Radio Mariam | Աղաթոն Հովնաթանյան - Radio Mariam
5319
single,single-post,postid-5319,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Աղաթոն Հովնաթանյան

     Աղաթոն Հովնաթանյան                                                                    

Ստեղծագործական այլ ուղիով ընթացավ Հովնաթանյանների տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Հակոբի եղբայր Աղաթոն Հովնաթանյանը: Նա ծնվել է 1815 թվականին, Թիֆլիսում, անվանի նկարիչ Մկրտում Հովնաթանյանի ընտանիքում։ Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայի վարչության արիվիվային փաստաթղթերից մեկում հիշատակվում է, որ 19-րդ դարի գունանկարիչ, Մկրտում Հովնաթանյանն սիրած արվեստին է նվիրել իր երկու որդիներին՝ Հակոբին, որը բացառապես զբաղվում էր դիմանկարչությամբ, և Աղաթոնին, որը առանձնապես հակված էր դեպի բնանկարչությունը։ Մինչև 20 տարեկան դաոնալը, ապրելով հոր խնամքի տակ և սովորելով նրա մոտ, նա արդեն իր ընդունակությունները ցուցաբերել էր որպես նկարիչ և ճանաչվել քաղաքում։ Գեղարվեստական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու մեծ մղում ունենալով, նա դիմում է Կովկասի գլխավոր պետ Բարոն Ռոզենին, խնդրելով նրա միջնորդությունը, ընդունվելու

Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիան։ Ռոզենր ակադեմիայի փոխ֊պրեզիդենտ Օլենինին ուղղած 1836 թվականի իր նամակում հետևյալն է  գրում. ,,…Թիֆլիսի քաղաքացի Աղաթոն Հովնաթանյանը, լինելով 20 տարեկան, հոր և ավագ եղբոր ղեկավարությամբ ցույց է տվել շատ լավ առաջադիմություն և տարված լինելով նկարչությամբ, գերաղանցապես պեյզաժային, մեծ ցանկություն է ցուցաբերում կատարելագործվելու հասարակական հաստատությունում։ Անձամբ գիտենալով գերազանց նկարիչ դառնալու նրա լավ ըն֊դունակությունները և խոստումները, ես պարտականություն համարեցի ցույց տալ նրան օժանդակություն՝ առիթ ստեղծել նրա համար մեկնելու Պետերբուրգ, հասնելու համար իր ցանկությանն ու նպատակին։ Խոնարհաբար խնդրում եմ Ձերդ բարձր գերազանցությանը, արժանացնել սույն երի֊տասարդին Ձերդ հովանավորությանը, միջնորդելու նորին բարձրության բարեհաճությանը և տեղավորելու նրան գեղարվեստների կայսերական ակադեմիայում նորին կայսերական մեծության կաբինետի հաշվին։ Սրանով պատիվ ունեմ ավելացնելու, որ թեպետ Հովնաթանյանը լիովին չի բավարարում ակադեմիա րնդունվողի պայմաններին, բայց նա այդ թերությունը կփոխարինի նկարչության մեջ ունեցած իր գերազանց կարողություններով, որպիսիք նկատելի են նրա աշխատանքներից, որոնք էլ ինքն անձամբ կներկայացնի Ձեզ,,: Նամակում հիշատակվում Է նաև, որ Աղաթոնը գիտե ռուսերեն և ֆրանսերեն լեզուները։

Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայի արխիվային տվյալներով հաստատվում Է, որ Աղաթոնը ընդունվել Է ակադեմիա և սովորել պետության հաշվին մինչև 1842 թվականը։ Նա աշակերտել Է տարբեր դասատուների, որոնց թվում նաև հռ֊ չակավոր ռուս նկարիչ Կարլ Բրյուլովին, որի մոտ սովորած նկարիչները ձեռք էին բերում գծանկարելու վարպետություն, գույներով աշխատելու համարձակ եղանակներ։ Հետագայում լիտոգրաֆիայով զբաղվելու փաստը ենթադրել է տալիս, որ, Աղաթոնը ակադեմիական ուսման շրջանում, գրաֆիկայի արվեստանոցում ուսումնասիրել Է նաև լիտոգրաֆիայի տեխնիկան: Նրա ուսումը շարունակվել Է մինչև 1842 թվականը, իսկ հաջորդ տարի նրան շնորհվել է ազատ նկարչի կոչում, ավարտման առթիվ ներկայացրած ,,Լեռնցու ղիմանկար,,-ի համար։ Նկարն առայժմ չի հայտնաբերված և դրա մասին դատելն անհնար է։

Չնայած ակադեմիայում կրթություն ստանալը, որ Աղաթոնի համար մեծ առավելություն էր Հակոբի համեմատությամբ, նա կյանքում չի ունենում ստեղծագործական այնպիսի հաջողություն, ինչպիսին ուներ Հակոբը։ Նրա կյանքն ընթանում Է այլ կերպ և որպես ստեղծագործող նկարիչ նա մնում Է գրեթե աննկատ, հավանաբար, կանխագուշակելով Պետերբուրգում իրեն սպասող գոյության դժվար պայմանները, Աղաթոնը 1844 թվականին դիմում  ակադեմիայի ուսումնական մասին, խնդրելով միջնորդել, որպեսզի Թիֆլիսի դպրոցներում նկարչության դասատուի պաշտոն ստանա: Սակայն ակադեմիայի միջնորդությունը Թիֆլիսի գիմնազիայի տեսչի կողմից մերժվում է՝ գիմնազիայում դասատուի ազատ պաշտոն չունենալու պատճառով:

Սովորած լինելով դիմանկարի և պատմական նկարչության մասնագիտությունների գծով, Աղաթոնը ձեռք Էր բերել անհրաժեշտ դիտելիքներ և կարողանում էր նկարել որմնանկարներ, դիմանկարներ, կենդանիներ։ Նրան են վերագրում Սղնախի մոտ գտնվող Սուրբ Նինայի վանքի որմնանկարները։ Նա նկարել Է նաև Ալեքսանդր II կայսրին, դա թեպետ թողնում Է պաշտոնական դիմանկարի տպավորություն, բայց կատարված Է վստահ ձեռքով, վարպետորեն, արժանավայել հմտությամբ։ Համաձայն արխիվային տեղեկությունների, հիշյալ դիմանկարը պատվիրվել Է Աղաթոնին ակադեմիայի ռեկտորի հանձնարարությամբ, ուսումն ավարտելուց երկու տարի առաջ։ Պետք է եզրակացնել, թե ինչպիսի մեծ առաջադիմություն էր կատարել նկարիչր դիմանկարի ասպարեզում և ինչպիսի մեծ վստահության արժանացել, որ ռեկտորր նրան է ընտրել այդպիսի պատասխանատու աշխատանք կատարելու համար:  Կայսրի դիմանկարը դեռևս մնում է անհայտ, բայց 1864 թվականին նկարած Ալեքսանդր 11-ի դիմանկարի մի այլ տարբերակը գտնվում Է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Կայսրը պատկերված Է կես մեջքով, գեներալի տոնական կարմիր համազգեստով, շքանշաններով, գլխաբաց վիճակում, դիմահայաց դիրքով։ Հատկապես խրոխտ Է գլխի դիրքը, կրակոտ են և ազդեցիկ ի բնե մեծ աչքերը, գրավչություն են տալիս դեմքին դեպի վեր սրվող բեղերը և այտամորուսները։ Ոմանց կարծիքով սա ժամանակի հասկացողությամբ ոչ այնքան ստեղծագործական աշխատանք է համարվում, որքան եկամուտի միջոց:

Այո դիմանկարը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի ազգային Պատկերասրահում գտնվող ,,Պ. Աղզամանովի,, և ,,Պետրոսյանի» դիմանկարները ևս պատկանում են Աղաթոնի վձնին։ Դրանք ոճական որևէ կապ չունեն ոչ՝ Հակոբի, ոչ էլ  Ստեփանոս Ներսիսյանի գործերի հետ։

19-րդ դարում Հակոբիից և Ներսիսյանից բացի ուրիշ պրոֆեսիոնալ հայ նկարիչ չի ապրել Թիֆլիսում, բացի Աղաթոնից, որը 1844 թվականին եկել էր աշխատանք որոնելու և, հավանաբար, այդ ժամանակ էլ նկարել է Թիֆլիսի հիշյալ բնակիչներին։ Դիմանկարների կոմպոզիցիան և մարդկանց կեցվածքը մոտ են Հակոբի դիմանկարներին, բայց կատարողական վարպետոլթյունր բարձր է։ Վարպետության այդ մակարդակր լիովին համապատասխանում է Աղաթոնի կարողությանը, որպես ակադեմիական կրթություն ստացած նկարչի։

Աղզամանովը, ըստ իր տարազի, պատկանում է վաճառական դասին։ Նա պատկերված է երեք քառորդ դիրքով, ձեռքը գոոտուն, հանդարտ դիմացը նայելիս։ Ունի ինքնագոհ մարդու հոգեվիճակ: Նրա զբաղմունքը և կացությունը իրենց կնիքր դրել են նրա դեմքի վրա, ստեղծելով այնպիսի արտահայտություն, որպիսին հատուկ է եսապաշտական հակումների տեր մարդուն։ Դիմանկարը կատարված է փորձված և վստահ նկարչի ձեռքով, կերպարի շատ լավ բացահայտումով։ Դիմանկարի գեղանկարչական մեկնաբանումը իր մեթոդով ավելի մոա Է Ներսիսյանի գործերին:

Պետք է ասել, որ այս դիմանկարում չի մնացել այն պայմանականությունը, որպիսին կար Ալեքսանդր Ա-֊ի դիմանկարում։ Այստեղ նկարելու եղանակը ազատ է և բնականից դիտված, դա էլ օգնում դիմանկարի կենդանի արտահայտությանը։

Եթե ընդունենք, որ սա Աղաթոնի ստեղծագործություն է, բնականաբար, ,,Պետրոսյանի դիմանկարը,, նույնպես պիտի վերագրել նրան, քանի որ դրանք նկարված են միևնույն ոճով և րմբռնումով՝ կոմպոզիցիոն նույնպիսի կառուցումով:

Այս դիմանկարի մեջ նույնպես տեսնում ենք կերպարի ընդհանրացման հմտություն, բնականի կենդանի ընկալում։ Նախորդ դիմանկարների հետ համեմատած սրա կոլորիտը և՛ բաց է, և տաք: Կոլորիտի տարբերությունը գրավական է, որ Աղաթոնը անկանխակալ մոտեցում ունի դեպի մոդելը։ Այստեղ նկարիչը դիմել է գույնի լոկալ ընդհանրացման, որպեսզի հարազատ մնա երիտասարդի կերպարին, բայց երանգներով, հարստացնելով այն, ստեղծել Է շատ հաճելի տպավորություն, պահպանելով կերպարի կենդանի արտահայտությունը։

Աղաթոնից մեզ հայտնի ստեղծագործությունների մեջ թվական գերակշռությունը պատկանում Է գրաֆիկայի մի տեսակին՝ լիտոգրաֆիային։

Ակադեմիական կուրսն ավարտելուց հետո նա սկսել Է ակտիվորեն զբաղվել լիտոգրաֆիայով, մասնավորապես դիմանկարի ժանրով, այս մասնագիտության մեջ ևս խորանալով և պահպանելով ժամանակի ռուսական դպրոցի ոճը։

Պետերբուրգում կատարած լիտոգրաֆիա֊կան գործերից մեկը՝ ,,Իշխան Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի դիմանկարն,, է ։ Կովկասի փոխարքան պատկերված Է երեք քառորդ դիրքով, մեջքով շուռ եկած դեպի դիտողր, գլխաբաց, գեներալի համազգեստով, այծենակաճը մեջքին, լարված վիճակում: Ֆոնը ներկայացնում Է կովկասյան լեռնաշղթան, իսկ դա դիմանկարին տալիս Է հանդիսավորություն։ Գործը կատարված Է ակադեմիական հմտությամբ, լիտոգրաֆիայի տեխնիկայի տիրապետումը անթերի է, մինչև իսկ առարկաների նյութական հատկությունները տրված են բծախնդիր ճշգրտությամբ:

Կան գործեր, որոնք նույնպես կատարված են պրոֆեսիոնալ վարպետությամբ, նույնիսկ լուսանկարչական հարազատությամբ, բայց միաժամանակ հոգեբանական արտահայտությամբ։ Այդպիսին է ,,Պրոֆեսոր Կարպովի դիմանկարը,,։ Լիտոգրաֆիական տեխնիկայով սա գերազանց գործ է, հմուտ ձեռքի արդյունք, գիծն անսխալ է, ձևերր պինդ են կառուցված, ստվերները սփռված են գիտակ վարպետությամբ։ Կերպարը բացահայտված է, նրա դիմագծերը ճանաչելիության չափ կոնկրետ են, նայվածքը ազդեցիկ է, խորհըրդավոր, տպավորիչ և անմոռաց, աչքերի մեջ կա ինչ-որ ձգող, հիպնոսող ուժ։

Աղաթոնի ձեռքի գերազանցությունը նկատելի է նաև ,,Պետական կանցլեր, իշխան Գորչակովի դիմանկարում,,:

Ինչպես երևաց, Աղաթոնի պատկերած մարդիկ ներկայացնում են աստիճանավորներ, կայսրեր, զինվորականներ։ Սրանց կարելի է ավելացնել և ինտելիգենցիայի ներկայացուցիչների, ինչպես թավջութակահար ,,Դավիդովի դիմանկարը,,։ Ըստ երևույթին, դա նկարված 1880-ական  թվականներին, երբ Դավիդովը Պետերբուրգի կոնսերվատորիայի տնօրենն էր։ Կերպարի մեկնաբանման առումով ոչ մի տարբերություն չկա սրա և նախորդ դիմանկարների միջև։ Նկարիչն այս դեպքում էլ ղեկավարվել է դեմքի ճշգրտությանը հարազատ մնալու սկզբունքով։ Գերազանց վարպետությամբ պահպանելով նմանողությունը և ճշտորեն վերարտադրելով տեսածը, նա այս դիմանկարում էլ մնում է պասսիվ հայեցողական. կարծեք թե, չունի վերաբերմունք կերպարն ընդհանրացնելու, ե֊րաժշտի տիպականն ընդգծելու, նրա ներքնաշխարհը ցույց տալու. մանավանդ որ Դավիդովր բավական հռչակված թավջութակահար է եղել։ Դրա հետևանքով էլ երաժիշտի դիմանկարը ավելի շատ նման է լուսանկարի, քան արվեստագետի ստեղծագործության։ Այս պասսիվ հայեցողական ընկալումը բնորոշ էր ակադեմիական մեթոդին գերի նկարիչներին, որոնք կտրված էին կյանքից և չէին նկատում նոր առաջադիմական գաղափարների բարերար ազզեցությունր ժամանակի արվեստի վրա։

Պետերբուրգում ապրած տարիներին նա երևի ի վիճակի չէր ստեղծագործական պատվերներ ստանալ անհրաժեշտ չափով և ստիպված էր լիտոգրաֆիայի աշխատանքը զուգորդել ստեղծագործականին:

Որ նյութական կարիքը կարևոր դեր է խաղացել Աղաթոնի ապրելակերպում, դրա լավագույն ապացույցն այն է, որ նա բավական ժամանակ է հաակացրել նկարելու և լիատոգրաֆիայով բազմացնելու ձիարշավների մրցությունների ժամանակ մրցանակ շահած ձիերի պատկերները: Դրանք, իրենց բնույթով, գեղարվեստական արժեք չեն ներկայացնում: Բնության ֆոնի վրա պատկերված է հեծյալը՝ մրցանակ շահած ձիուն նստած, որպիսին կարելի էր նաև լուսանկարի օգնությամբ վերարտադրել: Այդ կարգի գործեր, որոնք կատարված են արտահայտիչ ձևով, իր ժամանակին գնահատվում և գնվում էին հասարակության որոշ խավի կողմից, դրա համար էլ, առիթից օգտվելով Աղաթոնը այդ նկարները հրատարակել ալբոմի ձևով:

Այդպիսի գործերից  մեկն էլ գտնվում է Հայաստանի ազգային Պատկերասրահում և ներկայացնում է քսանհինգ  անգամ մրցանակ շահած ձիու պատկեր՝հեծյալով։

Հովնաթանյանների գերդաստանի վերջին ներկայացուցիչ, գեղանկարիչ և գրաֆիկ  Աղաթոնը մինչև իր կյանքի վերջն ապրեց Պետերբուրգում, կատարելով պաշտոնական հիմնարկների համար զանազան պատվերներ և այնտեղ էլ վախճանվեց։

Հարգելի ռադիոլսողներ, մենք մի շարք զրույցներով ներկայացրեցինք 18-19-րդ դարերի հայ գեղանկարչության զաքրգացման մեջ անգնահատելի դերակատարություն ունեցած Հովնաթանյանների գերդաստանը՝ Նաղաշ Հովնաթանից, մինչև Աղաթոն Հովնաթանյան:

Հարգելի ռադիոլսողներ,

Հաջորդ ռադիոժամին կներկայացնենք գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի ու Անդրկովկասի սահմաններից դուրս ապրող արվեստագետների մի գերդաստան, որը նշանակալի ավանդ է ներդրել մեր հարևան երկրի մշակույթի սկզբնավորման ու կայացման գործում:

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...