակից դարձան նաև Հովնաթանյանի հինգ աշխատանքները: Դրանք դիտվում էին չդադարող հիացմունքով: Արվեստների մայրաքաղաքում հանդիպումը Նաթալիա Թևումյանի դիմանկարի հետ դարձավ հանդիպում ,,Հայկական Ջոկոնդայի հետ,,:

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...