Radio Mariam | Աստծո խոստումը, որը հույս է տալիս - Radio Mariam
8163
single,single-post,postid-8163,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Աստծո խոստումը, որը հույս է տալիս

unnamed-2-740x493

«Ես ձեզ հետ եմ միշտ, մինչեւ ժամանակների վախճանը» (Մատթ. 28,20):  Մատթեոսի ավետարանի  վերջին խոսքերը հիշեցնում են մարգարեական հռչակումը, որը տեսնում ենք   նաեւ նրա ավետարանի սկզբում.  «Նա Էմմանուել պիտի կոչվի, որ նշանակում է Աստված մեզ հետ»  (Մատթ. 1,23, հմմտ.՝ Ես.  7,14):  Աստված մեզ հետ պիտի լինի ամեն օր, մինչեւ աշխարհի վերջ: Ամբողջ Ավետարանն այս երկու  մեջբերումներում է ներփակված՝  խոսքեր, որոնք հաղորդում են  Աստծո խորհուրդը, ում անունը եւ ինքնությունը  լինելն է՝  ինչ որ բանի կամ ինչ որ մեկի հետ. նա կղզիացած Աստված չէ, այլ ինչ որ մեկի կողքին գտնվող Աստված, մասնավորապես  մեզ՝ մարդկանցս: Մեր  Աստվածը բացակա Աստված չէ, ով մեկուսացած  է տարբեր երկնքում, այլ մարդուն «սիրող» Աստված է՝ այնքան նուրբ սիրով, որ կարեծս անկարող է   մարդուց  բաժանվել:  Մենք՝ մարդիկս  հաջողակ ենք կապերն ու կամուրջները քանդելու մեջ:      Մինչդեռ նա՝ ոչ:  Եթե մեր սիրտը կարող է սառնանալ, նրա սիրտը  միշտ   հրակեզ է. մեր Աստվածը միշտ ընկերակցում է մեզ, նույնիսկ եթե, դժբախտաբար, մենք մոռանում ենք նրան:  Անհավատություն հավատից  բաժանելու եզրը  Հոր կողմից սիրված եւ ուղեկցված, ինչպես նաեւ երբեք միայնակ չթողնված լինելու բացահայտումն է:

Էությամբ մենք ուխտավորներ, ճանապարհորդներ ենք: Նույնիսկ նրանք, ովքեր մղվում են   պարզ մարդկային հույսով, զգում են հորիզոնի գրավչությունը, որը նրանց տանում է  իրենց չճանաչած աշխարհը բացահայտելու: Մեր հոգին  գաղթական հոգի է: Աստվածաշունչը լի է ուխտագնացությունների եւ ճամփորդությունների պատմություներով: Աբրահամի կոչումը սկսում է այս հրամանից. « Դու՛րս ել քո երկրից» (Ծննդ.12, 1): Եվ հայարպետը  թողնում է իր ճանաչած  երկրամասը, որը իր ժամանակների քաղաքակրթության օրրաններից էր:     Ամեն բան   դեմ էր այդ ճամփորդությունը իմաստավորելուն, բայց   Աբրահամը մեկնում է:  Հասուն մարդիկ չենք դառնա, եթե չզգանք հորիզոնի ձգողականությունը՝ երկնքի եւ երկրի միջեւ սահմանը, որը կանչում է քայլող մարդկանց:

Երկրային  կյանքում մարդը երբեք միայնակ չէ: Հատկապես քրիստոնյաները   երբեք իրենց լքված չեն զգում, որովհետեւ Հիսուսը վստահեցրել է, որ ոչ միայն  սպասում է մեզ մեր երկար ճանապարհորդության վերջում, այլեւ ընկերակցում է մեզ  մեր կյանքի բոլոր օրերում:

Մինչեւ ե՞րբ Աստված  կշարունակի  հոգ տանել   մարդու մասին:  Մինչեւ ե՞րբ Տեր Հիսուսը, որ քայլում է մեզ հետ,  հոգ պիտի տանի մեր մասին: Ավետարանի պատասխանը, որ է՝ մինչեւ աշխարհի վերջը,  կասկածի տեղ չի թողնում: Երկինքները պիտի անցնեն, երկիրը պիտի անցնի, մարդկային հույսը   պիտի ջնջվի, բայց Աստծո Խոսքը ավելի մեծ է, քան  ամեն բան եւ երբե՛ք այն  չպիտի անցնի:   Եվ նա լիելու է Աստվածը, որ մեզ հետ է, Հիսուս Աստվածը, որ քայլում է մեզ հետ:   Մեր կյանքում այդպիսի օր չկա, որ    Աստծո սրտի մտահոգության առարկան մենք չլինենք: Սակայն կարող եք ասել. « Ի՞նչ եք ասում»: Ասում եմ. « Մեր կյանքում չկա մի օր,    որ  դադարենք Աստծո մտահոգության առարկան լինելուց»:     Մա մտածում է մեր մասին եւ քայլում է մեզ հետ: Իսկ ինչու՞ է դա անում:   Պարզապես որովհետեւ սիրում է մեզ:  Սա հասկանալի՞ է:  Նա սիրում է մեզ:    Եվ Աստված վստահաբար  հոգում է մեր բոլոր կարիքները: Նա մեզ չի լքում  փորձությունների եւ մութ ու խավար պահերին:   Այս համոզումը պետք է բույն դնի մեր սրտում   եւ երբե՛ք չվերան: Ոմանք դրան անուն են տալիս՝ Նախախնամություն, այսինքն՝ Աստծո մերձությունը, սերը, մեր կողքին քայլելը: Աստծո նախախնամություն, որովհետեւ նա հոգ է տանում մեր կյանքի մասին:

Պատահական չէ, որ քրիստոնյաներիս մոտ հույսի  խոհրդանշան է հանդիսանում խարիսխը, որը շատ եմ  սիրում: Այն արտահայտում է մեր  հաստատուն  հույսը,  որը չպետք է  շփոթենք    փոփոխական  զգացումների  հետ, որ ունենում ենք, երբ  ցանկանում ենք  այս աշխարհի բաները բարելավել անիրական ձեւով ՝  կապելով այն միայն մեր  կամքի ուժին:    Քրիոտոնեական հույսի արմատներն  ապագայի գրավչության մեջ չէ, այլ   վստահության, այն բանի հանդեպ, ինչ  Աստված    խոստացել է  եւ իրագործել  Հիսուս Քրիստոսով:      Եթե նա երաշխավորել է, որ երբեք մեզ  չի լքի, եթե ամեն մի կոչման սկիզբը «ինձ հետեւիր»-ն է, որով նա վստահեցնում է, որ միշտ մնալու է մեր կողքին, ապա ինչու՞ վախենալ:   Այս խոստմամբ  քրիստոնյան կարող է քայլել   ամենուր, նաեւ  խոցոտված աշխարհում, որտեղ   ամեն ինչ լավ չէ. մենք նրանց հետ ենք, ովքեր   նույնիսկ այդտեղ շարունակում են հուսալ:    Սաղմոսն ասում է. «  Եթե նույնիսկ քայլեմ ստվերների եւ մահվան հովտով, չեմ վախենա չարից, որովհետեւ դու ինձ հետ ես» (Սղմ. 23,4): Հենց այնտեղ, որտեղ խավարը թանձրանում է,  պետք  լույս վառել: Վերադառնանք խարիսխին: Մեր հավատը խարիսխ է երկնքում:  Մեր կյանքը խարսխված է երկնքում:  Ի՞նչ պետք է անենք:  Պետք է բարձրանանք պարանով ՝ այն միշտ այնտեղ է,   եւ պետք է գնանք  առջեւից, որովհետեւ վստահ ենք, որ մեր կյանքի խարիսխը երկնքում է, այն կողմում, ուր պիտի գնանք:

Եթե    վստահում ենք միայն մեր ուժերին, վստահաբար պատճառ ունենք հուսահատ  եւ պարտված զգալու, որովհետեւ աշխարհն   երբեմն   ընդդիմանում է սիրո օրենքին:    Հաճախ այն նախընտրում է   եսասիրության օրենքը: Բայց եւ այնպես  եթե մեր մեջ  գոյատեւի վստահությունը, որ Աստված երբեք չի լքում եւ  սիրում է մեզ   եւ այս աշխարհը, ապա   հեռանկարն անմիջապես կփոխվի: «ճամփորդի հույսը Աստված է»,- ասում էին հնում:   Հիսուսի՝ «ես ձեզ հետ եմ» խոստումը  մեզ ոտքի է կանգնեցնում է, ուղղում է հույսով, վստահ, որ   բարի Աստված արդեն իսկ գործում է՝  մարդկայնորեն անիրական թվացող բաներն  իրականացնելու, որովհետեւ խարիսխը գցված է երկնքի ափին:

Աստծո սուրբ ու հավատացյալ ժողովուրդը  նա է, որ կանգնելիս ուղիղ է, քայլելիս՝ հավատով:       Ուր որ նրանք գնում են, գիտեն, որ Աստծո սերն  այնտեղ է. աշխարհում չկա մի վայր, որը  դուրս է հարյալ Քրիստոսի հաղթանակից:  Իսկ ո՞րն է հարյալ Քրիստոսի հաղթանակը:      Սիրո հաղթանակն է:

 



ՀՏՀ
vՇնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypov