Radio Mariam | Խաչից ծնված ճշմարիտ հույսը - Radio Mariam
8081
single,single-post,postid-8081,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Խաչից ծնված ճշմարիտ հույսը

unnamed-57-740x493

Անցած կիրակի հիշատակեցինք Քրիստոսի մուտքը Երուսաղեմ՝ աշակերտների եւ ամբոխի տոնական բացականչությունների ուղեկցությամբ: Այս մարդիկ շատ հույս էին կապել Հիսուսի հետ՝ Նրանից սպասելով բազմաթիվ հրաշքներ եւ մեծամեծ նշաններ, զորության դրսեւորում եւ նույնիսկ՝ իրենց երկիրը բռնազավթած թշնամիներից ազատագրում: Ո՞վ էր պատկերացնում, որ կարճ ժամանակ անց Հիսուսը պիտի ստորցվեր, դատապարտվեր եւ խաչվեր: Շուտով այս մարդկանց երկրային հույսերը խորտակվում են խաչի տեսարանի առջեւ: Սակայն մենք հավատում ենք, որ հենց խաչով է մեր հույսը վերածնվում: Երկրային հույսը կործանվում է խաչի առջեւ, բայց նոր հույս է վերարթնանում, որը տեւում է ընդմիշտ: Այս հույսը տարբեր է խորտակվող հույսից՝ արշխարհի հույսից: Բայց ի՞նչ տեսակ հույս է սա: Ի՞նչ հույս է ծնվում խաչից:
Այն, ինչ Հիսուսն ասաց Երուսաղեմ մտնելուց հետո, կարող է օգնել մեզ սա հասկանալ. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, բայց եթե մեռնի, բազում պտուղներ կտա» ( Հովհ. 12,24): Եկե՛ք փորձենք մտածել ցորենի կամ փոքրիկ սերմի մասին, որը հողի մեջ է ընկնում: Եթե այն մնա ինքն իր մեջ փակ, ոչինչ տեղի չի ունենա, իսկ եթե, հակառակը, այն կոտրվի ու բացվի, ապա կյանք կտա հասկին՝ նախ ծիլը, հետո՝ բույսը, որն էլ իր հերթին պտուղ կտա:
Հիսուսն աշխարհին տալիս է նոր հույս եւ դա անում է սերմի նման. Նա իրեն փոքր է դարձնում՝ ինչպես ցորենի հատիկը, Նա թողնում է երկնքի փառքը, գալիս է մեր մեջ, ապա «ընկնում է հողի մեջ »: Բայց սա դեռ վերջը չէր: Պտուղ տալու համար Հիսուսը սիրում է մինչեւ վերջ՝ թողնելով իրեն կոտրվել մահվամբ՝ ինչպես սերմնահատիկն է բացվում հողի մեջ: Փաստորեն իր խոնարհումի վերջնակետը, որը նաեւ սիրո բարձրագույն կետն է, հույսի ծլարձակումն է: Եթե մեկը ձեզ հարցնի.« Ինչպե՞ս է հույսը ծնվում»: «Խաչից»,- կասեք: Նայե՛ք խաչին, նայե՛ք խաչված Քրիստոսին եւ այնտեղից հույս կծագի ձեր մեջ, որը երբեք չի անհետանա, որը կտեւի հավիտենապես: Եվ այս հույսը ծլարձակում է հենց սիրո ուժով, որովհետեւ սերը « մշտապես հույս է տածում, ամեն բանի դիմանում է» (Ա Կոր. 13,7), սերը, որ Աստծո կյանքն է, նորոգում է այն ամենը, ինչի դիպչում է: Այսպիսով, Զատկին Հիսուսը մեր մեղքերը վերցնում է իր վրա, այն փոխակերպում է ներումի, մահը՝ հարության, վախը՝ վստահության: Տե՛ս, թե ինչու է մեր հույսը միշտ վերածնվում խաչից: Տե՛ս թե ինչես Հիսուսի հետ ամեն խավար կարող է լույսի փոխվել եւ ամեն պակասություն՝ նվաճումի, ամեն տեսակի անհուսություն՝ հույսի, բոլորը, այո՛, բոլորը: Հույսը գերազանցում է ամեն ինչի, որովհետեւ ծնվում է Հիսուսի սիրուց, նրա, ով իրենց դարձրեց հողում ցանված սերմի հատիկի նման եւ մահացավ կյանք տալու համար եւ սիրառատ այդ կյանքից հույս ծագեց:
Երբ մենք ընտրում ենք Հիսուսի հույսը, կամաց-կամաց բացահայտում ենք, որ շահում ենք սիրելու ճանապարհը՝ ցորենի հատիկի խոնարհ սերը: Չարը հաղթահարելու եւ աշխարհին հույս տալու այլ ճանապարհ չկա: Սակայն կարող եք ինձ ասել. « Ո՛չ, դա կործանումի տրամաբանություն է»: Կարող է թվալ, որ սա կործանման տրամաբանություն է, որովհետեւ նա, ով սիրում է կորցնում է զորություն: Մտածե՞լ եք այս մասին: Նա, ով սիրում է, կորցնում է ուժը, նա, ով տալիս է, իրեն զրկում է ինչ որ բանից, որովհետեւ սերը պարգեւ է: Իրականում մահացող սերմնահատիկի տրամաբանությունը, որ խոնարհ սիրո տրամաբանությունն է, Աստծո ճանապարհն է եւ միայն այս ուղին է պտուղներ տալիս: Մենք դա տեսնում են նաեւ մեր մեջ. ունենալը մեզ մղում է այլ բաներ ցանկանալուն: Երբ ձեռք եմ բերում ինչ որ բան, անմիջապես ցանկանում եմ ավելի մեծ բան եւ այսպես շարունակ: Արդյունքում երբեք չեմ հագենում: Սարսափելի ծարավ է սա: Որքան ավելի ունենաս, այնքան ավելի կուզենաս: Նա, ով անկուշտ է, երբեք չի կշտանում: Հիսուսն այս մասին հստակ խոսում է. «Նա, ով սիրում է իր կյանքը այն կկորցնի» (Հովհ. 12,25): Դուք անկուշտ եք, դուք ուզում եք շատ բաներ ունենալ, բայց . . . պիտի կորցնեք ամեն ինչ՝ նաեւ ձեր կյանքը: Այսինքն՝ նա, ով սիրում է ինքն իրեն եւ ապրում է իր շահի համար, պիտի փքվի ինքն իր մեջ եւ կործանվի: Փոխարենը նա, ով ընդունում է, հասանելի է եւ Աստծո նման ծառայում է կյանքին, նա հաղթական է՝ փրկում է ինքն իրեն եւ ուրիշներին, դառնում է հույսի սերմ աշխարհի համար: Լավ է ուրիշներին օգնել, ծառայել . . գուցե մենք հոգնենք, բայց կյանքը այսպիսին է եւ սիրտը լցվում է ուրախությամբ ու հույսով: Սա է սերը եւ սրան գումարած հույսը՝ ծառայելը եւ տալը:
Այս ճշմարիտ սերը վստահաբար տրվում է խաչի, զոհաբերության միջոցով, ինչպես Հիսուսի դեպքում: Խաչը պարտադիր ճանապարհ է, բայց նպատակ չէ, այլ միջոց. նպատակը փառքն է՝ ինչպես դա ցույց է տալիս Զատիկը: Եվ այստեղ մեկ այլ գեղեցիկ պատկեր հասնում է մեզ օգնության, որը Հիսուսը թողեց իր աշակերտներին Վերջին Ընթրիքի ժամանակ: Նա ասաց. « Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի հիշում նեղությունը՝ ուրախության պատճառով, որ մանուկը լույս աշխարհ է եկել» (Հովհ. 16,21): Տեսե՛ք, խոսքը կյանք տալու մասին է, ոչ թե կյանքին տիրանալու: Սա այն է, ինչ մայրերն են անուն. նրանք կյանք են տալիս, տառապում են, բայց ուրախ են, երջանիկ, որովհետեւ մեկ այլ կյանք են ծնել: Սա նրանց ուրախություն է պատճառում: Սերը կյանք է տալիս, եթե նունիսկ տալը տխրություն է: Սերը միջոցն է, որ հույս է առաջացնում: Կրկնում եմ՝ սերը միջոց է՝ մեր հույսին զարկ տալու: Եվ մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Ես սիրու՞մ եմ: Սովորե՞լ եմ սիրել: Ամեն օր սովորու՞մ եմ սիրել», – որովհետեւ սերն է առաջ մղում:
Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, այս օրերին՝ սիրո օրերին, եկե՛ք թույլ տանք ինքներս մեզ Հիսուսի խորհրդով պարուրվել՝ ով սերմի նման մահանալով մեզ կյանք է տալիս: Նա մեր հույսի սերմն է: Եկե՛ք նայենք Խաչյալին՝ հույսի աղբյուրին: Կամաց-կամաց հասկանում ենք, որ Հիսուսի հետ հուսալը սովորել է՝ արդեն իսկ բույսը տեսնել սերմի մեջ, Զատիկը՝ խաչի մեջ, կյանքը՝ մահվան մեջ: Կամենում եմ ձեզ տնային պարտականություն տալ: Մեզ համար լավ կլինի կանգնել Խաչի առջեւ ( բոլորդ էլ տանը խաչ ունեք ), նայել Նրան ու ասել. « Քեզ հետ միասին ոչինչ կորած չէ: Քեզ հետ միասին կարող եմ միշտ հուսալ: Դու՛ ես իմ հույսը »: Եկեք այժմ պատկերացնենք խաչը եւ բոլորս միասին, երեք անգամ, ասենք Խաչյալ Հիսուսին. « Դու իմ հույսն ես»:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...