Radio Mariam | Լեոնարդո դա Վինչի մաս 4 - Radio Mariam
5551
single,single-post,postid-5551,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Լեոնարդո դա Վինչի մաս 4

jacondaԱսում են` բարձր վերածննդի խոշորագույն նկարիչ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում… Այս հարցի շուրջ շատ վարկածներ կան: Երկար տարիներ է, ինչ տարբեր ազգերի գիտնականներ վիճում են, սակայն չեն կարողանում ապացուցել` արդյոք հանճարեղ նկարիչը եղել է Հայկական լեռնաշխարհում թե ոչ:

Կան մի քանի փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ դա Վինչին իրոք եղել է Հայաստանում: Սա է վկայում առաջին հերթին նրա “Խորհրդավոր ընթրիքը” որմնանկարը, որի ստեղծումից շուրջ 400 տարի առաջ հայերն արդեն իսկ ունեին նման թեմայով ստեղծագործություն նույնիսկ ստեղծագործություններ:

Կան հայկական երեք նկարներ, որոնցից  առաջինը ստեղծվել է 1038 թ. Վանում, մյուս երկուսը` Կիլիկիայում և Արցախում: Սա վկայում է այն մասին, որ դա Վինչին իր որմնանկարը նկարելիս ազդեցություն է կրել հայկական մանրանկարներից:

Ռիխտերի,  Սարժիգովսկու,  Ֆուգարոյի,  Մակ  Կորտինի  ուսումնասիրությունները  ցույց  են տվել,  որ  15-րդ  դարի  վերջերին  աշխարհահռչակ  գիտնական-գեղանկարիչը  այցելելով  Հայաստան,  թողել է  “Հայկական  նամակներ”  կոչվող  ձեռագրերը,  որոնցից  մեկը  սկսվում է “Գտնվելով  Հայաստանի  այս կողմում” արտահայտությամբ և նկարագրում է Տավրոսյան լեռների ու Եփրատի տեսարանները:

Դա Վինչիի օրագրում` “The Codex Atlanticus” վերնագրի տակ, հայելային անդրադարձումով  գրված են եղել հայոց այբուբենի տառերը: Նույն օրագրում գիտնականները գտել են նաև հայկական եկեղեցու նախագիծ` Բագարանի օրինակով: Լեոնարդո դա Վինչին իր կտավներում օգտագործել է մուգ դեղին, բաց շագանակագույն համադրությունները: Սա արվեստում հայտնի է` “տերա արմենա”: Ըստ հետազոտողների` այս գույնն օգտագործել է միայն նա:

Իսկ ինչու է գույնը ստացել այս անվանումը, քանի որ նկարիչը այն ստացել էր Հայաստանից տարված կավից: Հայաստանում արդեն կառուցում էին եկեղեցիներ, երբ 14-րդ դարում` վերածննդի շրջանում, Իտալիայում տարածվեց գմբեթների այն տիպը, որը նախագծված էր դա Վինչիի օրագրում , այսինքն՝ կենտրոնագմբեթ եկեղեցիներ:

Ճարտարապետ Բրամանտեն դա Վինչիի հետ հանդիպումից հետո սկսում է այնպիսի եկեղեցիներ կառուցել, որոնց տիպերը նկարիչը բերել էր Արևելքից՝ Հայաստանից: Հարց է ծագում. միթե իտալական շքեղ տաճարների մեծ մասն ունեն հայկական ծագում և եթե հայ ճարտարապետները Հայաստանում նման եկեղեցիներ չկառուցեին, Իտալիայում չէին լինի Սուրբ Պետրոսը, Սան Սատիրոն, Սանտա Մարիա դել Ֆիորեն…

