Radio Mariam | «Արեւի» պարգեւը՝ Աննա Մարիա Թաիջի - Radio Mariam
6280
single,single-post,postid-6280,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

«Արեւի» պարգեւը՝ Աննա Մարիա Թաիջի

Capture

Աննա Մարիա Թաիջիի «Աստվածային հայելին»

Աննա Մարիա Թաիջիի կյանքը, ինչպես բոլոր սրբերին ու միստիկներին է բնորոշ, բաղկացած է միաժամանակ ծանր խաչերից եւ աննկարագրելի ուրախություններից: Այն, ինչ նրան բացառիկ է դարձնում եւ դասում առավել հայտնի միստիկների շարքը, նրա ստացած պարգեւն է՝ «արեւի պարգեւը»:
1791թ.-ի սկզբներին, երբ Աննա Մարիան դեռեւս նոր էր սկսել իր միստիկական փորձառությունը, մի երեկո իր սենյակում միայնակ՝ աղոթքով համակված լինելով, տեսնում է իր առջեւ փայլող մեծ լույս՝ արեւի նման, հազիվ ծածկված թեթեւ ամպերով:
Երիտասարդ կինը կարծում է, թե սատանայական հարձակում է սկսվել իր դեմ: Տեղը փոխում է, փակում աչքերը, բայց իզուր. արեւը մնում է նույնիսկ հաջորդ օրերին, այնքան, որ նա վարժվում է դրա ներկայությանը: Այս խորհրդավոր արեւը, որն իրենից մոտավորապես «տասներկու ոտք» հեռավորության վրա էր եւ մոտ երեք ոտք բարձրության վրա, գիշեր ու ցերեկ ամենուր ուղեկցում է Աննա Մարիային՝ մինչեւ նրա կյանքի վերջ: Լույսի շրջանակը քառասունյոթ տարի շարունակ Աննա Մարիայի համար հանդիսանում է գերբնական տեղեկատվության անսպառ աղբյուր՝ անցյալի, ներկայի եւ ապագայի: Ժամանակի ընթացքում արեւն ավելի է պայծառանում, մինչեւ որ հասնում է «Յոթ աստղերի» (միասին վերցված) փայլին:
« Այն, ինչ ցույց եմ տալիս, հայելի է, որը քեզ կծառայի լավն ու վատը հասկանալուն», – ասում է Տերը Աննա Մարիային: Վերջինս տեսնում է նաեւ «սկավառակի մեջ նստած մի անձնավորություն՝ անսահման արժանապատվությամբ եւ վեհությամբ օժտված, ում դեմքն ուղղված էր դեպի երկինք, մի տեսակ հափշտակության անշարժության մեջ. նրա ճակատից դուրս էր հորդում երկու ուղղահայաց լուսավոր ճառագայթներ»: Այս կերպարն ակնհայտորեն խորհրդանշում էր իմաստությունը: «Արեւի» մեջ կար նաեւ փշե պսակի ու խաչի պատկերներ, որոնք խորհրդանշում են Հիսուսի մարդեղությունը: Արեւն ինքնին խորհրդանշում է աստվածայինը, այսինքն՝ Սուրբ Երրորդությունը. «Այս արեւի մեջ շարժվում էին պատկերներ, որպիսիք կարելի էր տեսնել մի կախարդական լապտերի միջից», – բացատրում է Աննա Մարիան: Միշտ շատ հավասարակշռված եւ լավ տրամադրություն ունեցող Աննա Մարիան այս գերբնական հայտնությունն ընդունում է խոնարհությամբ եւ այն օգտագործում բացառապես ուրիշների համար: Փաստորեն, գրեթե կես դար, Աննա Մարիա Թաիջին իր «արեւի» մեջ տեսնում է ամբողջ Եվրոպայում տեղի ունեցող սոցիալական եւ քաղաքական իրադարձությունները, եւ մասնավորապես նրանք, որոնք վերաբերում էին Եկեղեցուն ու նրա հետ կապված տխուր դեպքերին:
Կարդինալ Պեդիչինին վկայում է. «Չկա՛ կասկած, որ այնտեղ հատուկ կերպով բնակվում էր աստվածությունը: Ի դեպ, շնորհիվ այդ արտասովոր եւ մեզ անհայտ պարգեւի, Աստծո ծառան ամեն բանում վայելում էր Աստծո գիտության իմացությունը, այնքանով, որքանով կարող էր հասկանալ նրա հետ հաղորդակցվող հոգին. երկնքի պարգեւ, պարգեւ, որը միայն երանելիներին է տրված, մի բացարձակ երանելի կերպով: Վստահաբար Աստված իր բնակությունն էր հաստատվել իր աղախնի սրտում, եւ նրան վստահում էր իր առավել մեծ գաղտնիքները»:
Ճշգրիտ եւ առատության հասնող մարգարեական հայտարարություններ
Պատկերները, որ նա ընկալում էր, պատրանքի կամ երեւակայության պտուղ չէին: Աննա Մարիան խիստ ճշտգրտությամբ նկարագրում է վայրեր, որտեղ նա երբեք չի եղել՝ Իտալիայում կամ այլ երկրներում, նկարագրում է մարդկանց, որոնց երբեք չի հանդիպել, մարգարեանում է դեպքեր, որոնք հետո պետք է կատարվեին այնպես, ինչպես ինքն էր նախապես ասել: Ի թիվս բազմաթիվ պատմական իրադարձությունների, մեջբերենք միայն մի քանիսը: Նապոլեոնի բանակի պարտությունը Ռուսաստանում, Ալժիրի նվաճումը Ֆրանսիայի կողմից, Հունաստանի պատերազմը, 1830 թ.-ի Փարիզի հեղափոխությունը, ամերիկյան ստրուկների ազատագրումը, Եվրոպական միապետության ճակատագիրը, տարբեր ազգերի վախճանը եւ մի շարք այլ երկրների զարգացումը, բնական աղետներն ու համաճարակները: Մեջբերում ենք նաեւ Ջովաննի Մաստայ Ֆերետիի քահանայապետական գահին բարձրանալը, ով դեռեւս կարդինալ էր, երբ 1837 թ. մահացավ Աննա Մարիան:
Նա մարգարեացել է ոչ միայն վերջինիս քահանայապետ դառնալը, որը պետք է կատարվեր երանուհու մահվանից ինը տարի անց, այլեւ այն բնորոշող հիմնարար կետերը, ինչպես աստվածաբանական, այնպես էլ պատմական, մի ժամանակաշրջանում, երբ շատ հեռու էր կանխատեսելի լինելուց: Օրինակ, Իտալիայի կառավարության եւ քահանայապետական իշխանության միջեւ լարվածությունը, ինչը հանգեցրեց Պապի ժամանակավոր իշխանության վերացմանը, հեղափոխական շարժումները, որոնք ուղեկցեցին նրա իր քահանայապետության ընթացքում, որի տեւողության ճշգրտորեն նշել էր նա […]: Նա նաեւ հայտարարել էր նեղությունների մասին, որոնք կրելու էր Պիոս Թ Պապն ու Եկեղեցին՝ թշնամական կեցվածք բռնած քաղաքական ուժերից, նրանից բարեփոխումներ պահանջողների կողմից (ինչպես, օրինակ, վարչական ոլորտում աշխարհականներին ներգրավվելը): Նա խոսել էր սիրո մասին, որ ժողովուրդը չդադարեց ցույց տալ Պապի նկատամամբ եւ, վերջապես, եզրափակելու համար՝ նրա՝ անկողնում խաղաղ մահանալու մասին:
Ինչ վերաբերում է Նապոլեոնին, Թաիջին նշել է ոչ միայն նրա կյանքի հետ կապված տարբեր դեպքերը, այլ նաեւ մարգարեացել Սուրբ Հեղինե կղզում նրա մահվան մասին, նկարագրել նրա հուղարկավորությունը այնպես, կարծես անձամբ ներկա էր այդտեղ:
Ի թիվս հազարավոր պատմական իրադարձությունների, որոնք մարգարեացել է Աննա Մարիան, մեջբերենք միայն Ռուսաստանի կայսր Ալեքսանդրի վաղաժամ եւ անակնկալ մահը քառասունութ տարեկանում, 1825 թ.-ի դեկտեմբերի 1-ին, Ղրիմում: Նա այդ մասին տեղեկացվել էր շատ վաղուց, կարծես ոչ մի արտասովոր բան չկար դրանում, քանի որ նա վարժվել էր մարգարեանալուն՝ դեպքերից տասնամյակների առաջ: Այն փաստը Աքուիի եպիսկոպոս գերապայծառ Մոդեստո Կոնտրատոյին հաղորդել է գեներալ Ալեքսանդր Միշեոդը՝ կայսեր օգնականը, ով էլ երդման տակ վկայություն է տվել դրա մասին:
Մեջբերենք նաեւ Սուրբ Երրորդության միաբանության ընդհանուր մեծավոր-առաջնորդի եւ նրա քարտուղարի սպանության մասին, երբ վերջիններս Իսպանիայի Կաստիլիա նահանգում էին ֆրանսիացիների ներխուժման ժամանակ. դրամատիկ մի իրադարձություն, որը Աննա Մարիա եւս տեսավ: Մեր խորհրդազգաց սրբուհին իր խոստովանահորը՝ հայր Ֆերդինանդոյին հաղորդում է դեպքերի մանրամասները: Վերջինս, իր հերթին, այդ մասին հաղորդում է իր համայնքին, ովքեր սարսափի մեջ են ընկնում: Աննա Մարիան այս միաբանության մոտ եւ ամբողջ Հռոմ քաղաքաղում այնպիսի մեծարանք էր վայելում, որ որեւէ մեկը կասկածանքի տակ չի առնում նրա՝ խոստովանահորը հաղորդած դեպքերը: Դրա հաստատումը հասնում է մեկ ամիս անց, Իսպանիայից ուղարկված մի նամակով, ուր փաստերը խոսում էին Աննա Մարիայի նկարագրածի նմանությամբ:
Աննա Մարիայի՝ իր հայելու մեջ տեսած եւ կանխատեսած իրադարձություններից եւ ոչ մեկը չի հակասել իրական փաստերին: Բազմաթիվ մարդկանց կյանքի մասին տված տվյալները, ինչպես նաեւ պատմական փաստերը, անհաշվելի են: Սա այն է, ինչ ի վերջո « գերագույն արժանիք» համարվեց նրա երանացման կանոնական գործընթացում: Այն պարունակում է թեմայի շուրջ անհամար վկայություններ:
Չնայած նրան, որ Աննա Մարիան ցույց չի տվել իր արտասովոր մարգարէութեան պարգեւը, եւ դրա մասին խոսել է բացառապես իր խոստովանահոր եւ այլ քահանաների խնդրանքով, այդպես էլ չկարողացավ բոլորովին այն թաքցնել: Բազմաթիվ մարդիկ դիմում էին նրան՝ լուսավորվելու, խորհուրդ հարցնելու եւ մխիթարվելու համար: Որտեղ հանարավոր էր՝ ամեն կերպ օգնություն էր ցուցաբերում. լինի տրամադրելով ճշգրիտ մանրամասներ նրանց հիվանդությունների, բուժման միջոցների կամ կանխատեսելի արդյունքների վերաբերյալ, լինի ողջերի կամ մահացածների հոգու վիճակի մասին: Նրանց համար միշտ բարեխոսում էր աղոթքով եւ իր հյուրերին հրավիրում նույնը անելու: Ի դեպ, այս «արեւ»-ը Աննա Մարիային հայտնում էր մարդկանց հոգու ամենախոր գաղտնիքների մասին: Շատ անգամ նա օգտագործել է այս հնարավորությունը այս մարդկանց դեպի Աստված ուղղորդելու կամ Աստծուն վերադարձնելու համար: Արդյունքում շատերը հասկանալով, որ հնարավոր չէ իրենց գաղտնիքները թաքցնել, վստահում էին նրան, որպես իրենց հոգեւոր կյանքի առաջնորդի: Այդպիսին էր Դոն Ռաֆայել Նաթալի պարագան, այդ քահանայի, ով կապված էր Աննա Մարիայի հետ: Նրա շնորհիվ, նրա ճշգրիտ ցուցումներ շնորհիվ, կարողանում է իր սխալներն ուղղել:
