Radio Mariam | Ամեն օր պետք է սովորենք սիրելու արվեստը - Radio Mariam
8255
single,single-post,postid-8255,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Ամեն օր պետք է սովորենք սիրելու արվեստը

150615-02-740x493

Այսօրվա  Ավետարանը (Հովհ.14,15-21)` անցած կիրակի օրվա ավետարանի շարունակությունը,  մեզ տանում է  հուզիչ ու դրամատիկ պահի. Հիսուսի վերջին ընթրիքն է իր աշակերտների հետ:

Հովհաննես ավետարանիչը նրա   չարչարանքներից և մահվանից առաջ հավաքագրում է Տիրոջ սրտից ու բերանից բխած վերջին ուսուցումները:   Հիսուսy այդ տխուր ու մութ պահին խոստանում է իր աշակերտներին, որ իրենից հետո   ուղարկելու է մեկ այլ Մխիթարչի (հ. 16): Այս խոսքը նշանակում է մեկ այլ Փաստաբան, մեկ այլ Պաշտպան, մեկ այլ Մխիթարիչ, որ  ճշմարտության Հոգին է (հ. 17), և ավելացնում. “Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ” (հ. 18):

Այս խոսքերը հաղորդում են Հիսուսի նոր գալուստի ուրախությունը.  հարություն առած   և փառաբանված նա բնակվում է Հոր մեջ եւ միաժամանակ մեր մեջ է  գալիս Սուրբ Հոգու միջոցով: Իր այս նոր գալուստով  հայտնում է մեր միությունը Իր եւ Հոր հետ. “Դուք կիմանաք, որ ես  Հոր մեջ եմ, և դուք  իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ” (հ.20):

Խորհելով Հիսուսի այս խոսքերի շուրջ, այսօր մենք հավատով ըմբռնում ենք, որ Աստծո ժողովուրդ    ենք՝  Հորը և Որդու հետ հաղորդությամբ՝ Սուրբ Հոգու միջոցով: Այս հաղորդության կամ միության խորհրդի մեջ է, որ Եկեղեցին գտնում է անսպառ աղբյուր իր առաքելության համար, որն իրականացնում է սիրո միջոցով: Այսօրվա Ավետարանում Հիսուսն ասում է. “Ով ընդունում է իմ պատվիրանները և կատարում դրանք,  նա է, որ սիրում է ինձ: Ով ինձ սիրում է՝ սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես էլ կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան” (հ.21): Սերն է, որ մեզ տանում է   Հիսուսին  ճանաչելուն՝  Հիսուսի ուղարկած Փաստաբանի՝ Սուրբ Հոգու շնորհիվ:      Աստծո և մերձավորի հանդեպ  սերը  Ավետարանի ամենամեծ պատվիրանն է: Տերը այսօր մեզ     կանչում է մեծահոգաբար համապատասխանելու ավետարանական սիրո  հրավերին՝ մեր կյանքի կենտրոնում  Աստծուն դնելով և  մեր եղբայրների ծառայությանը նվիրվելով,  հատկապես ամենակարիքավորին աջակցելով և մխիթարելով:

Եթե կա մի կեցվածք,  որը  երբեք էլ հեշտ չէ,  որը երբեք էլ բացառված չէ նույնիսկ քրիստոնեա համայնքի համար,  հենց  այս է՝ գիտենալ սիրել, միմյանց սիրել  Տիրոջ օրինակով և նրա շնորհով: Երբեմն հակադրությունները` հակառակությունը, հպարտությունը, նախանձը և  պառակտումները, իրենց հետքն են թողնում Եկեղեցու գեղեցիկ  դեմքի վրա:  Քրիստոնեական համայնքը պետք է ապրի Քրիստոսի սիրո մեջ, բայց հենց այստեղ է, որ չարի “ձեռքը խառն է”, և   երբեմն թույլ ենք տալիս մեզ խաբվել: Եվ  դրա հետ “առք ու վաճառքի” մեջ մտնում  են հաճախ հոգեպես ավելի թույլ մարդիկ:

Նրանցից քանի՞սը հեռացան, որովհետև իրենց ընդունված չզգացին, իրենց հասկացված չզգացին, սիրված չզգացին: Քանի՞ քանիսը հեռացան, օրինակ՝  ժողովրդապետություններից կամ համայնքներից այդտեղ տիրող բամբասանքի, նախանձի,  ատելության մթնոլորտի պատճառով: Սիրել գիտենալը քրիստոնեայի համար եւս ձեռք չի բերվում  մեկընդմիշտ,  այլ  ամեն օր  պետք է նորից սկսել, վարժվել, որպեսզի   մեր եղբայրների և քույրերի հանդեպ  սերը դառնա հասուն, և մաքուր  սահմանափակումներից և մեղքերից, որոնք դարձնում են այն կողմնակալ, եսասեր, անպտուղ և անհավատարիմ: Ամեն օր պետք է սովորել սիրելու արվեստը: Լսեցե՛ք այս. ամեն օր պետք է սովորել սիրելու արվեստը, և ամեն օր պետք է համբերությամբ հետևել Քրիստոսի ուսմունքին, ամեն օր պետք է ներել եւ  նայել Հիսուսին, եւ սա հնարավոր է Հիսուսի ուղարկած «Փաստաբանի»՝ Մխիթարչի օգնությամբ,  որ  Սուրբ Հոգին է:

Կույս Մարիամը, իր Որդու և Տիրոջ կատարյալ աշակերտը, թող մեզ  օգնի լինելու միշտ ավելի հնազանդ Մխիթարիչին՝ ճշմարտության Հոգուն, որպեսզի ամեն օր սովորենք սիրել միմյանց ինչպես Հիսուս մեզ սիրեց:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...