Radio Mariam | Ընկերոջ չարչարանքները, ով իր կյանքը տվեց ընկերոջ համար: Ավագ Շաբաթ - Radio Mariam
8076
single,single-post,postid-8076,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Ընկերոջ չարչարանքները, ով իր կյանքը տվեց ընկերոջ համար: Ավագ Շաբաթ

50

1) Խաչի ուրախությունը

Կիրակի օրվա ծեսը, որով մուտք ենք գործում   Սուրբ եւ Ավագ  Շաբաթ, առաջարկում է երկու  փուլ. առաջինը՝ ուրախ, երկրորդը՝  ցավալի:

Առաջին փուլում  կոչված ենք մասնակցելու Մեսիայի  գալուստի ուրախությանը, ով հաղթականորեն մուտք է գործում    Երուսաղեմ  եւ ընդունվում ժողովրդի կողմից՝ երգերով եւ արմավենու ճյուղերի թափահարումով:   Ժողովուրդը   փառաբանում է Հիուսին, որովհետեւ նրան ընդունում է որպես Մեսիա, Քրիստոս, Աստծուց ուղարկված Թագավոր, Մարդու Որդի եւ Աստվածորդի:

Ավագ Շաբաթվա երկրորդ  փուլում մեր աչքերով եւ սրտերով  առերեսվում ենք  մի իրողության, որը հաջորդում է Հիսուսի այս տոնական  դիմավորմանը    եւ ներկայացնում է Տիրոջ ողբերգությունը, ում մատնում են, մտրակահարում եւ խաչին գամում, որ մահանա:

Ինչպե՞ս են միմյանց հետ կապվում հակասական այս   զույգ պահերը:  Ինչպե՞ս են  այս երկու հիշատակումները   համատեղվում:  Խաչով որ գահն է, խորանը եւ աթոռը եւ խաչակնքումով, որը կոչված ենք հաճախակի անելու՝ հատկապես ամեն մի եկեղեցական արարողությունից առաջ:

Պատասխանը  հասկանալու համար եկե՛ք մեզ նմանեցնենք բազմության մեջ գտնվողներից մեկին, ով այդ օրը ուրախացրեց Հիսուսին՝ ասելով. « Օվսաննա՛: Օրհնյա՛լ է նա, ով գալիս է Տիրոջ անունով» (Մարկ. 11, 9; Սղմ. 117/118, 25): Մարդիկ այս  բացականչություններով դիմավորեցին Հիսուսին, որովհետեւ   նրան ընդունում էին որպես մեկը,  ով գալիս էր Տիրոջ անունով  («Նա գալիս է Տիրոջ անունով» նախադասությունը, փաստորեն, Մեսիային բնութագրելու ձեւ էր ստացել):  Հանձին  Հիսուսի  նրանք  ճանաչում են   մեկին, ով իրապես գալիս է Տիրոջ անունով եւ բերում է Աստծո ներկայությունը նրանց մեջ: Իսրայելի հույսի այս  բացականչությունը  եւ Հիսուսին ցնծությամբ ողջունելը՝ Երուսաղեմ մտնելիս,  իրավացիորեն  դառնում են Եկեղեցում ողջունումը Մեկի, ով գալիս է մեզ մոտ եւ պարգեւում է մեզ իր թագավորությունը: Եկե՛ք մուտք գործենք նրա խաղաղության թագավորություն եւ ինչ որ կերպ իրենով ողջունենք մեր բոլոր եղբայրներին եւ քույրերին, որոնց համար նա գալիս է դառնալու   իրական խաղաղության թագավորություն  այս     հոշոտված աշխարհում:

Այս թագավորը   ամբողջությամբ տարբեր է  այլ թագավորներից, որովհետեւ

– Աղքատ է  (հաղթական մուտք է գորում Երուսաղեմ էշին հեծնած), նա աղքատ է աղքատների մեջ եւ աղքատների համար:

–  Նրա գահը խաչն է, որը բնորոշ է կյանք տվողներին եւ ոչ թե կյանք  խլողներին:

–  Խաչը օգտագործում է որպես  աթոռ, որտեղից սովորեցնում է, որ սերը   հզոր է, քան մահը:  Թագավոր եւ վարդապետ է, ով ուսուցանում է անադարությանը մեկ այլ անարդարությամբ չդիմակայել, ոչ էլ բռնությունը հակադարձել  մեկ այլ բռնությամբ:   Նա  սովորեցնում է, որ կարող ենք   եւ պետք է չարը հաղթահարենք   բարիով եւ երբեք այն չարությամբ չփոխհատուցենք:

Քրիստոսով խաչը այլեւս կյանքի մերժում չէ, այլ զոհասեղան, որտեղ   կյանքի համար զոհ է մատուցվում:  Եթե մեկը հարցնում է  թե ում է ընծայվում այս զոհը , ես կպատասխանեմ՝ սիրուն, խոցված սիրուն մեր մեջ,  անսահման Սիրուն՝ վիրավորված մեր մեջ, մեր կողմից  եւ մեզ համար:

2) Քրիստոսի չարչարանքները

Ծաղկազարդի կիրակին մեզ  հրավիրում է ընդունելու, որ    Խաչը ճշմարիտ կենաց ծառն է, որի վրայից Քրիստոսը, որ կյանք է,  հաղթեց  մահվանը սիրով եւ կատարյալ անձնվիրումով:    Խաչը  Քրիստոսի չարչարանքների   գործիքն է, ոչ այն բանի համար, որ   սարսափելի տառապանք պատճառեց Նրան, այլ որովհետեւ այն ցույց տվեց իր խելահեղ սերը:

Այո՛, Քրիստոսը սիրում է մեզ  խելահեղորեն՝ մեզ համար մեռնելու աստիճան:  Մի՞թե սա այն չէ, ինչ ընդհանրապես  բոլորս ենք ուզում: Իրականում մենք ուզում ենք, որ մեկը  իրապես սիրի մեզ   նմանը չունեցող սիրով, որից   մասամբ գտնում ենք մեր ծնողների, սիրելիների, ընտանիքի, երեխաների եւ ընկերների մոտ:  Նրանք մասնիկներն են մեր սիրո  պահանջի, որ  ստանում ենք   երբեմն եւ այնքան դժվար է դրանք միացնել, որպեսզի մեր կյանքին իմաստ, խաղաղություն, ուրախություն հաղորդեն:  Այստե՛ղ է Միակը, ում կարիքն ունենք: Ահա այստեղ է, ով մեզ սիրում է այնքան, որ պատրաստ է մեզ համար սպանվել:

Եկե՛ք այսօր կարդանք չարչարանքների մասին դրվագը կարեկցությամբ, խնամքով եւ բարեպաշտությամբ    եւ  Սինեդրիոնում  հանդիպենք     Կայափա քահանայապետին, Հերովդես թագավորին, Պիղատոս կառավարչին, հանցագործ Բարաբբային եւ այլ շատերի, լացերի, գամերի, նիզակի    եւ խաչի: Սրտի աչքերով, սակայն,   տեսնենք   նաեւ  մեր կյանքի    թելը: Չարչարանքը մեր կյանքն է՝  երեկ, այսօր  եւ վաղը.   պատուհասները, անձկությունը, ցավը, կոտրված երազները, նեղությունները  եւ մեղքը:  Մեր բոլորի կյանքի   միահյուսությանն է ներփակված  Քրիստոսի չարչարանքների մեջ: Այնտեղ մենք կգտնենք իմաստ  այն ամենի համար, որ թվում է բաց թողնված,   թակարդ՝ առանց հանգի ու պատճառի,  ժամերով ձգվող նեղություն եւ ուրախություն, դաժան  օրերի փորձառություն:  Մեր պատմությունն  ամբողջությամբ Հիսուսի սիրո  տառապանքի մասին է, որ կրեց   մեզ համար:

Եկե՛ք բարեպաշտությամբ խորհենք  մեր Փրկչի չարչարանքների պատմության շուրջ: Այնտեղ   կգտնենք   սեր՝ ծնված Քրիստոսի չարչարանքներից: Հանուն մեր հանդեպ սիրո նա իջնում է երկնքից   եւ իր կյանքը տալիս մեզ համար՝ զուտ խելահեղ սիրուց ելնելով:  Նույնիսկ այսօր  նա շարունակում է մեր կյանքի ամեն մի պահի մեջ լինել՝ այնտեղ  սեր դնելու համար: «Նա չի եկել  խաչի մասին բացատրելու, այլ կրելու այն» (Պոլ Կլոդել): Մեկնաբանություններ եւ քարոզներ լսելուց  ավելի  եկե՛ք  դիտենք Հիսուսի դեմքը խաչի վրա:  Պարզ եւ ճշմարիտ իրողություն. Նա խաչի վրա է մեզ համար՝ միշտ մեզ հետ լինելու:  Մեր ամբողջ էությունը փոխակերպվում է սիրո:    Չարթես կատեդրալի գեղեցիկ զարդապատկերեներով պատուհանների նման, պետք է թողնենք, որ արեւն ու հարության ուրախությունը ներս թափանցեն:

Եթե իրապես ուզում ենք  ապրել այս  Ավագ Շաբաթը եւ Ծաղկազարդի կիրակին, որ դրա մուտքի դուռն է, եկե՛ք սրտի աչքերով  նայենք  համբերատար խաչյալ Հիսուսին   եւ նրա մարմնում  ճանաչենք  մեր մարմինը: Թող արարածը  դողա իր Փրկչի վերջին պահերի առջեւ: Թո՛ղ կոտրվի  անհավատարիմ սրտերի քարը եւ  թող նրանք, ովքեր  պառկած են գերեզմանում,թող  դուրս գան՝ ամեն մի արգելք հաղթահարելով:  Թող նրանք այժմ հայտնվեն Սուրբ քաղաքում, որ Աստծո Եկեղեցին է,  եւ   հարության նշանը,  եւ այն, ինչ  մի օր տեղի է ունենալու մեր մարմիններում, թող հիմա  կատարվի մեր սրտերում » (Հովհան Ոսկեբերան):

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...