Խորհրդավոր Հարսը եւ ընտանիքի մայրը
Աննա Մարիային երբեք չլքող արեւի այս առանձնահատկության կողքին կար եւս մեկ այլ երեւույթ՝ Տիրոջ հետ խորհրդավոր զրույցները, որոնց նա հրավիրվում էր առավել անկանխատեսելի եւ ամենատարբեր առիթներով: Ինչպիսի զբաղմունք էլ նա ունենար, անմիջապես կտրվում էր նյութական աշխարհից եւ տարվում անճառելի հոգեւոր ոլորտներ, դառնալով անզգա այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում էր իրեն: Այս հափշտակություններն այնքան հաճախակի էին լինում, որ Աննա Մարիան, լավ տեղյակ լինելով իր պարտականություններին, որպես կին եւ ընտանիքի մայր, երբեմն ստիպված էր զգում, ինչպես հաղորդում է իր խոստովանահայրը, սիրահոժար ընդունել իր երկնավոր Փեսայի կամքը՝ շատ ազատ մտերմությամբ. «Տե՛ր, ինձ հանգի՛ստ թողեք, ես ընտանիքի մայր եմ…»: Աստվածային այս ուղեւորությունները («սուրբ ճանապարհորդությունները», ինչպես դրանք անվանում էր նրա խոստովանահայրը), հայտնությունների համար նախընտրելի վայր էին ստեղծում, որոնց ընթացքում « նրան տեղեկացնում էին Եկեղեցու գաղտնիքների կամ իր նպատակների մասին, որոնց համար նա աղոթում էր»: Ի դեպ, ամեն մի հափշտակությունից դուրս գալուց հետո Աննա Մարիան ուներ իր ցանկացած հարցի պատասխանը եւ շատ լավ էր տեղեկացած դեպքերից, որոնց մասին սովորաբար ոչ ոք ոչինչ չգիտեր: Բացի այն պատկերներից, որ տեսնում էր արեւի մեջ, ստացած տեղեկությունները գալիս էին նաեւ երկնային Փեսայի հետ ունեցած անմիջական զրույցից:
Կենսագրական տվյալներ
Աննա Մարիան ծնվել է Իտալիայի Սիեննա քաղաքում, 1769 թ.-ի մայիսի 29-ին: Երբ նա վեց տարեկան էր, նրա ծնողները՝ Լուի եւ Մերի Մազի Ջանեթիները, որ դեղագործներ էին, ֆինանասական խնդիրների պատճառով տեղափոխվում են Հռոմ: 20 տարեկանում ամուսնանում է Դոմենիկո Թաիջի անունով բարեպաշտ մի մարդու հետ: Միշտ մնում է որպես օրինակելի կին եւ ամուսնուն պարգեւում է յոթ երեխաներ, որոնցից երեքը մահանում են մանուկ հասակում: 1808 թվականին ընդունվում է Սուրբ Երրորդության միաբանության երրորդ դասի աշխարհիկների շարքը: Մտերմանում է մի քանի Պապերի, այդ թվում Պիոս Թ-ի հետ: Մահացել է 1837 թ.-ի մայիսի 30-ին՝ իր տանը, խաղաղության մեջ: Մահվանից 18 տարի անց՝ արտաշիրիմման ժամանակ պարզվում է, որ նրա մարմինը անփոփոխ է մնացել: 1920 թ.-ին Եկեղեցին նրան հռչակում է « Երանելի» ՝ ի վկայություն կյանիք նկատմամբ յուրօրինակ մոտեցման: Նրա մասունքները շատ անգամներ տեղից տեղ են տեղափոխվել եւ միշտ մնացել անապական: Դրանք այժմ մեծարվում են Հռոմի Սուրբ Քրիզոգոնո բազիլիկայի Տիրամորը նվիրված մատռան մեջ:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...