Radio Mariam | Աշխարհաբար - Radio Mariam
6224
single,single-post,postid-6224,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

Աշխարհաբար

Աշխարհաբար

Խորհրդակատարություն Ս. Պատարագի
Պատրաստություն

Եթե պատարագիչը Եպիսկոպոս է, հանդիսապես մտնելիսª դպիրները երգում են.

Շարական ԴՁ.
Դպր. – Ո՛վ հրաշափառ և միշտ բարեխնամող Աստված, որ նախապես գիտենալով`
սկիզբ տվիր Հայաստանյաց աշխարհի փրկությանը և պարթևական մեղապարտ ազգից մեզ Լուսավորիչ շնորհեցիր: Նրա բարեխոսությամբ, ո՛վ Փրկիչ, փրկի՛ր մեզ հիմա և քո ահավոր գալստյան օրը:

Երգ զգեստաւորման
Դպր. – Ո՛վ խորունկ, անհասանելի և անսկիզբ Խորհուրդ, անմատույց լույսի
առագաստի մեջ երկնավոր իշխանությունները, հրեղենների խմբերը գերապանծ փառքով զարդարեցիր:
Անճառելի զորությամբ քո տիրական պատկերի նմանությամբ ստեղծեցիր Ադամին և բերկրանքի վայրում` Եդեմի դրախտում, վայելչագեղ փառքով զգեստավորիր նրան:
Քո Ս. Միածնի չարչարանքների շնորհիվ բոլոր արարածները նորոգվեցին, և մարդը վերստին անմահացավ և անբաժանելի զգեստով զարդարվեց:
Ո՛վ երկնավոր Թագավոր, անշարժ պահիր քո Եկեղեցին և անունդ երկրպագողներին խաղաղության մեջ պահպանիր:

Առաջի աստիճանաց
Պ Սուրբ Աստվածածնի միջնորդությամբ, Տեր, ընդունիր մեր աղաչանքները և փրկի՛ր մեզ:

Ս Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը մատուցենք Երկնավոր Հորը, որպեսզի կամենալով ողորմի և գթալով փրկի իր արարածներին: Ամենակալ Տեր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Պ Ընդունի՛ր, Տեր, մեր աղաչանքները, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի` քո Միածին Որդուդ Անարատ ծնողին և աղաչանքներով, բոլոր Սրբերի և նրանց` որոնց հիշատակն է այսօր: Լսի՛ր մեզ, Տեր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թող մեր մեղքերը: Արժանի արա մեզ գոհությամբ փառավորելու Քեզ, Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Պ Խոստովանում եմ Աստծո առաջ, Սուրբ Աստվածածնի, բոլոր Սրբերի և ձեր առջև, հայրեր ու եղբայրներ, բոլոր մեղքերս, որ գործել եմ, քանզի մեղանչեցի մտովին, խոսքով և գործով և այն ամեն մեղքերով, որ գործում են մարդիկ. մեղա՜, մեղա՜: Աղաչում եմ ձեզ, թողություն խնդրեք Աստծուց ինձ համար:

Ս Հզոր Աստվածը թող ողորմի քեզ և թողություն շնորհի անցյալի և ներկայի բոլոր հանցանքներիդ, գալիքներից ազատի քեզ, հաստատուն պահի ամեն բարի գործերիդ մեջ և հանգիստ տա քեզ հանդերձյալ կյանքում:

Ս Ամեն. Ազատի ձեզ նույնպես մարդասերն Աստված և թողություն տա ձեր հանցանքներին: Տա ձեզ ժամանակ` ապաշխարելու և բարիք գործելու: Ուղղի ձեր առաջիկա կյանքը Սուրբ Հոգու շնորհքներով` հզորն ու ողորմածը, և նրան փառք, հավիտյանս. Ամեն.

Ս Մեզ էլ հիշի՛ր Աստծո Անմահ Գառան առջև:

Պ Հիշյալ լինեք Աստծո անմահ Գառան առջև:

Սաղմոս ՂԹ.
Դպր. Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն
ուրախությամբ:
Նրա առջև ելեք ցնծությամբ. իմացե՛ք, որ նա է մեր Տեր Աստվածը:
Նա ստեղծեց մեզ, և ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք և ոչխարները նրա արոտի:
Մտե՛ք նրա դռներով խոստովանությամբ, և մտե՛ք նրա սրահները` օրհնությամբ:
Գոհությ՛ուն մատուցե՛ք Տիրոջն ու օրհնեցե՛ք նրա անունը:
Քաղցր է Տերը, նրա ողորմությունը հավերժ է. նրա ճշմարտությունը` սերնդից սերունդ:
Փառք Հոր և Որդվո եւ Հոգվույն Սրբո. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ս Այս սուրբ եկեղեցու շնորհիվ աղաչենք Տիրոջը, որպեսզի նրանով ազատի մեզ մեր մեղքերից և փրկի իր ողորմությամբ: Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ մեր, փրկիր և ողորմիր մեզ:
Պ Այս տաճարին մեջ և աստվածահաճո և պայծառացած Սուրբ Նշանների և Սուրբ Սեղանի առջև խոնարհված` երկյուղածությամբ երկրպագում ենք: Օրհնում և փառավորում ենք քո սուրբ, հրաշալի և հաղթական Հարությունդ: Եվ Քեզ մատուցում ենք օրհնություն և փառք Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սաղմոս 43
Պ Պիտի մտնեմ Աստծո խորանի առջև, Աստծո, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Ս Դատիր ինձ, Աստված իմ և իմ իրավունքը տուր դատաստանիս մեջ:
Պ Անսուրբ ազգից, մեղավոր և նենգավոր մարդուց փրկի՛ր ինձ:
Ս Դու, Աստված, իմ ուժն ես: Ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ եմ տխուր շրջում, երբ թշնամին ինձ նեղում է:
Պ Ուղարկի՛ր, Տեր, քո լույսը և ճշմարտությունը, որպեսզի առաջնորդեն ինձ և հանեն ինձ քո սուրբ լեռը և քո հարկերը:
Ս Պիտի մտնեմ Աստծո խորանի առջև, Աստծո, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Պ Պիտի խոստովանեմ քեզ օրհնություններով, Աստված, Աստված իմ:
Ս Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, կամ ինչո՞ւ ես խռովում ինձ: Հույսդ դիր Աստծո վրա, խոստովանիր նրան, իմ անձի փրկիչն Աստված է:
Պ Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն:

Ս Այժմ և միշտ և հավիտյանս հանիտենից. Ամեն: Դարձյալ աղաչենք Տիրոջը` խաղաղությամբ: Օրհնենք Հորը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որ արժանացրեց մեզ կանգնելու փառաբանության այս տեղում և երգելու հոգևոր երգեր: Ամենակալ Տեր Աստված մեր, փրկի՛ր մեզ և ողորմիր:

Պ Այս Սրբության հարկի տակ և փառաբանության այս տեղում, որ հրեշտակների
բնակարանն է ու մարդկանց քավարանը, այս աստվածահաճո և պայծառացած Սուրբ Նշանների և Սուրբ Սեղանի առջև խոնարհված` երկյուղածությամբ երկրպագում ենք: Օրհնում և փառավորում ենք քո սուրբ, հրաշալի և հաղթական Հարությունդ: Եվ Քեզ մատուցում ենք օրհնություն և փառք Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մեղեդի
Տիրոջ նվերների այս հարկի տակ և իր ուխտի այս տաճարում այժմ հավաքվել ենք` այս Ս. Պատարագով կատարելու պաղատանքի և աղաչանքի պաշտոնը:

Ննջեցյալների համար – Երբ Ս. Խորան մտնես, այնտեղ հիշիր մեր ննջեցյալներին:
Երբ պատարագ մատուցես, հիշիր նաև ինձ` բազմամեղիս:

Զատկին – Անմահ հարուցյալի գերեզմանի մեջ երկնային հրեշտակն այսօր գոչում էր.
“Քրիստոսը հարություն առավ, Քրիստոսը զարթնեց կույս գերեզմանից, լույս գերեզմանից”:

