Radio Mariam | Խոնարհությամբ հռչակել Ավետարանը - Radio Mariam
8154
single,single-post,postid-8154,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Խոնարհությամբ հռչակել Ավետարանը

15101502-740x493

Այսօր Պապի քարոզի հիմնական թեման  Մարկոսի ավետարանից էր, որտեղ խոսվում է    մեծագույն հանձնարարության մասին:  Պապն ասաց. «Ավետարանը միշտ քարոզվել է  ճանապարհներին՝ ոչ երբեք նստած, այլ միշտ  ընթացքի մեջ»:

Պապը պնդեց, որ Ավետարանը պետք է քարոզվի խոնարհությամբ, հպարտության փորձությունը հաղթահարելով, իսկ քրիստոնյաները պետք է դուրս գան Բարի Լուրը հռչակելու՝ մնալով այդ  ընթացքի մեջ առանց կանգ առնելու:

Քարոզիչների մասին, ովքեր փնտրում են կյանքի ապահովագրություն

Քարոզիչը, ասում է Ֆրանցիսկոս Պապը,   պետք է միշտ  ընթացքի մեջ լինի   եւ չձգտնի «ապահովության»՝ ապահովություն փնտրելով միայն մի տեղ մնալով:

Քրիստոնյանեերը  կարիքն ունեն  «գնալու  այնտեղ, ուր Հիսուսին չեն ճանաչում կամ որտեղ Հիսուսը հալածվում է,  այլանդակվում է, ճշմարիտ Ավետարանը հռչակելու    համար»:

Դուրս գալ՝ քարոզելու  նպատակով: Այս դուրս  ելնելու մեջ կյանք կա՝ քարոզչի կյանքը, որ սպառվում է:   Նա ապահով չէ, նրա համար չկա կյանքի ապահովություն եւ եթե փնտրում է կյանքի ապահովագրություն,  ապա նա Ավետարանի իսկական    քարոզիչ  չէ. նա դուրս չի գալիս, մնում է տեղում՝ ապահով:

Հետեւաբար, նախ եւ առաջ  պետք է դուրս գալ: Ավետարանը, Հիսուս Քրիստոսին հռչակելը  պետք է միշտ «դուրս բերվի», ընթացքի մեջ լինի՝ ֆիզիկական ընթացք, հոգեւոր ընթացք, տառապանքի ընթացք ունենա:

«Սակայն ո՞րն է այս քարոզչության ձեւը»,-հարցրեց Պապը:

Ապա դիտարկեց, որ  Պետրոս առաքյալը, ով Մարկոսի ուսուցիչն էր, այս ձեւը կատարյալ կերպով նկարագրել է՝ այսինքն, որ Ավետարանը պետք է   քարոզվի խոնարհությամբ, քանի որ Աստծո Որդին իրեն խոնարհեցրեց, իրեն ոչնչացրեց: Պապն ասաց, որ Աստծո ձեւը սա է:

«Ավետարանի հռչակումը ոչ կառնավալ է, ոչ էլ խնջույք:

Խոնարհությամբ եւ աշխարհասիրության փորձությունները հաղթահարելով  է, որ Ավետարանը պիտի քարոզվի:  Պապը զգուշացրեց, որ Ավետարանը հնարավոր չէ  հռչակել «մարդկային ուժով, մագլցելու եւ հառաջանալու մարդկային ոգով»:    Սա չէ Ավետարանի ոգին:

Պատարագին ներկա գտնվողներին Պապն ասաց, թե ինչու է անհրաժեշտ  խոնարհության դրսեւորում ցուցաբերել:

«Սա հարկավոր է հենց նրա համար, որ մենք առաջ ենք տանում խոնարհության հռչակումը՝ փառքի, բայց խոնարհության միջոցով:    Ավետարանի հռչակումը   ենթարկվում է փորձության՝ իշխանության փորձության, հպարտության փորձության, աշխարհասիրության փորձության,  աշխարհասիրության շատ տեսակի փորձությունների, որովհետեւ չենք քարոզում բարեփոխված Ավետարան՝ առանց զորության,   առանց խաչեցյալ եւ հարյալ Քրիստոսի:

Եվ այս իսկ պատճառով  Պապն ասաց, որ  պետք է զգույշ լինենք, շատ զգույշ: «Ձեր թշնամին՝ սատանան  պտտվում է ձեր շուրջ՝  տեսնելու, թե ում հոշոտի: Դիմադրե՛ք նրան, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ՝ իմանալով, որ   ձեր եղբայրներն ու քույրերն   աշխարհում ենթարկվում են միեւնույն տառապանքներին:   Ավետարանի հռչակումը, եթե այն ճշմարիտ է, ենթարկվում է փորձությունների»:

Տերը պիտի մխիթարի 

Եթե քրիստոնյան ասում է, որ քարոզում է Ավետարանը, բայց երբեք փորձությունների չի հանդիպում, նշանակում է իր քարոզը չի մտահոգում սատանային, քանի որ   քարոզում է անօգուտ  բաներ:

Ճշմարիտ քարոզչության մեջ միշտ փորձություն, ինչպես նաեւ հալածանք կա:    Սակայն  Տերը մեր տառապանքների մեջ է, որպեսզի մեզ վերահաստատի, ուժ տա,  որովհետեւ  դա խոստացել է    իր աշակերտներին առաքելության ուղարկելիս:

Տերը այնտեղ է մեզ մխիթարելու, առաջ գնալու զորություն տալու համար, քանի որ    նա գործում է մեզ հետ՝ եթե հավատարիմ ենք Ավետարանի հռչակմանը, եթե դուրս ենք ելնում մեզանից խաչյալ Քրիստոսին քարոզելու  համար եւ եթե սա անում ենք ճշմարիտ խոնարհությամբ:

Վերջում Պապը աղոթեց. « Թող Տերը ավետարանացման ճանապարհը խոնարհությամբ անցելու  շնորհը պարգեւի մեզ՝  մկրտված ժողովրդից ամեն մեկին»:

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...