Երբ անցած դարի 60-ական թվականներին Հայոց կաթողիկոսի հրավերով Կոստան Զարյանը եկավ  հայրենիք, սփյուռքահայ մեծահամբավ մշակույթի գործիչը  չէր սպասում, որ կհայտնվի կապանքված ու  ազատ խոսքից  զուրկ ու գաղջ միջավայրում: Հիմնավորապես  հանգրվանելով Խորհրդային Հայաստանում, հրաշալիորեն գիտակցում էր իր «ցմահ բանտարկությունը»: Նրա խոսքի ազատությունը ոչ թե սահմանափակված էր, այլ առհասարակ ազատազրկված, ուստի ազգայնական իր գաղափարները, ծրագրերը, որ որոշակիորեն երևում են առաջին շրջանի հրապարակումներում, անցած դարի 60-ականներին ավելի խորը ենթատեքստերում են, գրեթե անտեսանելի կամ, ավելի ճիշտ, գաղտնագրված` հարցազրույցներում  ու «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը»  դասախոսություն-ուսումնասիրության մեջ:

Թեև Երևանում գրողն ապրում էր  ներամփոփ, մերժված և գրեթե մեկուսացած կյանքով, սակայն դասախոսության ընթերցումը, ապա և տպագրումը «Սովետական արվեստ» ամսագրում ճահճացած իրականությունը շարժելու, մշակութային կյանքը բարձրացնելու, արվեստի մասին պաշտոնապես ընդունված սխեմատիկ տեսությունը համակողմանի քննաբանելու, թարմություն մտցնելու փորձ էր: Մյուս կողմից` այն, կարելի է ասել, Զարյան-գեղագետի, Զարյան-մտածողի, Զարյան-գիտնականի` տարիներ ի վեր հետևողականորեն կատարած պրպտումների, հետազոտությունների` գիտական թյուր կամ արդարացիորեն հաստատված թեզերի հանրագումարն է, ուր միանգամայն որոշակի է փաստերի ընդունման կամ հերքման զարյանական մեթոդը: Նախ` նա դրանք թվարկում է, տալիս համառոտ պատմությունը (Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը, դրանց տխրահռչակ «ճամփորդությունը», բովանդակությունը), ենթարկում տրամաբանական վերլուծության, համադրում, հակադրում, կատարում իր եզրակացությունները, զուգահեռում հայտնի գիտնականներ Ռիխտերի, Ստրժիգովսկու տեսակետներին, ապացուցում:

Նկարչի` Կիլիկիա կատարած ճամփորդությունը Զարյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով` Ֆլորանսում հայերի ներկայությամբ, դիրքով, հայկական ճարտարապետական և հոգևոր կենտրոնների գոյությամբ, «Ատլանտյան» օրագրերում «Հայկական նամակների» առկայությամբ, դրանցում պատմաշխարհագրական ճշգրիտ և հավաստի փաստերի շարադրմամբ, «տերրա Արմենիա»-ի` մուգ դեղնագույն կամ բաց շագանակագույն  ներկի հիշատակմամբ ու կիրառմամբ, բայց Կոստան Զարյանի «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» դասախոսությունը կարևորվում է ոչ միայն շոշափված թեմայի ու հարցադրումների յուօրինակությամբ, այլ նաև առանձնանում փիլիսոփայական ընդհանարցումներով ու հոգեբանական ենթատեքստերի նուրբ անցումներով: Նկատի ունենք հենց իրեն` Զարյանին:

Դարերի հեռավորությունից ներկայացնելով ժամանակի մտայնությունն ու հոգեբանության ընդհանուր համապատկերը` նա դիտարկում է նկարչի հոգեվիճակը` մեկնաբանելով անավարտ թողած Սուրբ Հերոնիմոսի պաստառի վերլուծությամբ: Անհունորեն դժբախտ, այլևս անզոր ապրելու զրպարտանքի, խարդավանքի ու նախանձի մթնոլորտում, ճնշված, լքված ու հուսահատ` «ֆաուստյան մտքի տեր» այդ հսկան կամենում էր լոկ «փախչել քաղաքից… գտնել իր ազատությունը»: Այն տպավորությունն է ստեղծվում, թե նկարչի մասին գրելիս գրողն այլաբանում է իրեն` օտար, հալածյալ, չգնահատված ու չհասկացված, սակայն հուժկու կամքի տեր, որ շարունակում է ապրել ու տոկալ, երազել ու իրագործել իր երազները: Բայց, ի տարբերություն Լեոնարդոյի, Զարյանի վերադարձը հայրենիք ժամանակավոր չէր, այլ ընդմիշտ, ուստի և` կրկնակի ցավոտ ու կրկնակի  ողբերգական:

Պատմության խնայած փաստերը ուսումնասիրողներին դրդել են իրար կողքի դնելու այս անունները: Եղել են վստահ հավաստիացումներ, եղել են ոչ պակաս համառ առարկություններ: Այսպես վեճը եկել, հասել է մեր օրերը: Գրող Կոստան Զարյանի նոթերը մի փորձ են հիմնավոր քննության առնելու հարցը: Այս առիթով է ահա, որ մենք կրկին իրար կողքի ենք դնում` Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը:

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են արվեստով, ճանաչում են Լեոնարդո դա Վինչիին, որի  հանճարը ոչ միայն տիրապետում էր XV դարի իտալական վերածննդյան շրջանը, այլ նաև արվեստի և գիտության բոլոր շրջանները:

Նա նման էր հստակ ու զգայուն մի հայելու, որի մեջ արտացոլվում էին կյանքի ամենաբարդ երևույթները: Նրա սուր միտքը` խոր, տրամաբանական, հանդուգն, խուզարկում էր մարդկային մարմնի և հոգու գաղտնիքները: Նա մշտապես լարված հետաքրքրություն էր, բարդ զգայնություն, որ թրթռում էր բոլոր այն ապրումների հետ, որոնք շարժում են մարդկային սիրտը:

Լեոնարդոն իսկապես հանելուկային մարդ է:

Եվ ահա ծագում է մեզ հետաքրքրող հարցը. եղե՞լ է նա Հայաստանում, ինչպես նա մեզ հավատացնում է:

Նախ քննենք ձեռագրերի վիճակը: Լուրջ և ամենայն հավատքի արժանի վկաներ, ինչպես, օրինակ` Արագոնի կարդինալի քարտուղարն է, վկայում է, որ Լեոնարդոյին Կլոում այցելելու ժամանակ նա տեսավ «մի անվերջանալի հատորների թիվ, ամբողջովին գրված ռամիկ լեզվով»: Ինքը` Լեոնարդոն, խոսում էր 120 գրքերից կազմված ձեռագիրների մասին, որոնցից դժբախտաբար մեզ  հասել է միայն կեսը, դա էլ բոլորովին անկատար վիճակում: Գանք ուղղակի այն էջերին, որոնք գտնվում են Ատլանտյան մատյանի մեջ և պարունակում են հռչակավոր «Հայկական նամակները»:

Իր կյանքի այդ շրջանին նա թափառել է  մի տեղից ուրիշ տեղ` միշտ որոնելով մի վայր, մի երկիր, ուր նրան հնարավորություն տրվեր իրագործելու իր բազմաթիվ ծրագիրները: Նա պիտի նախընտրեր մեկնել հեռավոր մի երկիր:

Եվ երբ որոշեց մեկնել մի հեռավոր երկիր, հարց է ծագում, ինչու նա ընտրեց Հայաստանը, Էրմենիա, ինչպե ինքը գրում է: Չ՞է որ այլևս անկախ չէր և Կիլիկյան մասը անցել էր Եգիպտոսին: Եվ սակայն ամբողջ իր գրվածքի մեջ նա միշտ շեշտում է Էրմենիա անունը և անտեսում Եգիպտոսի անունը:

Հարցն այն է (և որ օտար քննադատներն այդ ամբողոջվին անտեսել են), որ հայերը Ֆլորանսում ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում, քան առհասարակ կարծվում է:

Նախ, Ֆլորանսին տիրապետող այն գեղեցիկ բլուրը, որի վրա կանգնած է մի սքանչելի բազիլիկ, և ուր ինքը Լեոնարդոն սիրում էր ժամերով նստել և դիտել բնության երևույթները, կրում էր Սան Մինիատո անունը: Այդ սուրբը հայ էր, որ 250-ին մտցրել էր քրիստոնեությունը Տոսկանիայում մարտիրոսանալով:

Այնտեղ Լեոնարդոն հանդիպում էր եկեղեցու հետևում գտնվող վանքի հայ վարդապետներին, որոնք, ըստ հայր Լուգանոյի, հայեր էին, որոնք պատմում էին ստիպողական կերպով լքած հայրենիքի մասին, նրա դժբախտությունների, բարքերի և գեղեցկությունների մասին և նաև այն պայքարի մասին,որ իրենց ժողովուրդը մղել է հավատքը պաշտպանելու համար: Բացի դրանից, հայերին կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի: Չ՞է որ հայերը Իտալիայում շինել էին մոտ 34 եկեղեցի և վանք և տվել էին այդ երկրին 11 սուրբ: Այո, անկասկած Լեոնարդոն ճանաչում էր հայերին:

Իր ձեռագրում` «Հայկական նամակներ» անվանված հատվածում,  կից լեռնային  տեսարանի գծագրություն է, որ երևի կոչված է լուսաբանելու իր գրվածքը:Էջի աջ կողմում` մի շարք կարճ նախադասություններ «Գրքի բաժանումը» տիտղոսի տակ: Այստեղ հանդիպում ենք նշանակալից մի կետի. Լենարդոն Հայաստանից ստացած ամբողջ տպավորությունները, ապրումները, չարչարանքները մտադիր է վերածելու մի գրքի, որի  մեջ հայ ժողովրդի տանջանքները  պիտի պաստառ ծառայեին մի հսկայական կրոնափիլիսոփայական, գրեթե բիբլիական աշխարհայացքի: Այստեղ նա պիտի բացատրեր հայ ժողովրդի չարչարանքների պատճառները և նաև մեծ պատկերացումներով նկարագրեր նրա ողբերգությունը:

Առհասարակ, նրա տված տեղեկությունները պարզ են ու անմիջական, և կասկած չկա, որ դրանք անձնական փորձառության արդյունք են: «Իմ նամակներիս միջոցով ես ձեզ ծանոթացրել եմ այստեղի անցուդարձերի մասին և հիմա էլ  զգում եմ, որ չպետք է լռությամբ անցնել այն դեպքերը, որ տեղի են ունեցել այս վերջին օրերին»: Նա նկարագրում է այն անել վիճակի մասին, որի մեջ ընկել է տեղական բնակիչների հետ միասին: Վիճակն այնքան հուսահատեցնող է, որ նրանք «նախանձում էին մեռելներին»: Նա գրում է. «Երբեք այն ժամանակներից ի վեր, որ տարրերը կազմել են աշխարհը, նրանց հզորությունը և կատաղությունը այդպիսի ավերներ չէր ցանել»: «Նախ մենք հարձակման և բռնության ենթարկվեցինք զորավոր և կատաղի քամիների կողմից և կարծես դա չէր բավի, ձյունամրրիկներ լցրին հովիտը, քանդեցին քաղաքի մեծ մասը և դեռ ավելի` ջրհեղեղը ծածկեց քաղաքի վարի մասը:  …Եվ վերջապես դրան հաջորդեց մի հսկայական հրդեհ, ոչ միայն քամիների պատճառով, բայց  և նաև մոտ 30 000 սրիկաների պատճառով, որոնք քարուքանդ արին երկիրը և շարունակում են քանդել: Սակավաթիվ վերապրողներ այնպիսի հուսահատական վիճակում են, այնպիսի սարսափի մեջ, որ ինչպես ապշածներ` հազիվ համարձակվում են մեկի հետ խոսել: Ամեն ինչ թողած,  մեկ մեկի կպած ապաստանել են եկեղեցիների ավերակներում… Եվ եթե չլինեին նրանք, որ առաջ մեր թշնամիներն էին, մենք կմեռնեինք անոթությունից»:

Դա ականատեսի ցնցիչ և հուզիչ, միանգամայն ճշմարիտ նկարագրությունն է հայկական ջարդի: Եթե նա իր սեփական աչքերով տեսած չլիներ այդ սարսափները` իբրև հեռավոր-օտարական, երևակայել իսկ չպիտի կարողանար այդ ողբերգությունը: Պարզ և ճշգրիտ այդ նկարագրության ընկերանում են նույնքան ճշգրիտ և ռեալիստական նկարագրություններ: Ուղտեր, որոնց միջոցով բնակիչները անցնում են գետը և երեք հայերի գլուխներ: Եվ նաև ճարտարապետական գծագրություններ:

Դա Վինչիի Կիլիկյան ճամփորդությունը հաստատող ուրիշ բազմաթիվ փաստեր կան: Երբ, օրինակի համար, նա նկարագրում է հեռվից դիտված Կիպրոսը` «Ոսկե Վեներայի այդ աշխարհը» և խոսում է բազմաթիվ նավաբեկությունների մասին, որ տեղի են ունեցել կղզու վտանգավոր ժայռերի մոտ:

Ուրիշ մի կարևոր պարագա. Լեոնարդոն նկարչական գույների մասին խոսելիս, գործ է ածում տերրա Արմենա գույնը, որ մութ դեղնավուն է կամ բաց շագանակագույնը, որ ուրիշներ երբեք չեն գործածած:

Պետք է  ենթադրել, որ  այդ գույնը հայկական հողի գույնն է. Լեոնարդոն ինքն էր Հայաստանից բերել: Հարց է ծագում. ինչո՞ւ է դա Վինչիի Հայաստան կատարած ուղևորության փաստը հերքվում արևմտյան և հատկապես իտալական պատմաբանների կողմից: Գուցե այն պատճառով, որ հերքելով Լեոնարդոյի ուղևորությունը` նրանք փորձում են հերքել նաև նրա վրա  հայկական ճարտարապետության որոշակի ազդեցությունը:

«Իտալիային վիճակված էր,-ասում է հայտնի ավստրիացի պատմաբան Ստրժիգովսկին իր «Քրիստոնեական եկեղեցու ծագումը» գրքում,- Եվրոպային կրկնակի ծանոթացնել արևելաարիական գմբեթին…Վերածնունդին վիճակված էր ընդունել հայկական պարզ գմբեթի էական առավելությունը և երկար ժամանակով նրան տեղ տալ եվրոպական  ճարտարապետության մեջ»: Գոթական ոճով կառուցված ֆլորենտական մայր տաճարը տասնյակ տարիներ առանց գմբեթի է մնացել, այն կարողացավ ծածկել Բրունելլեսկին` միայն հայկական ոճին ու տեխնիկային դիմելով:«Դիտարկելով այն արևմուտքից ու ներսից,- ասում է պատմաբանը,- մարդը կարող է մտածել, որ այն կառուցել է հայ ճարտարապետը: Երբ ավելի ուշ նույն Բրունելլեսկին կառուցեց Պացիներիի ժամատունը, նա կրկին կիրառեց այն ձևերը, որոնք հանդիսանում են հայ ճարտարապետության առանձնահատկությունը:  Նրա Սանտա Մարիա   եկեղեցու հատակագիծը նույնպես կառուցված է հայկական ոճով:

Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին, համոզվում ես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների  կառուցման այդ ձևը, չնայած նա կիրառել է այն ոչ թե եկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ Բրամանտեն թողել է գոթական ոճն ու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն տվեցին Սուրբ Պետրոս տաճարի կառուցման ժամանակ:

Բրամանտեի  հանդիպումն ու համագործակցությունը  Լեոնարդոյի հետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշված լիներ: Բրամանտեն կիրառեց հայկական ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցին կարող է դրա վառ վկայությունը լինել:

Լեոնարդոյի «Հայկական նամակներն» ու գծագրերը, բերված փաստերի հիման վրա,  հնարավորություն են  տալիս եզրակացնելու` այո, Լեոնարդո  դա Վինչին եղել է Հայաստանում:

Ավարտվեց մեր զրույցների շարքը՝ նվիրված Իտալական Վերածննդի հանճարեղ ներկայացուցիչ, գեղանկարիչ, գիտնական ու գրող Լեոնարդո դա Վինչիին:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...