Առաջադրություն
Ս Դարձյալ աղաչենք Տիրոջը խաղաղությամբ. ընդունի՛ր, փրկի՛ր և ողորմի՛ր:

Պ Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հիշատակին:
Մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործ տնօրինության հիշատակին:
Աստվա՛ծ, Աստվա՛ծ մեր, որ երկնավոր Հացը և ամբողջ աշխարհի սնունդ` մեր Տեր Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր իբրև փրկիչ, կենսատու և բարերար, որպեսզի օրհնի և սրբացնի մեզ: Իսկ հիմա, Տե՛ր, Դու ինքդ օրհնիր այս մատուցվող ընծան: Ընդունի՛ր այն քո երկնային սեղանի վրա: Եվ որպես բարերար ու մարդասեր` հիշիր այն մատուցողներին և նրանց, որոնց համար այն մատուցվում է: Եվ մեզ անդատապարտ պահիր` Քո աստվածային խորհուրդների քահանայագործության պահին: Որովհետև սուրբ և փառավոր է ամենապատիվ մեծվայելչությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգուդ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երգ խնկարկության
Դպր. Քո Մոր և Կույսի բարեխոսությամբ ընդունիր պաշտոնյաներիդ աղաչանքները:
Քրիստո՛ս, քո արյունով Ս. Եկեղեցին երկնքից ավելի պայծառացրիր: Եվ երկնային խմբերի նմանությամբ առաքյալներին, մարգարեներին և ս. վարդապետներին նրա մեջ դասավորեցիր:
Այսօր մենք` քահանաների, սարկավագների, դպիրների և կղերիկոսների խմբերս մի տեղ հավաքված, Զաքարիայի վաղեմի օրինակի նման խունկ ենք մատուցում քո առջև, ո՛վ Տեր:
Մեզանից ընդունիր մեր խնկանվեր մաղթանքները` Աբելի, Նոյի և Աբրահամի պատարագի նման: Երկնային զորքերի բարեխոսությամբ միշտ անշարժ պահի՛ր Հայաստանի Աթոռը:

ԵՐԱԽԱՅԻՑ ՊԱՏԱՐԱԳ

ԺԱՄԱՄՈՒՏ

Ս Օրհնե՛, Տեր:

Պ Օրհնյալ է թագավորությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Կարդում է օրվա ժամամուտը.

ԺԱՄԱՄՈՒՏ
Կիրակի օրերին
Դպր. Հոր Աստծու Միածին Որդին, Աստուծո Բանն, և անմահ էություն, դու հանձն առեցիր մարմին առնել Աստվածածին միշտ Կույսեն: Դու` Քրիստոս Աստված, որ անփոփոխելի ես, մարդ լինելուց, խաչվեցիր և քո մահովը մահին հաղթահարեցիր: Դու որ Սուրբ Երրորդության անձերից մինն ես, որ փառավորվում ես Հոր և Սուրբ Հոգու հետ, մեզի կյանք պարգևիր:

Զատկին
Քրիստոս յարությււն առաւ մեռելներից, մահով խորտակեց մահը, եւ իր հարութեամբ մեզ կյանք պարգևեց: Նրան փառք, հավիտյան. Ամէն:

Ծննդյան և Աստվածածնի
Ով Աստվածամայր դու, որ առանց մարդու մջամտության հղիացար սկիզբ չունեցող Բանն, և ծնունդ տվեցիր անհասկանալի Աստծուն,

Ս Դարձյալ խաղաղությամբ աղաչենք Տիրոջը: Ընդունի՛ր, փրկի՛ր և ողորմի՛ր մեզ: Տեր օրհնե:

ԱՂՈԹՔ

Պ Օրհնություն և փառք Հոր և Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկրպագենք Աստծուն:
Դպր. Քո ներկայությամբ, ո՛վ Տեր:

Պ Տե՛ր Աստված մեր, քո կարողությունն անքննելի է և փառքդ` անհասանելի,ողորմությունդ անչափ է և գթությունդ` անբավ: Դու քո առատ մարդասիրությամբ նայիր քո այս ժողովրդին և այս սուրբ տաճարին: Մեզ և մեր աղոթակիցներին առատապես ցուցաբերիր քո ողորմությունն ու գթությունը: Քանզի քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Պ Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր միասին և միաձայն աղոթել և խոստացար
կատարել խնդրանքներն այն երկու կամ երեք հոգիների, ովքեր միատեղ աղոթում են քո անունով: Եվ այժմ, Տե՛ր, կատարիր քո ծառաների խնդրանքները` իրենց օգտի համար, և շնորհիր այս աշխարհի մեջ քո ճշմարտության ճանաչումը, իսկ գալիք աշխարհում պարգևիր հավիտենական կյանք: Քանի որ բարերար ու մարդասեր ես, ո՜վ Աստված, քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տեր Աստված մեր, Դո՛ւ, որ երկնքում հաստատեցիր հրեշտակների և հրեշտակապետերի կարգերն ու գնդերը` քո փառքի սպասավորության համար, արա այնպես, Տե՛ր, որ հիմա սուրբ հրեշտակներն էլ մեզ հետ միասին մասնակցեն մեր պաշտամունքին և իրենք էլ մեզ հետ փառաբանեն քո բարերարությունները:

ՃԱՇՈՒ ՇԱՐԱԿԱՆՔ
Հարության ԳՁ

Դպր. – Տերը թագավորեց ու վայելչություն հագավ:
Համա՛յն աշխարհ, օրհնության երգով գովաբանիր Քրիստոս թագավորին:
Համա՛յն մարդկություն, երկնքի և երկրի ստեղծողին երգելով գոհաբանություն մատուցենք:
Փառք Հոր…: Այժմ և միշտ…:
Երրորդությանն ու միաստվածությանը պատիվ և երկրպագություն մատուցենք, հավիտյանս: Ամեն:

Զատկի ԲԿ –

Դպր. Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը:
Քրիստոսը մեռելներից հարություն առավ. Ալելուիա:
Ո՛վ ժողովուրդներ, եկե՛ք, երգե՛ք Տիրոջը. Ալելուիա:
Փառք Հոր…: Այժմ և միշտ…: Ամեն:
Մեռելներից հարություն առնողին, ալելուիա՛:
Նրան, որ աշխարհը լուսավորեց, ալելուիա՛:

Ծննդյան և Աստվածածնի ԳՁ

Դպր. – Անձս Տիրոջն է մեծարում և հոգիս ցնծում է իմ Փրկիչ Աստծով:
Օրհնությամբ մեծարենք Ս. Աստվածածնին:
Ավետաբեր հրեշտակն ավետում էր Փրկչի ծնունդը Ս. Կույսից:
Փառք Հոր…: Այժմ և միշտ…:
Նա ասում է. “Ո՛վ բերկրյալ Մարիամ, ուրախացի՛ր, որովհետև տերերի Տերը քեզ հետ է”:

ԵՐԵՔՍՐԲՅԱՆ

Պ Քանզի քոնն է կարողությունը, զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն:

Ս Պռոսխումե. (Ուշադրությո՛ւն):
Դպր. . Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ հարություն առար մեռելներից, ողորմիր մեզ:
Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ հարություն առար մեռելներից, ողորմիր մեզ:
Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ հարություն առար մեռելներից ողորմիր մեզ:

Խաչի, Եկեղեցվո, Սրբերի տոնին, Պահքի օր.
որ մեղ համար խաչվեցար
Զատկի Հարութեան, Հինան, լյուրակամտից և
Կիրակի օր.
որ հարյար ի մեռելոց
Ծննդյան Հիսուսի և Հայտնության
որ ծնար եւ հայտնեցար
Տյառնընդառաջին Ծաղկազարդին
ու Աւաք ԲՇ, ԳՇ, ԴՇ, ԵՇ
որ եկիր եւ գալոցդ ես
Տնօրենության Ավետման
որ մարմնացար վասն մեր
Համբարձման
որ համբարձար փառոք առ Հայր
Հոգեգալստեան
որ եկիր եւ հանգեար առաքյալսն
Վարդավառին
որ հայտնեցար ի Թաբոր լերինն
Վերափոխման
որ եկիր ի փոխումն Մոր քո եւ կուսի:

Համաշխարհական քարոզ

Ս Դարձյալ աղաչենք խաղաղության Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Ամբողջ աշխարհի խաղաղության և Ս. Եկեղեցու հաստատության համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Բոլոր սուրբ և ուղղափառ եպիսկոպոսների համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս (Ա.Ա.) Սրբազան Պապի կյանքի և նրա հոգու փրկության համար աղաչենք Տիրոջը:
Դպր. . Տե՛ր, ողորմեա՛:
Ս Մեր Տեր (Ա.Ա.) Հայրապետի կյանքի և նրա հոգու փրկության համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Մեր Տեր (Ա.Ա.) Առաջնորդի կյանքի և նրա հոգու փրկության համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Վարդապետների, քահանաների, սարկավագների, դպիրների և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկների համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Ճշմարիտ և ուղիղ հավատքի մեջ Քրիստոսով ննջեցյալ հոգիների համար աղաչենք Տիրոջը:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր: Մեզ հանձնում ենք քեզ` մեր Տիրոջը: Տե՛ր, ողորմեա՛:

Պ Ո՛վ, սուրբ Աստված, որ հանգչում ես սրբերի մեջ, երեքսրբյան երգով սերովբեները գովում են քեզ և քերովբեները` փառաբանում, և երկնային բոլոր զորությունները քեզ են երկրպագում: Դու, որ ոչնչից գոյացրեցիր բոլոր արարածներին, ստեղծեցիր մարդուն` քո պատկերի և նմանության համաձայն, զարդարեցիր նրան քո բոլոր շնորհներով, սովորեցրիր փնտրել իմաստություն և զգոնություն, չանտեսեցիր նրան մեղանչելուց հետո, այլ տվեցիր նրան փրկարար ապաշխարություն: Դու, որ արժանացրեցիր մեզ` քո նվաստ և անարժան ծառաներին, այս պահին կանգնելու քո սուրբ փառքի սեղանի առջև և Քեզ մատուցելու օրինավոր երկրպագությունն ու փառաբանությունը: Դո՛ւ, Տեր, ընդունի՛ր մեղավորներիս շրթունքներից այս երեքսրբյան օրհնությունը և պահիր մեզ քո քաղցրությամբ: Ների՛ր մեզ մեր կամա կամ ակամա բոլոր հանցանքները: Սրբի՛ր մեր հոգին, միտքն ու մարմինը, և շնորհիր, որ ծառայենք Քեզ սրբությամբ` մեր կյանքի բոլոր օրերին, Սուրբ Աստվածածնի և քո բոլոր Սրբերի բարեխոսությամբ, որոնք քեզ հաճելի եղան հավիտյանս: Քանզի սուրբ ես, Տեր Աստված մեր, Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տե՛ր Աստված մեր, ընդունիր քո ծառաների այս բազկատարած աղաչանքները և գթա նրանց քո մեծ գթասրտությամբ: Քո գութը սփռիր մեր և այս ամբողջ ժողովրդի վրա, որ սպասում է քո առատ ողորմությանը:

Պ Քանզի լինելով Աստված՝ բարեգութ ես ու մարդասեր, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԸՆԹԵՐՑՎԱԾ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ

Ս Ալելուիա. Օրթի (ոտքի կանգնեցեք):
Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկյուղածությամբ լսեցեք:
Պ Ընթերցված Սուրբ Ավետարանի Հիսուս Քրիստոսի, որ ըստ…
(Անունն օրվա Ավետարանչի: Նայել ընթերցվածների շարքին):
Դպր.. Փառք Քեզ, Տեր Աստված մեր:
Ս Պռօսխումե (Ուշադիր) :
Դպր. Ասում է Աստված:
Պ (Կարդում է օրվա Ավետարանը, ավարտին)
Դպր. Փառք Քեզ, Տեր Աստված մեր:

ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱՎԱՏՈ

Հաւատամք ի մի Աստուած Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի՝ երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն՝ յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ի վերայ երկրի՝ երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան, իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն՝ Հոգւովն սրբով: Որով էառ մարմին, հոգի եւ միտս եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս եւ զմեռեալս: Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք եւ ի սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրենս եւ ի մարգարէս եւ յաւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն, եւ բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք եւ ի մի միայն յընդհանրական եւ յառաքելական եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց: Ի դատաստանսն յաւիտենից հոգւոց և մարմնոց: Յարքայութիւնն երկնից: Եւ ի կեանս յաւիտենականս:

Պ Իսկ մենք փառավորենք Սուրբ Երրորդությունն ու Մեկ Աստվածությունը, որ
հավիտյաններից առաջ է, երկրպագելով Հորը , Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Քարոզ աղաչական

Ս Դարձյալ աղաչենք խաղաղության Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Պաշտամունքի և աղոթքի այս ժամին մեկ անգամ ևս հավատքով աղաչենք և խնդրենք մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսից, որ մեզ արժանի դարձնի ընդունելության, լսի մեր աղաչանքների ձայնը, ընդունի մեր սրտերի խնդրանքները, ների մեր հանցանքները և ողորմի մեզ:
Դպր. Ապրեցրո՛ւ Տեր: Շնորհի՛ր Տեր: Ողորմի՛ր Տեր: Մեզ հանձնում ենք քեզ՝ մեր
Տիրոջը: Տե՛ր, ողորմեա՛:

Պ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ մեծ ես ողորմությամբ և առատ՝
բարերարությանդ պարգևներով, Դու, որ քո կամքով այս ժամիս համբերեցիր չարչարանքներին, խաչին և մահվանը՝ մեր մեղքերի համար, և որ առատապես պարգևեցիր Սուրբ Հոգուդ պարգևները երանելի Առաքյալներին, մեզ նույնպես հաղորդակից արա՛, Տե՛ր, աղաչում ենք քեզ, քո աստվածային պարգևների, մեղքերի թողությանը և Սուրբ Հոգուդ ընդունելությանը:

ԱՂՈԹՔ

Ս Օրհնեա, Տէր:
Պ Որպեսզի արժանի լինենք գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ
հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկրպագենք Աստծուն:
Դպր. Քո ներկայությամբ, ո՛վ Տեր:
Պ Քրիստո՛ս, փրկիչ մեր, քո խաղաղությամբ, որ գերազանցում է ամեն միտք և խոսք, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն մի չարից: Հավասար դասիր մեզ՝ քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք քեզ երկրպագում են հոգով և ճշմարտությամբ, որովհետև ամենասուրբ Երրորդությանդ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյա՜լ լինի Տեր մեր Հիսուս Քրիստոսը:
Ս Ամեն: Օրհնի՛ր, Տեր:
Պ Տեր Աստված թող օրհնի ամենքիդ:
Դպր. Ամեն:

Ս Երեխաներից, թերահավատներից, ապաշխարողներից և ամենամաքուրներից ոչ ոք թող չմերձենա այս աստվածային խորհրդին:

ՎԵՐՋ ԵՐԱԽԱՅԻՑ (ՈՉ-ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ) ՊԱՏԱՐԱԳԻ
ԵՒ ՃԱՇՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ

ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳ

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Դպր. Տերունական մարմինը և փրկչական արյունը ներկա են այստեղ: Երկնային
զորություններն աներևույթ կերպով երգում են և անդադրուն բարբառով ասում. §Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, զորությունների՛ Տեր¦:

Պ Մարմնավոր ախտերով և ցանկություններով վարակվածներիցս ոչ ոք արժանի չէ մոտենալու քո սեղանին կամ սպասավորելու քո արքայական փառքին, որովհետև քեզ ծառայելը հատուկ է միայն երկնային մեծ ու ահեղ զորություններին: Սակայն Դու՝ անբովանդակելի Խոսքը քո Հոր, քո անսահման բարերարության պատճառով մարդացար և մեր քահանայապետը եղար: Եվ իբրև ամենքիս Տերը՝ ավանդեցիր մեզ այս սպասավորության և անարյուն զոհաբերության քահանայությունը, քանզի Դո՛ւ ես մեր Տեր Աստվածը, որ իշխում ես երկնավորների և երկրավորների վրա, Դո՛ւ ես, որ բազմում ես քերովբեական աթոռի վրա, Դո՛ւ՝ սերովբեների Տեր և Իսրայելի թագավոր, Դո՛ւ, որ միակ սուրբն ես և հանգչում ես սրբերի մեջ, աղաչում եմ քեզ, միա՛կ բարերար և հեշտալուր, նայի՛ր ինձ՝ քո մեղավոր և անարժան ծառային, և մաքրիր հոգիս ու միտքս չարի բոլոր պղծություններից: Եվ արժանի արա ինձ, որ Սուրբ Հոգուդ զորությամբ ստացել եմ քահանայական շնորհը, կանգնելու այս սուրբ սեղանի առջև և քահանայագործելու քո անարատ Մարմինն ու պատվական Արյունը:
Խոնարհեցնելով գլուխս քո առջև՝ աղաչում եմ, երես մի՛ դարձրու ինձանից և մի՛ մերժիր ինձ քո ծառաների միջից:
Այլ ինձ՝ անարժան ու մեղավոր ծառայիդ, արժանի արա այս ընծաները քեզ մատուցելու, որովհետև Դու ես, որ զոհում ես և զոհվում, ընդունում ես և տալիս, Քրիստոս Աստվա՛ծ մեր: Եվ փառաբանում ենք Քեզ՝ անսկիզբ Հորդ ու բարերար և ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԿԱՆՈՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Վերաբերում
Ծանոթ – Սարկավագները սրբազան հացը և օրհնության բաժակը թող դեպի վեր՝ ս. սեղանը բերեն: Իսկ հանդիսավոր օրերին եթե ուզում ես Խորհուրդը դեպի ս. սեղան բերել, սա է նրա արարողությունը:

Ս Ո՛վ դպիրներ, սաղմոս ասեք մեր Տեր Աստծուն ու քաղցր ձայնով հոգևոր երգեր երգեք:

Սրբասացություններ
Կիրակի օրվա և Եկեղեցու տոներին –

Ո՛վ Աստված, հրեշտակային կարգավորությամբ ճոխացրիր քո ս. Եկեղեցին: Բազմահազար հրեշտակապետեր կանգնում են քո առջև, իսկ բյուրավոր հրեշտակներ պաշտում են քեզ, Տե՛ր: Դու հաճեցիր նաև մարդկանցից խորհրդավոր ձայնով օրհնություններ ընդունել. սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, զորությունների՛ Տեր:

Ծննդյան և Աստվածածնի տոներին –
Հրեշտակների և երկնավոր զորքերի բազմությունը Միածին Թագավորի հետ իջավ երկնքից, նրանք երգում էին և ասում. §Սա է Աստծո Որդին¦: Բոլորս գոչենք. ո՛վ երկինք, ուրախացի՛ր, և ո՛վ աշխարհի հիմքեր, ցնծացե՛ք, որովհետև հավիտենական Աստվածը երևաց երկրիս վրա և մարդկանց հետ շրջեց մեր անձերն ապրեցնելու համար:
Զատկին և Հինանց –

Ո՞վ է նման մեր Աստծուն: Նա մեզ համար խաչվեց, թաղվեց և հարություն առավ, հավատարիմ եղավ աշխարհին և փառքով երկինք համբարձվեց: Ո՛վ ժողովուրդներ, եկե՛ք հրեշտակների հետ նրան օրհնություններ երգենք՝ ասելով. սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, մեր Տեր Աստված:
Հորդորական քարոզ

Ս Դարձյալ աղաչենք խաղաղության Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Աղոթքի մեջ հավատքով, սրբությամբ և ահով կանգնենք Աստծո սուրբ սեղանի առջև, ոչ թե խղճով ու գայթակղությամբ, նենգությամբ ու խորամանկությամբ, պատրանքով և խաբեությամբ, կասկածով և թերահավատությամբ, այլ ուղիղ վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով, կատարյալ հավատքով, լցված սիրով և ճոխացած ամեն տեսակի բարի գործերով:
Ս Ապրեցրո՛ւ մեզ, Տե՛ր և ողորմի՛ր մեզ:

Պ Պիտի լվանամ ձեռքերս սրբությամբ և պիտի ծառայեմ Քո սեղանի շուրջ:
Տե՛ր, որ զորությունների Աստվածն ես և բոլոր էություների Արարիչը, որ ոչնչից գոյացնելով համայն արարածներին՝ տեսանելի դարձրեցիր, որ մեր հողածին բնությունն էլ մարդասիրապես պատվելով՝ այսպիսի ահավոր և անպատմելի Խորհրդի պաշտոնյա կարգեցիր: Դո՛ւ, Տե՛ր, ում մատուցում ենք այս Պատարագը, ընդունի՛ր մեր կողմից ներկայացված այս ընծաները՝ փոխելով դրանք Քո Միածնի Մարմնի և Արյան խորհրդին: Եվ այս հացից ու բաժակից ճաշակողներիս պարգևիր դրանք որպես դեղ՝ մեղքերի թողության:

ՈՂՋՈՒՅՆ
Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Շնորհներով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ Քեզ՝ Հայր, Սուրբ Հոգուդ հետ միասին վայելում է փառք, իշխանությոն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկրպագենք Աստծուն:
Դպր. Քո ներկայությամբ, ո՛վ Տեր:
Ս Ողջույն տվեք միմյանց սուրբ համբույրով, և նրանք, ովքեր չեն կարող հաղորդվել աստվածային այս խորհրդին և գտնվում են դռների մոտ, աղոթեցե՛ք:

Դպր. Քրիստոս մեր մեջ հայտնվեց, Աստված ինքն այստեղ բազմեց: Խաղաղության
կոչ բարձրացավ, այս սուրբ ողջույնի հրաման տրվեց: Եկեղեցին մեկ անձ եղավ: Համբույրս զօդ լրման տրվեց: Թշնամությունը հեռացվեց, սերն ամեն կողմ սփռվեց: Արդ, պաշտոնյանե՛ր, բարձրաձայն երգեք միաբերան օրհնություն՝ միասնական Աստվածությանը, որին Սերովբեներն են սրբաբան:

ԿԱՆՈՆ ՊԱՏԱՐԱԳԻ
Նախերգանք

Ս Ահով մնանք, երկյուղով մնանք, զգաստ մնանք և նայենք զգուշությամբ:
Դպր. Դեպի Քե՛զ, Աստված:
Ս Քրիստոսը՝ անարատ գառն Աստծո, մատուցվում է որպես պատարագ:
Դպր. Ողորմություն, խաղաղություն և պատարագ է օրհնության:
Պ Շնորհքը, սերն ու աստվածային սրբարար զորությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու
թող լինի ձեր բոլորի հետ:
Դպր. Ամեն: Նաև քո հոգու հետ:
Ս Դեպի վեր բարձրացրեք ձեր մտքերն աստվածային երկյուղով:
Դպր. Դեպի Քեզ ենք հառել մեր մտքերը, Տե՛ր Ամենակալ:
Ս Եվ գոհություն մատուցեք Տիրոջն ամբողջ սրտով:
Դպր. Արժանի է և արդար:
Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Իսկապես արժանի է և արդար՝ ամենաջերմ եռանդով երկրպագելով միշտ՝
փառավորել Քեզ, Հա՛յր Ամենակալ, որ քո անզննելի և արարչակից Որդովդ ջնջեցիր անեծքի պատիժը: Եվ Եկեղեցին իբրև ժողովուրդ ընտրելով՝ իր սեփականությունը դարձրեց իր Հորն հավատացողներին, և տեսանելի բնությամբ մարմին առնելով Սուրբ Կույս Մարիամից՝ բարեհաճեց մեր մեջ բնակվել և աստվածային նորաստեղծ ճարտարապետությամբ երկիրը երկնքի վերածեց: Որովհետև Նա, որի առջև չէին համարձակվի կանգնել հրեշտակների խմբերը, աստվածությանդ փայլատակող և անմատչելի լույսից սարսափած՝ մարդացավ մեր փրկության համար և մեզ շնորհեց երկնայինների հետ հոգևոր պարեր պարել:

ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ

Պ Եվ Սերովբեների ու Քերովբեների հետ միաձայն սրբասացությամբ
նվագներ եղանակել և համարձակ գոչելովª նրանց հետ աղաղակել ու ասել.

Դպր. Սուրբ, սուրբ, սուրբ ես, զորությունների՛ Տեր. լի են երկինքն ու երկիրը քո փառքով: Օրհնություն բարձունքներում: Օրհնյալ ես դու, որ եկար ու պիտի գաս Տիրոջ անունով: Օվսաննա՜ բարձունքներում:
Պ Սուրբ, սուրբ, սուրբ ես ճշմարտապես և ամենասուրբ: Եվ ո՞վ կարող է պարծենալ,
որ խոսքով կպարփակի մեր հանդեպ Քո անսահման բարեգորովության զեղումները: Դու արդեն անցյալից, մեղքի տակ ընկած մարդուն հոգածությանդ տակ առնելով, սփոփեցիր զանազան միջոցներով. մարգարեներով, օրենքը տալով, Քահանայությամբ և երինջների խորհրդանշական զոհաբերմամբ: Իսկ ժամանակների ավարտին ջնջելով մեր բովանդակ մեղքերի դատավճիռը, տվեցիր մեզ քո Միածին Որդուն՝ իբրև պարտապան և պարտք, զոհաբերվող և օծյալ, գառ և երկնավոր հաց, քահանայապետ և պատարագ: Որովհետև Նա ինքն է բաշխողը և նույն ինքն է միշտ բաշխվում մեր մեջ՝ առանց երբևէ սպառվելու: Որովհետև Նա մարդացավ իսկապես և ոչ երևութապես՝ անշփոթ միությամբ մարմին առնելով Աստվածածին Սուրբ Կույս Մարիամից: Նա ճանապարհորդեց մարդկային կյանքի բոլոր կրքերի միջից՝ առանց մեղքի մեջ ընկնելու և կամովին դիմեց աշխարհը փրկող խաչին, որը եղավ աշխարհի կյանքի և մեր փրկության միջոցը:
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԻ

Պ Առնելով հացն իր սուրբ, աստվածային, անմահ, անարատ և արարչագործ ձեռքերի
մեջ՝ օրհնեց, գոհություն հայտնեց, կտրեց և տվեց իր ընտրյալ, սուրբ և բազմած աշակերտներին՝ ասելով.
Ս Օրհնեա՛, Տէր:

Առե՛ք, կերե՛ք, այս է իմ Մարմինը,
որ ձեր և շատերի համար բաշխվում է
քավության և մեղքերի թողության համար:

Դպր. Ամեն:

Պ Նույնպես և բաժակն առնելով՝ օրհնեց, գոհություն հայտնեց, ըմպեց և տվեց
իր ընտրյալ, սուրբ և բազմած աշակերտներին՝ ասելով.
Ս Օրհնեա՛, Տէր:

Խմե՛ք սրանից ամենքդ,
այս է իմ Նոր Ուխտի Արյունը, որ ձեզ
և շատերի համար թափվում է
քավության և մեղքերի թողության համար:

Հիշատակ և նվիրում

Դպր. Ամեն: Ո՛վ երկնավոր Հայր, դու, որ քո Որդուն մեզ համար մահվան
հանձնեցիր՝ իբրև մեր հանցանքների պարտապան, աղաչում ենք քեզ, նրա արյան հեղման համար ողորմի՛ր մեզ՝ քո ասուն հոտին:

Պ Եվ քո բարերար Միածին Որդին պատվիրեց միշտ այս նույնը կատարել ի
հիշատակին, և իջնելով մահվան անդունդներն այն մարմնով, որ ստացել էր բնությունից, և իր զորությամբ խորտակելով դժոխքի փականքները, Քեզ միայն ներկայացրեց մեզ իբրև միակ ճշմարիտ Աստվածը, Աստված ողջերի և մեռյալների:
Այժմ մենք, Տե՛ր, այդ տրված հրամանի համաձայն, առաջ բերելով Միածնիդ Մարմնի և Արյան այս փրկավետ խորհուրդը, հիշում ենք մեզ համար Նրա կրած փրկագործ չարչարանքները, կենսատու խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանավետ հարությունը, աստվածապես համբարձումը, Քո աջակողմում նստելը, Հա՛յր, պաշտում ենք և օրհնում Նրա ահավոր և փառավորյալ երկրորդ գալուստը:

Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Եվ ինչ որ քոնն է, և նրանցից, որ քոնն են, Քեզ ենք մատուցում ամեն բանի մեջ և
ամենքի համար:

Դպր. Ամեն ինչում օրհնյալ ես, Տեր, օրհնում ենք Քեզ, Տե՛ր, գովում ենք Քեզ,
գոհանում ենք Քեզանից, աղաչում ենք Քեզ, Տեր Աստված մեր:

Պ Արդարև, Տե՛ր Աստված մեր, գովում ենք Քեզ և գոհանում Քեզնից ամեն օր,
որ, նկատի չառնելով մեր անարժանությունը, մեզ կարգեցիր այսպիսի ահավոր և անպատմելի խորհրդի պաշտոնյաներ՝ ոչ թե մեր կատարած բարեգործությունների համար, որոնցից բոլորովին զուրկ ենք ու դատարկ ամեն օր, այլ անդադար ապավինելով Քո բազմառատ ներողությանը՝ համարձակվում ենք մոտենալ և սպասավորել մարմնին և արյանը քո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սուրբ Հոգու հրավեր

Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկրպագենք Աստծուն:
Դպր. Քո ներկայությամբ, ո՛վ Տեր:
Աստծո՛ Որդի, որ Հոր հետ մեզ հաշտեցնելու համար զոհվելով՝ մեր մեջ կյանքի հաց ես բաշխվում, աղաչում ենք քեզ, քո սուրբ արյան հեղմամբ ողորմիր արյունովդ փրկված քո հոտին:

Պ Երկրպագում ենք, աղաչում և խնդրում Քեզ, բարերա՛ր Աստված, մեզ և այս
առաջադրված ընծաների վրա առաքիր Քո հավիտենակից և էակից Սուրբ Հոգիդ,

Որի միջոցով օրհնելով այս հացը՝ ճշմարտապես վերածում ես այն Մարմնին մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի:

Որի միջոցով օրհնելով այս բաժակը՝ իսկապես վերածում ես այն Արյանը մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի:

Որի միջոցով օրհնելով այս հացն ու գինին ճշմարտապես անում ես սրանք Մարմինն ու Արյունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ փոխակերպելով դրանք Քո Սուրբ Հոգով:

Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Որպեսզի սա լինի բոլոր մոտեցողներիս համար՝ անդատապարտություն, քավություն և թողություն մեղքերի:

Դպր. Ամեն: Աստծո՛ Հոգի, որ երկնքից իջնելով՝ մեր միջոցով կատարում ես քո
Փառակցի խորհուրդը, աղաչում ենք քեզ, նրա արյան հեղմամբ հանգիստ պարգևիր մեր ննջեցյալներին:

Պ Սրանով շնորհիր սեր, կայունություն և ցանկալի խաղաղություն ամբողջ աշխարհին. Սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին. աշխարհի թագավորներին, իշխաններին, ժողովուրդներին, ճանապարհորդներին, նավարկողներին, բանտարկյալներին, վտանգի ենթարկվածներին, չարչարվողներին և բարբարոսների դեմ պատերազմողներին:
Սրանով շնորհիր նաև եղանակների բարեխառնություն, արտերին՝ պտղաբերություն և տեսակ-տեսակ ցավերից տառապողներին շնորհիր շուտափույթ առողջություն:
Սրանով հանգիստ պարգևիր բոլոր նրանց, որ արդեն ննջել են Քրիստոսի մեջ. նախահայրերին, հայրապետներին, մարգարեներին, առաքյալներին, մարտիրոսներին, եպիսկոպոսներին, երեցներին, սարկավագներին և քո Սուրբ Եկեղեցու բոլոր ուխտավորներին, ինչպես և աշխարհական կարգից այն բոլոր այրերին ու կանանց, ովքեր հավատքով վախճանվեցին:

Հիշատակ Աստվածածնի և Սրբերի

Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Եվ նրանց հետ միասին մեզ էլ հիշիր, բարերա՛ր Աստված, աղաչում ենք Քեզ:
Դպր. Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր:

Պ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, Ստեփանոս նախավկայի, հիշատակը թող լինի այս Սուրբ Պատարագի մեջ, աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր:

Ս Այս սուրբ պատարագի մեջ թող կատարվի ս. առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների և բոլոր սուրբ հայրապետների, առաքելագործ եպիսկոպոսների, երեցների, ուղղափառ սարկավագների և բոլոր սրբերի հիշատակը: Աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր:
Ս Երկրպագենք Քրիստոսի օրհնյալ, գովյալ և փառավորյալ, հրաշալի և աստվածազարդ (Աստուածայայտնությունը, կամ Հարությունը, կամ Պայծառակերպությունը, կամ Սուրբ Խաչը, կամ Ծնունդը ):
Դպր.. Փա՛ռք(Աստուածայայտնությունըդ, կամ Հարությունդ, կամ
Պայծառակերպությունդ, կամ Սուրբ Խաչդ, կամ Ծնունդդ ), ո՛վ Տեր:
Ս Սյս սուրբ պատարագի մեջ թող կատարվի մեր առաջնորդների և առաջին սուրբ լուսավորիչների՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի, Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի, Ներսեսի, Սահակի, Դանիելի և Խադի, Մեսրոպ վարդապետի և Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու և Ներսես Լամբրոնացու և Հայաստանի բոլոր սուրբ հովիվների և հովվապետերի հիշատակը: Աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր:
Ս Այս սուրբ պատարագի մեջ թող կատարվի մենակյաց սրբերի, առաքինասեր և աստվածուսույց կրոնավորներ Պողոսի, Անտոնի, Պողի, Մակարի, Ոնոփրիոսի, Մարկոս աբբայի, Սրապիոնի, Նեղոսի, Արսենի, Եվագրի, Հովհաննեսյանների և Սիմոնյանների, սուրբ Ոսկյանների և Սուքիասյանների և ամբողջ աշխարհով նրանց հետևած սուրբ հայրերի և աշակերտների հիշատակը: Աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր:
Ս Այս սուրբ պատարագի մեջ թող կատարվի սուրբ հավատացյալ թագավորների՝ Աբգարի, Կոստանդիանոսի, Տրդատի և Թեոդոսի և բոլոր սուրբ և բարեպաշտ թագավորների և աստվածասեր իշխանների հիշատակը: Աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր:

Խնդրվածք
Ս Այս սուրբ պատարագի մեջ թող կատարվի համընդհանուր հավատացյալների, այրերի և կանանց, ծերերի և երիտասարդների և ամեն տարիքի պատկանող Քրիստոսի մեջ հավատքով և սրբությամբ ննջեցյալների հիշատակը: Աղաչում ենք:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր:
Պ Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր, և օրհնի՛ր Քո սուրբ Կաթողիկե և Առաքելական Եկեղեցին, որը փրկեցիր Միածնիդ պատվական Արյունով և ազատեցիր Նրա սուրբ խաչով, պարգևիր նրան կայուն խաղաղություն:
Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր, և օրհնիր բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, որոնք ուղիղ վարդապետությամբ մեզ են ավանդում ճշմարտության խոսքը:

Ս Օրհնեա՛, Տէր:
Պ Եվ մանավանդ մեր Սրբազան Պապին Տեր …, մեր Գերերջանիկ Պատրիարք Տեր… և մեր Արհիապատիվ Առաջնորդին Տեր… երկար օրերով և ուղիղ վարդապետությամբ պարգևիր մեզ:
Ս Մեր Տե՛ր Աստված, գոհություն և փառաբանություն ենք քեզ մատուցում այս սուրբ սեղանի վրա մատուցվող սուրբ և անմահ պատարագի համար, որպեսզի այն մեզ պարգևես իբրև կենդանության սրբություն:
Նրանով շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն ամբողջ աշխարհին, Ս. Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին և առավել ևս (Ա.Ա.) Սրբազանին, որ մատուցում է այս պատարագը:
Նաև քրիստոնյա թագավորների և բարեպաշտ իշխանների զորության և հաղթության համար:
Աղաչում ենք և խնդրում նաև հանգուցյալ հոգիների համար, առավել ևս՝ մեր հանգուցյալ րաբունապետերի և այս եկեղեցին շինողների և նրա հովանու ներքո գտնվող հանգուցյալների համար:
Ազատությո՛ւն պարգևիր գերի ընկած մեր եղբայրներին և շնորհք՝ այստեղ ներկա ժողովրդին: Թող այս սուրբ պատարագի մեջ կատարվի նաև նրանց հիշատակը, ովքեր հանգիստ հավատքով և սրբությամբ Քրիստոսի մեջ ննջեցին: Աղաչում ենք:

Պ Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր, և օրհնի՛ր այս ժողովրդին, որ գտնվում է Քո առջև, և այս ընծաները մատուցողին, և պարգևիր նրանց ինչ որ կարևոր է և օգտակար:
Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր, և օրհնի՛ր ուխտավորներին, Քո Սուրբ Եկեղեցուդ նվիրատուներին և նրանց, ովքեր ողորմածությամբ հիշում են աղքատներին: Տո՛ւր նրանց ըստ քո բնածին առատաձեռնության՝ հատուցելով հարյուրապատիկը այս աշխարհում և հանդերձյալ կյանքում:
Հիշի՛ր, Տեր, և ողորմի՛ր, և գթա հանգուցյալների հոգիներին: Հանգիստ պարգևիր նրանց, լուսավորիր և դասիր նրանց քո սրբերի հետ՝ երկնքի արքայությանդ մեջ, և արժանացրու քո ողորմությանը:
Հիշի՛ր, Տեր, նաև քո ծառայի (Անուն-Ազգանուն) հոգին և ողորմիր նրան ըստ քո առատ ողորմածության և (եթե ննջեցյալ է)՝ արժանացրու նրան քո երանավետ տեսությանը: (Իսկ եթե ողջ է)՝ փրկիր նրան հոգեկան և մարմնական բոլոր որոգայթներից:
Հիշի՛ր, Տեր, նաև այն ողջերին ու մեռյալներին, ովքեր հանձնարարեցին մեզ հիշատակել իրենց մեր աղոթքներում: Կատարիր նրանց և մեր խնդրանքների դիտավորությունները՝ ուղղորդելով դրանք դեպի ճշմարիտն ու փրկավետը: Վարձատրի՛ր բոլորին քո անսպառ և երանավետ բարիքներով:
Եվ մաքրելով մեր մտածումները՝ դարձրու մեզ տաճար՝ ընդունելու համար Մարմինն ու Արյունը քո Միածնի՝ մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի, որի հետ միասին Քեզ՝ ամենակալ Հորը, և նաև կենդանարար ու ազատիչ Սուրբ Հոգուդ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դպր. Բոլորովին և բոլորի համար:
Պ Եվ մեր Մեծ Աստծո և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը թող լինի Ձեր բոլորի հետ:

Դպր. Ամեն: Նաև քո հոգու հետ:

Աղաչական քարոզ

Ս Դարձյալ աղաչենք խաղաղության Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Տիրոջն աղաչենք մանավանդ այն բոլոր սրբերի միջոցով, որոնց հիշատակը կատարեցինք:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Այս սուրբ սեղանի վրա մատուցվող սուրբ և աստվածային պատարագով աղաչենք Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Աղաչենք Տիրոջը, որպեսզի մեր Տեր Աստվածը, որ այս պատարագն ընդունեց իր սուրբ, երկնային և իմանալի հարկերի մեջ, նրա փոխարեն մեզ ուղարկի Ս. Հոգու շնորհքներն ու պարգևները:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Տե՛ր, քո շնորհքների միջոցով ընդունի՛ր մեզ, ապրեցրո՛ւ, ողորմի՛ր և պահի՛ր մեզ:
Դպր. Ապրեցրո՛ւ, Տե՛ր և ողորմի՛ր:
Ս Հիշելով Ամենասրբուհի Աստվածածնին և միշտ Կույս Մարիամին՝ բոլոր սրբերով հանդերձ՝ աղաչե՛նք Տիրոջը:
Դպր. Հիշի՛ր Տեր և ողորմի՛ր: Տեր, ողորմի՛ր; Մեզ հանձնում ենք քեզ՝ մեր Տիրոջը: Տե՛ր,
ողորմեա՛: Տե՛ր, ողորմեա՛: Տե՛ր, ողորմեա՛:
Պ Աստվա՛ծ Ճշմարտության և Հայր գթության, գոհանում ենք քեզանից, որ
մեր՝ մեղապարտներիս բնությունն ավելի մեծարեցիր, քան երանելի նահապետներինը: Որովհետև նրանց համար Աստված կոչվեցիր, իսկ մեզ համար ցանկացար Հայր անվանվել՝ գթալով մեզ վրա: Եվ այժմ, Տե՛ր, աղաչում ենք Քեզ, օրեցօր ավելի պայծառացնելով Քեզանից տրված այս նոր ու պատվական անվանման շնորհքը՝ ծաղկեցրու այն քո Սուրբ Եկեղեցու մեջ:

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Աղոթք Տերունական

Պ Եվ տո՛ւր մեզ, որ կարողանանք համարձակաձայն բացել մեր բերաններն ու կանչել Քեզ, Հա՛յր երկնավոր, երգենք ու ասենք:

Դպր. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, թող գա քո թագավորությունը, թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին: Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից:

Պ Տե՛ր տերերի, Աստվա՛ծ աստվածների, թագավո՛ր հավիտենական, արարիչ բոլոր արարածների և Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր չարից և ազատիր փորձությունից:
Պ Քանզի քոնն է արքայությունը, զորությունը և փառքը, հավիտյանս. Ամեն:

Պ Խաղաղություն ամենքին:
Դպր. Նաև քո հոգուն:
Ս Երկրպագենք Աստծուն:
Դպր. Քո ներկայությամբ, ո՛վ Տեր:

Պ Ո՜վ, Սուրբ Հոգի, որ աղբյուր ես կյանքի և բխում ողորմության, ողորմիր ժողովրդիդ, որ քո առջև խոնարհված՝ երկրպագում է քո աստվածությանը: Պահպանիր նրանց բոլորին: Դրոշմիր նրանց հոգու մեջ մարմնի տեսանելի կերպարանքը՝ իբրև ժառանգություն և բաժին հանդերձյալ բարիքների:

ՎԵՐԱՑՈՒՄ

Պ Հիսուս Քրիստոսով, մեր Տիրոջով, որի հետ և Քեզª Սուրբ Հոգուդ և Ամենակալ Հորը վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ս Պռոսխումե: (Ուշադիր)
Պ Սրբությունները՝ սրբերին:
Դպր. Միա՛յն սուրբ, միա՛յն Տեր, Հիսուս Քրիստոս, Հոր Աստծո փառքի համար. Ամեն:
Պ Օրհնյա՛լ, Հա՛յր սուրբ, Աստված ճշմարիտ:
Դպր. Ամե՛ն:
Պ Օրհնյա՛լ, Որդի՛ սուրբ, Աստված ճշմարիտ:
Դպր. Ամե՛ն:
Պ Օրհնյա՛լ, Հոգի՛ սուրբ, Աստված ճշմարիտ:
Դպր. Ամե՛ն:

Պ Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Դպր. Ամեն: Հայր սուրբ, Որդիդ սուրբ, Հոգիդ սուրբ: Օրհնություն և փառք Հորը,
Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Պ Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, քո երկնային սրբավայրից և թագավորությանդ փառքի աթոռից նայի՛ր մեզ, արի՛ սրբացնելու և կենսավորելու մեզ, Դու, որ բազմում ես Հորդ հետ և այստեղ մատուցվում իբրև զոհ: Արժանի՛ արա մեզ հաղորդվելու Մարմնիցդ ու պատվական Արյունից և մեր ձեռքից հաղորդելու ամբողջ ժողովրդին:
Պ Տե՛ր Աստված մեր, որ քո Միածին Որդու անունով մեզ քրիստոնյա անվանեցիր և
մեղքերի թողության համար մեզ շնորհեցիր մկրտությունը՝ հոգևոր ավազանով, և արժանացրիր հաղորդվելու քո Միածնի սուրբ Մարմնին և Արյանը: Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տե՛ր, արժանի արա մեզ՝ ընդունելու այս սուրբ խորհուրդը մեր մեղքերի թողության համար, և գոհաբանելով՝ փառավորելու Քեզ՝ Որդուն, և Սուրբ Հոգուդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ՀՐԱՎԵՐ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ

Պ Ճաշակենք սրբությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ և պատվական Մարմնից և Արյունից, որ երկնքից իջնելով՝ բաշխվում է մեր մեջ: Սա է կյանքը, հույսը, հարությունը, քավությունն ու մեղքերի թողությունը: Սաղմոս ասացեք մեր Տեր Աստծուն, սաղմոս ասացեք մեր երկնավոր անմահ Թագավորին, որ բազմած է քերովբեական կառքերի վրա:

Դպր. Օրհնյալ է Աստված:

Պ Ինչպիսի օրհնություն կամ ինչպիսի գոհություն ասենք այս Հացի և այս Բաժակի վրա: Բայց, Հիսուս, Քեզ միայն օրհնում ենք՝ Հորդ և Ամենասուրբ Հոգուդ հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խոստովանում եմ և հավատում, որ դու ես Քրիստոսը, Աստծո Որդին, որ վերցրեցիր մեղքերն աշխարհի:

Պ Հայր Սուրբ, որ կոչվեցիր քո Միածնի անունով և լուսավորեցիր հոգևոր ավազանի մկրտությամբ, արժանի արա մեզ՝ ընդունելու այս սուրբ խորհուրդը՝ մեղքերի թողության համար: Տպավորիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհքները, ինչպես սուրբ Առաքյալների մեջ, ովքեր ճաշակեցին և ամբողջ աշխարհը սրբացրեցին: Եվ այժմ, Տե՛ր, Հա՛յր բարերար, այս հաղորդությունը թող լինի մասնակցություն աշակերտների երեկոյան ճաշակումին և փարատի մեր մեղքերի խավարը: Մի՛ նայիր իմ անարժանությանն ու մի՛ զրկիր ինձ սուրբ Հոգուդ շնորհներից, այլ քո անսահման մարդասիրությամբ պարգևիր այն ինձ՝ որպես մեղքերի քավություն և հանցանքների արձակում, ինչպես որ խոստացավ և ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոսը. §Ով որ ուտի իմ Մարմինը և խմի իմ Արյունը, պիտի ապրի հավիտյան¦: Ուստի այժմ սա թող լինի մեզ համար քավություն, որպեսզի նրանք, ովքեր սրանից կուտեն և կխմեն, օրհնություն և փառք տան Հորը, Որդուն և Սուրբ Հոգուդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ՃԱՇԱԿՈՒՄԸ

Պ Քո անապական Մարմինը թող կայնք լինի ինձ:
Ս Ամեն:
Պ Եվ քո սուրբ Արյունն ինձ մեղքերի քավություն և թողություն լինի:

Դպր. Օրհնյալ է Աստված: Քրիստոսը պատարագվելով մեր մեջ է բաշխվում.
ալելուիա: Իր մարմինը մեզ կերակուր է տալիս և իր սուրբ արյունը ցողում է մեր մեջ. ալելուիա: Ճաշակեցե՛ք և տեսե՛ք. Տերը քաղցր է. ալելուիա: Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքի մեջ. ալելուիա: Օրհնեցե՛ք նրան բարձունքների մեջ. ալելուիա: Նրա բոլոր հրեշտակնե՛ր, օրհնեցե՛ք նրան. ալելուիա: Նրա բոլոր զորություննե՛ր, օրհնեցե՛ք նրան. ալելուիա:

Թախծագին խնդրանք (Տեր ողորմեա):

Դպր. Տե՛ր, ողորմեա՛, Տե՛ր, ողորմեա՛:
Ամենասուրբ Երրորդություն,
տո՛ւր աշխարհիս խաղաղություն,
Եկեղեցուն պայծառություն,
ազգիս հայոց՝ սեր, միություն,
հիվանդներին առողջություն,
ննջեցյալներին արքայություն:
Տե՛ր, ողորմեա՛, Տե՛ր, ողորմեա՛,
Հիսո՛ւս Փրկիչ, մեզ ողորմի՛ր:

Ս Ամեն: Առաջ անցեք երկյուղով և հավատով և հաղորդվեք սրբությամբ:

Պ Ասացեք. Մեղա՛ Աստծուն:
Հավատում ենք Հորը՝ սուրբ Աստված ճշմարիտ:
Դպր. Ամեն:

Պ Հավատում ենք Որդուն՝ սուրբ Աստված ճշմարիտ:

Դպր. Ամեն:

Պ Հավատում ենք Հոգուն՝ սուրբ Աստված ճշմարիտ:

Դպր. Ամեն:

Պ Խոստովանում և հավատում ենք, որ սա է ճշմարիտ Մարմինն ու Արյունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որ կրում է մեղքերն աշխարհի:

Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը լինի քեզ փրկություն և առաջնորդ դեպի անվախճան կյանք:

Դպր. Ամեն. Մեր Աստվածն ու մեր Տերը երևաց մեզ: Օրհնյալ լինի Նա, որ
գալիս է Տիրոջ անունով:

Պ Փրկիր, Տե՛ր, Քո ժողովրդին, և օրհնի՛ր Քո ժառանգությունը. հովվիր և բարձրացրու նրանց՝ այսուհետև մինչև հավիտյան:

ՓԱԿՄԱՆ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՂՈԹՔ ԳՈՀՈՒԹՅԱՆ

Պ Գոհություն ենք հայտնում Քեզ, Հա՛յր Ամենակալ, որ մեզ համար նավահանգիստ և սրբության տաճարպատրաստեցիր քո Սուրբ Եկեղեցին, ուր փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ: Ալելուիա:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Քրիստո՛ս Թագավոր, որ քո կենարար Մարմնով և քո սուրբ Արյամբ կենդանություն պարգևեցիր մեզ: Շնորհի՛ր մեզ քավություն և մեծ ողորմություն: Ալելուիա:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Հոգի ճշմարիտ, որ վերանորոգեցիր Սուրբ Եկեղեցին. անարատ պահիր այն՝ Երրորդությանդ հավատքով՝ այսուհետև մինչև հավիտյան: Ալելուիա:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Քրիստո՛ս Աստված, որ մեր կյանքը սրբացնելու համար շնորհեցիր մեզ այսպիսի ճաշակումի բարիքը: Սրանով պահիր մեզ սուրբ և անարատ՝ մեր մեջ բնակվելով քո աստվածային հոգածությամբ: Հովվիր մեզ քո սուրբ և բարեսեր կամքիդ արոտավայրերի մեջ, որտեղ բանսարկու սատանայի բոլոր թշնամություններից ապահով՝ արժանի կլինենք միայն քո ձայնը լսելու, հետևելու միայն քեզ՝ քաջահաղթ և ճշմարիտ հովվիդ, ու քեզանից ընդունելու երկնքի արքայությանդ մեջ պատրաստված տեղը, ո՛վ, Տե՛ր Աստված մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ օրհնյալ ես Հոր և Սուրբ Հոգուդ հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Անքննելի, անհասանելի, եռյակ ինքնությանդ, ստեղծող և մարդասեր, անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԱՂՕԹՔ ԱՐՁԱԿՄԱՆ

ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպր. Տե՛ր, մարմինդ և արյունդ ճաշակելով՝ քո բարիքներով լիացանք: Դու, որ
կերակրում ես մեզ հանապազ, մեզ վրա ուղարկիր հոգևոր օրհնույուններդ: Փա՛ռք դեպի բարձունքները, քեզ, որ կերակրում ես մեզ:
Ս Մեկ անգամ ևս աղաչենք խաղաղության Տիրոջը:
Դպր. Տե՛ր, ողորմեա՛:
Ս Մենք, որ հավատքով մերձեցանք աստվածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ և անապական խորհրդին, մեկ անգամ ևս գոհանանք Տիրոջից:
Դպր. Գոհանում ենք քեզանից, Տե՛ր, որ մեզ կերակրեցիր քո անմահական սեղանից՝
մարմինդ և արյունդ բաշխելով աշխարհի փրկության և մեր անձանց կյանքի համար:

ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱԿՈՒՄՆ
Ս.. Օրհնեա՛, Տէր:
Պ Տե՛ր, դու, որ օրհնում ես Քեզ օրհնողներին և սրբացնում Քեզ հուսացողներիս,
Դպր. Օրհնյալ է Աստված:
Պ Փրկիր քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը: Պահպանիր քո ամբողջ Եկեղեցին: Սրբացրու նրանց, ովքեր սիրով ողջունեցին Քո Տան վայելչությունը:
Դպր. Ամեն:
Պ Փառավորիր Դու մեզ քո աստվածային զորությամբ և մի լքիր մեզ՝ Քեզ հուսացողներիս:
Դպր. Ամեն:
Պ Խաղաղությունդ պարգևիր ամբողջ աշխարհին. եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, նրանց զորքերին և ամբողջ ժողովրդիս:
Դպր. Ամեն:
Պ Որովհետև ամեն մի բարիք և կատարյալ ընծա իջած են վերևից՝ Քեզանից, որ Հայրն ես լույսի: Եվ Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Դպր. Ամեն: Օրհնյալ թող լինի Տիրոջ անունն այսուհետև մինչև հավիտյան. Ամեն:
Օրհնյալ թող լինի Տիրոջ անունն այսուհետև մինչև հավիտյան. Ամեն: Օրհնյալ թող լինի Տիրոջ անունն այսուհետև մինչև հավիտյան.

Պ Ամբողջությո՛ւն օրենքի և մարգարեների, Դո՛ւ ես, Քրիստոս՝ Աստված Փրկիչ մեր, որ լրացրիր Հորդ փրկագործ կյանքը, մեզ էլ լիացրու Քո Սուրբ Հոգով:

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ և ԱՐՁԱԿՈՒՄ

Ս Այս սուրբ խաչի շնորհիվ աղաչենք Տիրոջը, որպեսզի նրանով ազատի մեզ մեր մեղքերից և փրկի իր ողորմությամբ: Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ մեր, փրկիր և ողորմիր մեզ:

Պ Պահպանի՛չ և հույս հավատացյալների, Քրիստո՛ս Աստված մեր, պահպանիր Քո ժողովրդին՝ Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ, փրկիր տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա մեզ՝ գոհաբանելու և փառավորելու Քեզ՝ Հորդ և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Դպր. Պիտի օրհնեմ Տիրոջն ամեն ժամ. ամեն ժամ Նրա օրհնությունը շուրթերիս
պիտի լինի:

Պ Օրհնյա՛լ լինեք Սուրբ Հոգու շնորհքներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող ձեր բոլորի հետ լինի. Ամեն:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...